Oct 20, 2019 16:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2019-20-10

Իմամ Հուսեյնի նահատակության քառասնօրյակի՝ Արբաինի օրը, միլիոնավոր մուսուլմանները քայլելով անցել են դեպի Քարբալա տանող ճանապարհը՝ իմամ Հուսեյնի սրբավայր դամբարանում սգո արարողությանը մասնակցելու համար:

«Համդելի» օրաթերթ

Հոկտեմբերի 19-ին, իմամ Հուսեյնի նահատակության քառասնօրյակի՝ Արբաինի օրը, միլիոնավոր մուսուլմանները քայլելով անցել  են  դեպի Քարբալա տանող ճանապարհը՝ իմամ Հուսեյնի սրբավայր դամբարանում սգո արարողությանը մասնակցելու համար:: 

Հոսեյնական Արբաինը առանձնահատուկ տեղ ունի Հուսեյնի հետևորդների համար և ուխտագնացների ներկայությունը ամբողջ աշխարհից ներկայացնում է մի տեսարան, որը հնարավոր չէ տեսնել անգամ Աշուրայի  օրը:

Պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ անցած տարի, շուրջ 18 միլիոն ուխտավորներ, այդ թվում՝ երեք միլիոն իրանցիներ, մասնակցել են մուսուլմանների ամենամյա կրոնական ամենամեծ քայլերթին:

 

«Խորասան» օրաթերթ

Լիբանանում շարունակվում են բողոքի ցույցերը

Բեյրութում և մի շարք այլ քաղաքներում, վերջին օրերին տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր՝ Սաիդ Հարիրիի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ: Ցուցարարները բողոքել են տնտեսական վատ պայմանների դեմ և վանկարկել հակակառավարական կարգախոսներ:

Ցույցերի ընթացքում տեղի են ունեցել անկարգություններ և բախումներ: Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը դեմ է կառավարությունը ցրելուն: Նա կոչ է արել, որպեսզի վերջին իրադարձություններից դաս քաղելով, կառավությունը շարունակի իր աշխատանքը: Լիբանանում Ժողովրդական բողոքի ցույցեր են ընթանում  տնտեսական ծանր պայմանների և պետական ծառայությունների ցածր որակի,   ինտերնետի վրա հարկ սահմանելու և երկրում տարածված կոռուպցիայի դեմ:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Սիրիայի  զորքերը տեղակայվել են Թուրքիայի հետ սահմանին՝ զրոյական կետում 

Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով, այդ երկրիի զորքերը տեղակայվել են Թուրքիայի հետ զրոյական սահմանային կետում ՝ Այն ալ-Արաբ քաղաքում:

Յոթ տարի անց, Սիրիայի կառավարությունը վերականգնել է վերահսկողությունը երկրի հյուսիսային մասերում ՝ Թուրքիայի սահմանի երկայնքով:

Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական բանակի հարձակումներից հետո սիրիական բանակը, բախվելով  թուրքական ուժերի հետ, կանխել է նրանց ներթափանցումը Հասաքայի հյուսիս-արևմուտքում  գտնվող Թալ ալ- Թամար քաղաք:

 

«Էբթեքար» օրաթերթ

Բորիս Ջոնսոնը կրկին նահանջել է իր դիրքից

Շաբաթ օրը, Բրիտանիայի Ներկայացուցիչների պալատի անդամներն արտահերթ նիստում քվեարկել են նախագծի օգտին, որը կառավարությունից պահանջում է բանակցություններ անցկացնել Բրյուսելի հետ՝ բրեքսիթի ժամկետը երկարաձգելու շուրջ:

Խորհրդարանում հաստատված օրինագծի համաձայն, Ջոնսոնը պետք է բրեքսիթը հետաձգի մինչև 2020 թ. հունվարը:

Նախագծի հաստատումից հետո, Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ինքը չի բանակցելու ԵՄ-ի հետ՝ բրեքսիթի ժամկետը երկարաձգելու շուրջ:

Հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ջոնսոնի ընդիմադիրները հայտարարել էին, որ կխոչընդոտեն նոր համաձայնագրի վավերացմանը:

 

1in.am

ԵՄ-ն դատապարտում է Բաքվում չարտոնված ցույցի ցրումը

Եվրամիությունը դատապարտել է Բաքվում տեղի ունեցած չարտոնված ցույցի ցրումը՝ Ադրբեջանի իշխանություններին մեղադրելով ուժի ավելորդ և չհրահրված օգտագործման մեջ: Այս մասին ասված է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցչի՝ շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ, հաղորդում է TASS-ը:

«Չափազանց և չհրահրված բռնություն գործադրվեց ամբոխը ցրելու և ցուցարարներին ձերբակալելու համար: Այս միջադեպերը պետք է հետաքննվեն, և մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր ձերբակալված խաղաղ ցուցարարներին», – ասվում է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 19-ին Բաքվում ոստիկանությունը խափանել է ընդդիմության դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի (NSDS) փորձը՝ շաբաթ օրը Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում չարտոնված հավաք անցկացնել։ 60 մարդ ձերբակալվել է: ՆԳՆ-ն և Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նախօրեին հայտարարություն է տարածել՝ նախազգուշացնելով ընդդիմությանը, որ բոլոր ապօրինի գործողությունները վճռականորեն ճնշված կլինեն, և որ օրինախախների դեմ կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցներ, ընդհուպ մինչև քրեական հետապնդումը:

 

armedia.am

Եզդի ակտիվիստ Միրզա Դինային` «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Այսօր  «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային։ Մարդասիրական մղումներից դրդված՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական եւ ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում եւ Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ «Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։ 

«Միրզա Դինային բացառիկ անհատականություն է, քանի որ չի խլացրել իր խղճի ձայնը՝ տեղեկանալով, որ կան անմեղ մարդիկ, որոնք բոլորի կողմից լքված են եւ ծանր տառապանքներ են կրում։ Մի կողմից՝ անպատմելի չարիքի հետ առերեսվելիս, իսկ մյուս կողմից՝ մարդկանց օգնել փորձելիս, անհատը կարող է բախվել նաեւ մեծ մարտահրավերների ու հիասթափության՝ չհաշված բազում վտանգները,  սակայն Միրզա Դինային չի ընկրկել: Մեծ ոգեւորությամբ շնորհավորում եմ նրան դափնեկիր դառնալու կապակցությամբ եւ ողջունում նրա մուտքը «Ավրորայի» ընտանիք», - նշեց 2017թ. «Ավրորա» մրցանակի  դափնեկիր եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան։ 

 

news.am

Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրի խոսքով, «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երկրի նոր կառավարությունը կարեւոր առաջընթաց է արձանագրել. «Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է եւ մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ կտան երկրի տնտեսությանը լինել ավելի արդյունավետ եւ նոր ներդրումներ գրավել: Հայաստանն այսօր մի երկիր է, որն ունի լուրջ ներուժ եւ կարող է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանային եւ միջազգային առումով»:

Մասնավորապես, խոսքը գնում է կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային եւ ֆինանսատնտեսական ոլորտի բարեփոխումների մասին, նշում է Ազուրը: Վաշինգտոնում Համաշրարհային Բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի ամենամյա համաժողովին մասնակցող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, Հայաստանը կարեւորում է ֆինանսական հսկայական կառույցների հետ համագործակցությունը, որը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի կառավարության ծրագրերից:

 

lragir.am

ՀՀ ԱԳՆ-ն ողջունելի է համարում Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը և վստահություն հայտնում, որ ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա 16 անդամ ունեցող բարեկամական խումբը և ուկրաինացի գործընկերները կգործադրեն առավելագույն ջանքերը ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու, այլև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ։  Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ