Sep 20, 2019 19:11 Asia/Tehran
  • Անվտանգության խորհրդում Իրանին դատապարտելու ԱՄՆ-ի նախագիծը ձախողել է

Եմենի ԱԹՍ-երի հարձակումը Սաուդյան Արաբիայի «Արամքո» ընկերության նավթային օբյեկտների վրա, ԱՄՆ-ի համար Իրանի վրա ճնշումները մեծացնելու պատրվակ է դարձել:

Վաշինգտոնը փորձում է համաշխարհային կոալիցիա ձևավորել  Իրանի դեմ: Սակայն Սաուդյան Արաբիայի  նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանին մեղադրելու ԱՄՆ-ի ջանքերը ձախողվեցին :

Հինգշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության   նախագահությամբ Եմենի զարգացումները քննարկելու վերբերյալ ԱԽ նիստում, խորհրդում ԱՄՆ դեսպանը փորձել էԻրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրել  վերոնշյալ հարձակման մեջ և Անվտանգության խորհրդի մյուս անդամներին ստիպել միանալ Վաշինգտոնին: Սակայն Վաշինգտոնի անհիմն պնդումը վիճարկվել է Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչի կողմից:

 ԱԽ-ի ում մյուս անդամներն անտեսել են ԱՄՆ-ի կողմից  Իրանի դեմ ուղղված մեղադրանքները, և  մտահոգություն հայտնել Եմենի ճգնաժամի սրման վերավերյալ:

Անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչը չկարողանալով ձեռք բերել մյուս  անդամների աջակցությունը, այլ առաջարկություն է արել՝ ոչ պաշտոնական նիստ անցկացնել,  Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման վերաբերյալ  հայտարարություն տարածելու նպատակով:  Ռուսաստանի ներկայացուցիչը մերժել է  առաջարկը:

Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի  Նեբենզիան ասել է .«Դեռևս չկան փաստեր և չի անցկացվել հետաքննություն Սաուդյան նավթային օբյեկտների վրա վերջերս կատարված հարձակման վերաբերյալ, հետևաբար ժամանակը չէ Անվտանգության խորհրդի հայտարարություն տարածելու համար»:

Թրամփի վարչակազմն առանց որևէ ապացույց ներկայացնելու ,Իրանին մեղադրել է Սաուդյան Արաբիայի արևելքում նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ:

Վաշինգտոնը Թեհրանին մեղադրում է ոչ միայն այս հարցում, այլև  ավելի վաղ  Հորմուզի նեղուցում նավթատար տանկերում բռնկված հրդեհի մեջ: Թրամփի վարչակազմի նպատակն է նման անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, միջազգային կոալիցիա ձևավորել Իրանի դեմ և խստացնել ճնշումները Թեհրանի վրա:

ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն, որ փորձում է տարածել իրանաֆոբիա, ասել է. «Մենք բոլոր երկրներին կոչ ենք անում  հրապարակայնորեն և միաձայն դատապարտել Իրանի հարձակումները»:

Վաշինգտոնը, իհարկե, պետք է նման մոտեցում ցուցաբերի, որովհետև եթե ԱՄՆ-ը խոստովանի Եմենի դիմադրության դերը այդ հարձակումների իրականացման գործում, կնշանակի, որ ընդունել է սաուդցիների անկարողությունը Եմենի Անսարոլլահ շարժման հրթիռային և ԱԹՍ-ի հարվածներին դիմակայելու հարցում: Միևնույն ժամանակ,  հարց է  ծագում, թե Սաուդյան Արաբիայի կողմից ԱՄՆ-ից մի քանի տասնյակ միլիարդ դոլարի զենքի գնումը և «Patriot» հակահրթիռային և հակաօդային համակարգերի տեղակայումն ի՞նչ արդյունք է ունեցել: Միևնույն ժամանակ, ոչ միայն ԱՄՆ միջազգային մրցակիցներն, ինչպես՝ Ռուսաստանը, մերժել են Սաուդյան Արաբիայի վրա վերջին հարձակումներում Իրանի միջամտության պնդումները, այլ նաև Վաշինգտոնի եվրոպական գործընկերներն առանց բավարար և փաստացի ուսումնասիրությունների նման մեղադրանքն անհիմն են համարել: Փաստորեն, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում այս հարցով Վաշինգտոնը նույնպես ձախողվեց:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ