Sep 22, 2019 16:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22-9-2019

Եգիպտոսի Թահրիր հրապարակում վեց տարի հետո կրկին սկսվել են իշխող ռեժիմի դեմ զանգվածային ցույցերը:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Թրամփի կաշառք է առաջարկել Ուկրաինային

ԱՄՆ նախագահի նոր սկանդալը դարձել է երկրի ԶԼՄ-ների վերնագիում

Դոնալդ Թրամփը հոլիսին հեռախոսակապ է հաստատաել Ուկրաինայի նախագահի հետ և  նրան կոչ է  արել  հետաքննել նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու և նախկին նախագահ Բարաք օբամայի տեղակալ  Ջո  Բայդենի որդու գործը:

Wall Street Journal- ը բացահայտել է, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զլենսկու հետ, և նրան կոչ է արել այս հարցով համագործակցել  իր փաստաբան , նրա անձնական փաստաբանի և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջոուլիանիի հետ:

 

«Քեյհան» օրաթերթ

Բաղոքի ցույցեր Եգիպտոսի Ալ-Թահրիր հրապարակում

Եգիպտոսի Թահրիր հրապարակում վեց տարի  հետո կրկին սկսվել են իշխող ռեժիմի դեմ զանգվածային ցույցերը: Եգիպտոսի երիտասարդները չնայած  քաղաքական տարբեր հայացքներին, պահպանում են 2011-ի հեղափոխության հիշողությունը: Այս խոշոր ցույցերի ընթացքում ժողովուրդը վանկարկել է  «տապալել ռեժիմը»  հայտնի կարգախոսը:

Նրանք պահանջում են հեռացնել Եգիպտոսի նախագահ ԱբդուլՖաթթահ ալ-Սիսին, որը 2013-ին իշխանության եկավ Մուհամեդ Մուրսիի դեմ իրականացված հեղաշրումից հետո:

 

«Խոռասան» օրաթերթ

Մենք հաղթել ենք ավելի քան 80 երկրների

39 տարի առաջ սեպտեմբերի 22-ին Իրաքի բաասական ռեժիմի բանակը ներխուժեց Իրան:  Սադդամը կարծում էր, որ Խուզեստանը գրավելով կարող է ծնկի բերել Իրանին: Ամբողջ աշխարհը պայքարի ելավ Իրանի հերոս ժողովրդի դեմ: Բոլոր տեսակի զենքերը հանձնվեցին Սադդամին, և բաասական ռեժիմի բանակը, աներկյուղ խախտեց  միջազգային օրենքներն ու  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կիսատ բանաձևերը:

Սակայն Իրանի ժողովրդի պաղպատե կամքը մի բան չէր, որը կարելի էր հեշտությամբ փշրել: Պատերազմի սյզբում Խոռամշահրի երիտասարդները ցույց տվեցին, որ Իրանը միշտ գտնվում էր իր արժանապատվության և  հզորության գագաթնակետին: 

Ագրեսրները 34 օր մնացին Խոռամշահրի դարպասների հետևում: Զինված զավթիչները չկարողացան հաղթել իրանցի երիտասարդներին: Այս անհավասար մարտում իրանցիները հավատքի ուժով նետվեցին պատերազմի դաշտ, հավատով, որը աննախադեպ է  վերջին մի քանի դարերի պատմության ընթացքում:

 

«Ջավան» օրաթերթ

Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը Ասիայի չեմպիոն

 

Շաբաթ օրը, Ասիայի վոլեյբոլի առաջնության մրցաշարի վերջին խաղի ընթացքում, Իրանի ազգային հավաքականը պայքարեց Ավստրալիայի հավաքականի դեմ և 3-0 հաշվով հաղթանակ արձանագրելով, երրորդ անգամ վաստակեց Ասիայի չեմպիոնի պատվավոր կոչումը:

Ասիայի վոլեյբոլի առաջնությունում Իրանի հավաքականը երեկ եզրափակիչում խաղում էր Ավստրալիայի դեմ: Խմբային փուլում Իրանի հավաքականը պարտվել էր Ավստրալիայի  հավաքականից: Շաբաթ օրը, մրցաշարի վերջին խաղի ընթացքում, Իրանի ազգային հավաքականը հաղթեց Ավստրալիային և վաստակեց Ասիայի չեմպիոնի կոչումը:

 

tert.am

Թուրքիան պատրաստ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսել․ Էրդողան

Թուրքիան պատրաստ է ռազամական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում, եթե մինչև սեպտեմբերի վերջ այնտեղ չստեղծվի անվտանգության գոտի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է korrespondent.net-ը։

«Մենք սահմանին (Սիրիայի) ավարտել ենք բոլոր նախապատրաստական աշխատանքները»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մեկնելուց առաջ նշել է նա և հավելել, որ չէր ցանկանա ԱՄՆ-ի հետ ռազմական դիմակայություն այդ տարածաշրջանում։

Եփրատից արևելք անվտանգության գոտի ստեղծելու մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել էին 2019 թվականի օգոստոսի սկզբին: Ընդ որում, Էրդողանը բազմիցս ընդգծել է սեպտեմբերի վերջին այդ նախագիծն ավարտելու իր ցանկության մասին։

Այնուամենայնիվ, Անկարան կարծում է, որ Վաշինգտոնը բավարար ակտիվություն չի ցուցաբերում այդ հարցում։

Էրդողանի նպատակն է Սիրիայի հետ սահմանին ստեղծել Թուրքիայի կողմից վերահսկվող տարածք, որից դուրս կմղվեն քրդերի զինված խմբավորումները:

 

armedia.am

Ռուսաստանին կարող են հեռացնել Տոկիոյում կայանալիք 2020թ. ամառային Օլիմպիական խաղերից. ԶԼՄ

 

Ռուսաստանին կարող են հեռացնել Տոկիոյում կայանալիք 2020թ. ամառային Օլիմպիական խաղերից։ Դա կապված է Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի խախտումների և կեղծված տվյալների հետ, որոնք Ռուսաստանից ստացել են WADA-ի մասնագետները, հայտնում է ArmSport-ը` հղում կատարելով բրիտանական The Telegraph-ին:

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում կարծում են, որ Մոսկվայում 18 ամիս մանիպուլյացիայի են ենթարկել տեղեկատվությունը՝ ռուս մարզիկների կողմից արգելված դեղամիջոցների համակարգված կիրառումը թաքցնելու համար:

WADA-ի փորձագետների զեկույցը կներկայացվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 23-ին: Այնտեղ էլ կհայտարարեն մայրաքաղաքի լաբորատորիայի ստուգման արդյունքների մասին և կքննարկեն աշխատանքի հնարավոր կասեցումը արդեն երկրորդ անգամ:

Այնուհետև աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան կքննարկի թեթև ատլետիկայի Համառուսաստանյան ֆեդերացիայի իրավունքների վերականգնման հարցը: Սեպտեմբերի 27-ին մեկնարկող աշխարհի 2019 թվականի առաջնությունում հայտավորված է առնվազն 29 ռուս մարզիկ՝ չեզոք դրոշի ներքո: Սպասվում է, որ նրանց կարգավիճակը կմնա անփոփոխ։

Բրիտանական The Telegraph թերթի աղբյուրները հայտնում են, որ երկու ամսվա ընթացքում ռուսական մարզական իշխանությունների մեղավորության նոր ապացույցներ կհայտնվեն: Եթե դոպինգ-փորձանմուշներին նոր միջամտությունների մասին տեղեկությունը հաստատվի, Ռուսաստանին կարող են հեռացնել Տոկիոյի Օլիմպիադայից։

 

lragir.am

ԵՄ-ն կայուն գործընկեր է Հայաստանի համար. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրամիությանը համարում է Հայաստանի համար շատ կայուն գործընկեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այս մասին ասաց Գյումրիում լրագրողների հետ զրույցում:

«ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման  ճանապարհային քարտեզն արդեն ունենք, ունենք ձևավորված մեխանիզմը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովում։ Գործնական առումով մտել ենք այն փուլը, որում արդեն դիտարկում ենք իրականացումը: Իրականացումը վերաբերվում է թե որոշ մոտարկումների, ստանդարտների, թե համագործակցության, որոնք բխում են պայմանագրից:  Մենք ունենք բավականին լայն օրակարգ: ԵՄ-ն շատ կայուն և շատ ներգրավված գործընկեր է Հայաստանի համար: Եվ որևէ խնդիր չենք ունեցել իրենց հետ»,-ասաց Մնացականյանը:

Անդրադառնալով եվրոպական հանձնաժողովի հարևանության, ընդլայնման և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցին՝ Մնացականյանն ասաց՝ նա մեկն է բազմաթիվ այն գործընկերներից, որոնց հետ աշխատում են: «Բոլոր մեր գործընկերների հետ, որոնք անմիջական դերակատարություն ունեն ՀՀ-ԵՄ հարաբերություններում, մշտական, շարունակական երկխոսություն ունենք: Մատերնովայի հետ երկխոսության հիմնական հարցերը վերաբերում են նրան, թե ինչպես ենք մենք շարունակելու այն գործնական քայլերը, որոնք վերաբերում են համաձայնագրի իրականացմանը»,-նշեց նախարարը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ