Oct 19, 2019 17:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19.10.2019

Amnesty International-ը դատապարտելով Սիրիայի հյուսիսի վրա Թուրքիայի հարձակումը, Անկարային մեղադրել է պատերազմական հանցագործության մեջ:

«Ջամե Ջամ»

Amnesty International-ը Թուրքիային մեղադրել է պատերազմական հանցագործության մեջ

Amnesty International-ը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի ու նրա կողմից հովանավորվող զինյալների կոալիցիայի համար խաղաղ քաղաքացիների կյանքը կարևոր չէ և սպանություների իրագործմամբ ու խաղաղ քաղաքացիների սպանության ու վիրավորվելու պատճառ հանդիսացող հարձակումներով, այդ երկիրը պատերազմական հանցագործություն է իրականացնում:

Անկարան դեռևս չի արձագանքել այս հաղորդմանը: Հինգշաբթի օրը Թուրքիան համաձայնություն է տվել ԱՄՆ-ի առաջարկած հնգօրյա հրադադարի առաջարկին:

Թուրքիան հայտարարում է, որ խաղաղ քաղաքացիների անվտանգության ապահովման համար, հաշվի է առնում բոլոր հնարավոր միջոցները, սակայն Սիրիայի մարդու իրավունքների դիտորդը հայտարարել է, որ Թուրքիայի հարձակումների հետևանքով զոհվել է 72 խաղաղ քաղաքացի:

 

«Էթեմադ»

Ֆրնասիայի նախագահ. «Սիրիայի հյուսիսային շրջանի ճգնաժամն Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի սխալի արդյունքն է»

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հարձակման մասին իր վերջին հայտարարության մեջ Ֆրանսիայի նախագահն Անկարայի քայլը «հիմարություն» է անվանել: Էթեմադօնլայնի հաղորդմամբ, Բրյուսելում կայացած ԵԽ նիստի ընթացքում, արձագանքելով Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին, Էմանուել Մակրոնը հայտարարել է.«ԱՄՆ-ի զինված ուժերի դուրս գալու և Թուրքիայի հարձակման լուրը ինձ անակնկալի բերեց»:

Նա հավելել է.«Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտությունը հիմարություն էր և տարածաշրջանում ԻԼԻՊ-ի կրկին հայտնվելու դեպքում Թուրքիան է կրելու դրա հետևանքների պատասխանատվությունը

Մակրոնը հստակեցրել է.«Բարձր եմ գնահատում ահաբեկիչների դեմ Թուրքիայի կողմից մղվող պայքարը, սակայն Սիրիայի դեմոկրատական ուժերը ահաբեկչական խումբ չեն: Այն ամենը ինչ տեղի է ունենում Սիրիայի հյուսիսում, Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի ծանր սխալի արդյունքներն է»:

 

«Համշահրի»

Ալբանիան ու Մակեդոնիան սպասում են ԵՄ-ում  Բրիտանիային փոխարինելուն

Ակնկալվում է, որ ԵՄ-ից դուրս գալու Բրիտանիայի նոր համաձայնությունից հետո, Բալկանների երկու երկրներ՝ Ալբանիան ու Մակեդոնիան կփոխարինեն Բրիտանիային:

Եվրահանձնաժողովը, որ վերահսկում է անդամակցության բանակցությունները, համոզված է, որ բալկանյան երկու երկրները համապատասխանում են ԵՄ-ին անդամակցելու պայմաններին:

Ավելի վաղ նախատեսված էր, որ մինչև հոկտեմբերի վերջ, ԵՄ ղեկավարները հայտարարեն վերոնշյալ երկու երկրների անդամակցության հարցով իրենց վերջնական որոշումը:

Չնայած ԵՄ-ի ղեկավարների կանաչ ազդանշանին Ֆրանսիայի նախագահը համոզված է, որ մինչև այս երկրներում պայմանները չբարելավվեն, դրանք չպետք է անդամակցեն ԵՄ-ին:

 

«Իրան»

Սաադ Հարիրին պատրաստվում է հեռանալ

Լիբանանում հարկային նոր օրենքների ու կենցաղային վատ պայմանների դեմ  տեղի ունեցած ժողովրդական ցույցերից երկու օր անց, վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ իր գործընկերներին 72 ժամ ժամանակ է տալիս՝ տնտեսական ճգնաժամից դուրս գալու առաջարկներ ներկայացնել համար :

Հայտնելով որ պատրաստ է հեռանալ իշխանությունից Հարիրին հավելել է.«Ես ինքս ինձ կարճ ժամանակ եմ տվել: Կամ մեր գործընկերները խնդիրների լուծման ու կառավարության հետ կապված պարզ, վճռական ու վերջնական պատասխան են տալու, ինչը կկարողանա համոզել ինձ, Լիբանանի ժողովրդին ու միջազգային հանրությանը, որ բարելավման համար գոյություն ունի մի ելք,  կամ ես ուրիշ խոսք եմ ասելու»:

 

irates.am

Երևանը տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

«Սրտումս` Երևան». Հայաստանի մայրաքաղաքն այս կարգախոսով է այսօր տոնում իր հիմնադրման 2801-րդ տարեդարձը: Տոնական միջոցառումներ են կազմակերպվել բոլոր վարչական շրջաններում, որոնք կմեկնարկեն ժամը 19:00-ից և կշարունակվեն մինչև 22:00-ը: Յուրաքանչյուր վարչական շրջանում կհնչի մի ոճի երաժշտություն. Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում՝մանկապատանեկան, Արաբկիրում՝ դասական, Դավթաշենում կհնչի ջազ, Էրեբունիում՝ ժողովրդական երգ ու պար, Կենտրոնում` փոփ համերգ, Մալաթիայում՝ էստրադային բեմն է, էլեկտրոնային երաժշտություն կհնչի Նոր Նորքում, ազգագրականը՝ Նորք-Մարաշում, ռոք՝ Նուբարաշենում։ Հեղինակ-կատարողները կներկայանան Շենգավիթ վարչական շրջանում, Քանաքեռ-Զեյթունում էլ կհնչի ռետրո երաժշտություն: «Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Կներկայացվի մեկ տարվա հաշվետվությունը, կլինի պարգևատրում ու մշակութային մաս։ Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ` «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով` քաղաքի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն:

 

tert.am

«Ի՞նչ հիմքով եք արգելում «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը». Կարո Փայլանը՝ թուրք նախարարին

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը պահանջել է Թուրքիայի հանրապետության ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից բացատրել, թե ինչու է արգելվել Կեսարիայում և հետագայում նաև Ստամբուլում կազմակերպված «Կեսարիայի և դրա շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» խորագրով  գիտաժողովը: Այս մասին տեղեկացնում է mezopotamyaajansi.com լրատվականը:

Փայլանը հետևյալ հարցերն է ուղղել նախարարին.

1.Ի՞նչ հիմքով է արգելվել «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը, եթե հիմնադրամներն ու կուսակցությունները «հավաքների և ցույցերի մասին» թիվ 2911 օրենքի մեջ չեն ներառվում:

2.Ո՞րն է նախ Կեսարիայում, ապա Ստամբուլում կայանալիք գիտաժողովների արգելման փաստարկը, որին պիտի մասնակցեին մասնագետներ Թուրքիայից և արտերկրից:

.3Ի՞նչ բացատրություն կարող եք տալ այդ գիտաժողովի մասնակիցներին, որ առանց փաստարկի արգելել եք գիտաժողովի անցկացումը:

4.Ի՞նչու է ձեր կառավարությունը արգելում Հրանտ Դինք հիմնադրամի գործունեությունը, որը նպաստում է խաղաղության, համերաշխության և երկխոսության մշակույթի զարգացմանը:

5.Արգելել եք այս միջոցառումը, որպեսզի չխոսե՞ն Կեսարիայում և դրա շրջակայքում մինչև 100 տարի առաջվա մշակութային բազմազանության՝ այնտեղ ապրող հայերի և նրանց ճակատագրերի մասին:

Գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները վաղուց ավարտված են եղել, և բոլոր բանախոսներն էլ Թուրքիայից և այլ երկրներից ժամանել էին Ստամբուլ, սակայն հոկտեմբերի 17-ին Շիշլիի համայնքապետարանն առանց փաստարկ նշելու գիտաժողովը արգելելու մասին ծանուցում է ուղարկել հիմնադրամ:

 

armenpress.am

Փաշինյանը մասնակցել է գյումրեցիների բնակարանային խնդիրի լուծմանն ուղղված նախաձեռնությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ընթացքում տեղադրել է գյումրեցի նկարիչ Սուսաննա Մկրտչյանի «Պապի և տատի խոստացված մատաղ» նկարով պատրաստված փազլի վերջին կտորը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 15 հազար մասից բաղկացած փազլի վաճառքից գոյացող 15 միլիոն դրամով նախաձեռնության հեղինակ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նպատակ ունի 2 կամ 3 բնակարան ձեռք բերել ու տրամադրել տնակներում բնակվող բազմազավակ, սոցիալական վատ պայմաններում բնակվող ընտանիքներին։ Փազլի մեկ կտորը վաճառվում է 1000 դրամով։

Փազլը տեղադրված է Գյումրիի քաղաքապետարանի շենքի պատին։

 

armenpress.am

Ջոնսոնը կոչ է արել խորհրդարանին հնարավորինս շուտ ավարտին հասցնել «Բրեքսիթ»-ը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել խորհրդարանին աջակցել «Բրեքսիթ»-ի թարմացված համաձայնագրին, որպեսզի Բրիտանիան կարողանա առանց հետաձգումների լքել Եվրամիությունը հոկտեմբերի 31-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ելույթ ունենալով խորհրդարանականների առաջ՝ Ջոնսոնը համոզմունք է հայտնել, որ նրանց մեծ մասն իր նման ցանկանում են արագ ավարտին հասցնել «Բրեքսիթ»-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև նշել է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները ևս չեն ցանկանում հետաձգել «Բրեքսիթ»-ը:

 

armenpress.am

Ադրբեջանը ԼՂ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 150 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հոկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1100 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Պիտակ

Մեկնաբանություններ