Հոկտեմբեր 02, 2022 08:02 Asia/Tehran
  • Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար. Պետք է ողջ ուժով պաշտպնել Դիմադրությունը

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է. «Մենք պետք է ողջ ուժով պաշտպանենք Դիմադրությունը և չազդվենք այն մարդկանց հայտարարություններից, ովքեր այլընտրանք չունեն Դիմադրությանը: Այդ հայտարարությունները պատրանք են»:

Սեյեդ Հասան Նասրալլահն ասել է. «Ամերիկացի պաշտոնյան բացահայտ հայտարարեց, որ Սիրիայի և տարածաշրջանի դեմ պատերազմի և ագրեսիայի նպատակը նավթի թալանն է»:

Անդրադառնալով Լիբանանի իշխանություններին ուղղված՝  ծովային սահմանների սահմանագծման վերաբերյալ ամերիկացի միջնորդի գրավոր առաջարկի տեքստին, Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է. «Սահմանագծման հարցում մեզ դժվար օրեր են սպասվում ևառաջիկայում իշխանությունները կհրապարակեն այդ առաջարկի վերաբերյալ իրենց դիրքորոշումը»:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ը ստեղծվել է Միացյալ Նահանգների կողմից, և ամերիկյան լրտեսական և հետախուզական ծառայությունները շարունակում են պաշտպանել և աջակցել խմբավորմանը և նպաստել ավելի շատ ուժերի միացմանն ԻԼԻՊ-ին։

Պիտակ