Mar 15, 2019 12:32 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ, շարունակվում է Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամությունը

ԱՄՆ-ն իր տարեկան զեկույցներում, տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակը պատրվակ է ծառայեցնում իր նպատակներն առաջ տանելու համար:

Այս բոլորն այն դեպքում, երբ ափլ երկրներում մարդու իրավիճակի քննարկման համար, որևէ երրորդ երկրի զեկույցը չափանիշ չի հանդիսանում: Իսկ ԱՄՆ-ն, որ թե իր ներսում և թե իր սահմաններից դուրս մարդու իրավունքների խախտման խորհրդանիշ է համարվում, այն դիրքում չէ, որ կարծիք արտահայտի այլ երկրների մարդու իրավունքների վիճակի մասին:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, հինգշաբթի օրն արձագանքելով այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցին, ասել է.«ԱՄՆ կառավարությունն Իրանի ժողովրդի մարդու իրավունքների մեծագույն խախտողն է: ԱՄՆ-ն միակողմանի, անօրինական պատժամիջոցներ պարտադրելով, ամեն ինչ անում է Իրանի քաղաքացիների իրավունքները ոտնահարելու ուղղությամբ»:

Արևումտքը մարդու իրավունքների հարցը օգտագործում է իրավական հարցերում իր քաղաքականություններն առաջ մղելու համար:

Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին ԱՄՆ-ի հրապարակած զեկույցի հետ միաժամանակ, հինգշաբթի օրը, Եվրոպայի խորհրդարանը ևս մի բանաձևում քննադատել է Իրանում մարդու իրավունքների վիճակը:

Եվրոպառլամենտն այն դեպքում է երկկակի մոտեցում դրսևորում Իրանի նկատմամբ, երբ արդեն մի քանի ամիս  Ֆրանսիայի պողոտաներում ամենավատ ձևով և Flash-Ball արգելված զենքով, սովորական ժողովուրդը հարձակման է ենթարկվում ը վիրավորվում ոստիկանության կողմից:

ԱՄՆ-ում և եվրոպական որոշ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում տեղի ունեցող զարգացումները, վկայում են այդ երկրներում մարդու իրավունքների լայնածավալ խախտման մասին և այս իրողությունների վրա աչք փակելով, Արևմուտքը չարաշահում է մարդու իրավունքների հարցը:

Եմենում Սաուդյան կոալիցիայի հարձակումների նկատմամբ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հովանավորությունը, սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության նկատմամբ անտարբերությունը, սիոնիստներին քաղաքական ու ռազմական աջակցություն ցուցաբերելով Պաղեստինի ժողովրդի կոտորածը, մարդու իրավունքների հարցի նկատմամբ Արևմուտքի երկակի վերաբերմունքի ընդամենը մի քանի օրինակներն են:

ԻԻՀ միայն այն պատճառով, որ միջազգային բեմում անկախ է հանդես գալիս, մարդու իրավունքների հարցով քննադատության է ենթարկվում: Այլ խոսքով, մարդու իրավունքների հարցն անկախ Իրանի դեմ հակաքարոզչություն կատարելու առիթ է դարձել: 

ԻԻՀ իր Սահմանադրության շրջանակում, իսլամական ու իրավական տեսանկյունից, հարգում է մարդու իրավունքները: Հասարակության մեջ կանանց դիրքի ու դերակատարության մասին Իրանի մարդկային մոտեցումը վկայում է այն մասին, որ  Իրանը մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ է ընթանում և գործակցության կողմնակից է, սակայն դեմ է մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով իր ներքին հարցերում ԱՄՆ-ի և Արևմուտքի միջամտությանը: 

Պիտակ

Մեկնաբանություններ