Հոկտեմբեր 04, 2022 17:56 Asia/Tehran
  • 500 սիոնիստ ավանաբնակներ հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա

Սիոնիստ ավանաբնակները, շարունակելով իրենց թշնամական գործողությունները, հերթական անգամ հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա։

Ալ-Աղսա մզկիթը գրեթե ամեն օր ենթարկվում է հարձակման սիոնիստ ավանաբնակների կողմից: Նրանք  Սիոնիստական ​​ռեժիմի զինվորականների աջակցությամբ զանգվածաբար մտնում են այս մզկիթ։

Ակտիվացնելով իրենց հարձակումները Ալ-Աղսա մզկիթի վրա՝ սիոնիստները ձգտում են հիմք ստեղծել այս մզկիթի ժամանակային և տարածական բաժանման համար:

«Ալ-Ահդ» լրատվական կայքի փոխանցմամբ՝ երեքշաբթի օրվանից առնվազն 500 սիոնիստ ավանաբնակներ հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա։

Պաղեստինյան աղբյուրները հայտնել են մի խումբ սիոնիստների հետ  սիոնիստ ռաբբի՝ Յեհուդա Գլիկի Ալ-Աղսա մզկիթի վրա հարձակման մասին։