Հոկտեմբեր 03, 2022 12:21 Asia/Tehran
  • Ռամալլահում նահատակվել է երկու պաղեստինցի երիտասարդ

Պաղեստինյան աղբյուրները հայտնել են Ռամալլահում երկու պաղեստինցիների նահատակության մասին, որոնք գնդակահարվել են Երուսաղեմն օկուպացրած ուժերի կողմից:

 Palestine Al-Yum կայքի հաղորդմամբ՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլահի մերձակայքում գտնվող Ալ-Ջալզուն ճամբարում սիոնիստներին մեքենայով դարանակալելու փորձի պատրվակով, իսրայելական զինուժը սպանել է երկու պաղեստինցու և վիրավորել ևս մեկին: 

Սիոնիստական ​​բանակի ռադիոն հաղորդել է,  որ սիոնիստ զինվորները կրակել են  պաղեստինցի երիտասարդներին տեղափոխող մեքենայի ուղղությամբ, երբ վերջիններս փորձում էին վրաերթի ենթարկել իսրայելցի զինվորների խմբին:

Զոհերի հարազատները հայտնել են, որ իսրայելցիները նրանց մարմինները չեն հանձնել իրենց: