Sep 22, 2019 18:29 Asia/Tehran
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը քննադատել է Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների նկատմամբ Թրամփի անտարբերությունը

Կոնգրեսը խիստ հակադարձել է Սաուդյան ռեժիմի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բազմակողմանի հովանավորությանը, այդ թվում սպառազինության վաճառքին և ամերիկացի զորայինների գործուղմանը:

Կիրակի առավոտյան ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կայքի մեջ տեղադրված հաղորդագրության մեջ Նենսի Փելոսին գրել է.«Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին ռազմական տեխնիկա հանձնելու ընթացքն արագացնելու և ավելի մեծ թվով զինված ուժեր տարածաշրջան գործուղելու ԱՄՆ նախագահի նախագիծը, Կոնգրեսի որոշումները շրջանցելու համար կատարվող ջանք է, ինչը վնասելու ԱՄՆ-ի շահերը»:

Փելոսիի քննադատությունները մի քանի կողմ են ընդգրկում: Առաջին հերթին նա ուշադրություն է դարձրել սաուդցիներին զենքի վաճառքի հարցին: Չնայած Կոնգրեսն արգելել է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը, Թրամփը 2019 հուլիսին վետո դրեց Կոնգրեսի այդ որոշման գրա և կոնգրեսականներին, հատկապես դեմոկրատականներին հիշեցրել է, որ ազգային անվտանգության նման հարցերի մասին որոշում է կայացնում նախագահը և Կոնգրեսը չպետք է միջամտի այդ հարցերում: 

Կոնգրեսի ավագ պաշտոնատարները, այդ թվում նախագահ Նենսի Փելոսին համոզված են, որ Թրամփն այդ քայլերով շրջանցում է ԱՄՆ-ի Կոնգրեսը:

Փելոսին իր հայտարարության մեջ ասել է.«Տարածաշրջանում ավելի մեծ թվով զինուժ տեղակայելու և Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին սպառազինության մատակարարման նախագծով,  Թրամփը փորձել է շրջանցել երկու կուսակցությունները և Կոնգրեսը: Այս անընդունելի քայլերն ահազանգ հնչեցնելու պատճառ են դարձել»:

Թրամփի կառավարության քաղաքականությունն է եղել հովանավորել սաուդյան վարչակազմին: Սաուդյան Արաբիան միշտ էլ տնտեսական ու ռազմավարական գործընկեր է եղել Վաշինգտոնի համար: Հետևաբար Թրամփի կառավարությունը չի ցանկանում նվազեցնել այդ երկրի հետ հարաբերությունների մակարդակը: Իհարկե Թրամփը բազմիցս սաուդյան վարչակազմին կաթնատու կովի է նմանեցրել: Նա իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Ռիադ և 110 մլդ դոլար արժողությամբ սպառազինական պայմանագրեր է կնքել այդ ռեժիմի հետ:

Մյուս հարցն այն է, որ Թրամփի կառավարությունն անտեսում է սաուդյան վարչակազմի ոճրագործությունները: Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի հարձակման հետևանքով զոհվել ու վիրավորվել են հազարավոր եմենցիներ և հիմնովին ավերվել է արաբական այդ աղքատ պետությունը: Այդ հարձակումների հետևանքով կործանվել են Եմենի հիմնաշենային կառույցները, աղքատություն ու համաճարակ է տարածվել այդ երկրում, իսկ ՄԱԿ-ը հայտարարել է, որ մարդկային ամենամեծ ճգնաժամը տեղի է ունենում Եմենում:

Նենսի Փելոսին համոզված է, որ ամերիկացիները չեն ցանկանում են ի շահ սաուդցիների, նոր պատերազմ հրահրել Ասիայի Արևմուտքում:

 

 

Մեկնաբանություններ