ԱՄՆ-ը նոր ռազմական տեխնիկա է տեղակայում Սաուդյան Արաբիայում, մեծացնելով տարածաշրջանային լարվածությունը
ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի ղեկավարության օրոք հատուկ ուշադրություն է դարձրել Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներին, հատկապես Սաուդյան Արաբիային: Վաշինգտոնը նաև զենքի խոշոր գործարքներ է կնքել Սաուդյան ռեժիմի հետ, Իրանի սպառնալիքներից այդ ռեժիմին պաշտպանելու պատրվակով:
Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ամրապնդման համար, Վաշինգտոնը այդ երկրում տեղակայելու 200 զորուժ, մեկ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգ և չորս «Սենտինել» ռադարային համակարգ: Պենտագոնը նաև պատրաստվում է Սաուդյան Արաբիայում տեղակայել լրացուցիչ սարքավորումներ, որպեսզի ճգնաժամի դեպքում դրանք օգտագործի ավելի արագ: ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պատրասված վիճակում է բերել երկու Patriot և մեկ THAAD հակահրթիռային համակարգեր՝ Սաուդյան Արաբիա գործուղելու համար: ԱՄՆ պաշտոնյաները հույս են հայտնել, որ Վաշինգտոնի դաշնակիցները նույնպես հետագայում կօգնեն բարձրացնել Սաուդյան Արաբիայի պաշտպանունակությունը:
Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը անդրադառնալով տարածաշրջանային դաշնակիցներին աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ ռազմավարությանն ասել է, «Այս գործողությունները վկայոում են տարածաշրջանային գործընկերների նկատմամբ հանձնառությունների կատարման և Արևմտյան Ասիայում կայունություն և անվտանգություն ապահովելու ցանկության մասին»:
Չնայած Բաղիղ նավթային հանքավայրերի շուրջ Patriot հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայմանը, համակարգը չկարողացավ խոցել Եմենի անօդաչու թռչող սարքերը և այս խնդիրը շատ քննադատությունների տեղիք է տվել Սաուդյան Արաբիայում և արտասահմանում:
ԱՄՆ-ի ռազմական ուժերի և զինտեխնիկայի տեղակայումը Սաուդյան Արաբիայում կատարվել է այն պայմաններում երբ վերջին օրերին, Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ իրականացված հարձակումները հանգեցրել են Պարսից ծոցի տարածաշրջանի լարվածության աճին:
Ռիադը և Վաշինգտոնը Իրանին են մեղադրում հարձակումների մեջ: Թեհրանը հերքել է այդ մեղադրանքները և ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի պատճառաբանություններն անհիմն է համարում: Ամերիկացիները պնդում են, որ Իրանը դերակատարություն է հարձակումների մեջ, երբ որևէ ապացույց չ են ներկայացնել այդ մասին, առաջ տանելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքների քաղաքականությունը:
Թրամփի վարչակազմի քաղաքականությունը միշտ եղել է Սաուդյան Արաբիայի ռեժիմին սատարելը: Սաուդյան Արաբիան տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմավարական և տնտեսական գործընկերն է և զենքի խոշորագույն գնորդներից մեկը: Այսպիսով, Թրամփի վարչակազմը չի ցանկանում թուլացնել իր կապերը Սաուդյան Արաբիայի հետ: Թրամփը բազմիցս նվաստացնելով Սաուդյան Արաբիային, այդ երկրին որակել է որպես կաթնատու կով:
Թրամփի վարչակազմի համար Սաուդյան Արաբիայի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է, որ նա իր առաջին արտասահմանյան ուղևորության կատարեց Ռիադ և Սաուդյան ռեժիմի հետ կնքեց 110 միլիարդ դոլար արժողությամբ զենքի գործարք: Թրամփը նույնիսկ Սաուդյան նավթի օբյեկտների վրա իրականացված վերջին հարձակումներից հետո, այդ երկիրին աջակցելու համար, կոչ արեց սաուդցիներից ավելի շատ գումար վճարել ԱՄՆ-ին: