Հոկտեմբեր 06, 2022 16:41 Asia/Tehran
  • Սիոնիստ ավանաբնակները կրկին ներխուժել են Ալ-Աղսա մզկիթ

Իսրայելի օկուպացիոն ուժերի պաշտպանության ներքո մի քանի տասնյակ սիոնիստ ավանաբնակներ ներխուժել են Ալ-Աղսա մզկիթի շրջափակ:

Ալ-Ալամ հեռուստաընկերության  հաղորդման համաձայն, սա սիոնիստ ավանաբնակների հերթական նեխուժումն է իրենց տոները նշելու համար, երեկ նույնպես տասնյակ մարդիկ՝ Թորայի հագուստով, «Ներման օրվա»  առիթով  հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա։

Սիոնիստ ավանաբնակները թալմուդյան ծեսերի շրջանակում սադրիչ գործողություններ են իրականացրել մզկիթում, որոնք բորբոքել են մուսուլմանների զգացմունքները։

Ալ-Աղսա մզկիթը գրեթե ամեն օր ականատես է լինում սիոնիստական ավանաբնակների զանգվածային հարձակմանը, որոնք այս մզկիթ են ներխուժում Սիոնիստական ​​ռեժիմի զինվորականների աջակցությամբ։