Nov 11, 2019 15:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11.11.2019

ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցների հետևանքով, միպլեքս վիրակապերին հասնաելություն չունենալու պատճառով, Իրանում EB մաշկային հիվանդության հետևանքով մահացել է 15 երեխա:

Մարդոմսալարի օրաթերթ

Հակաիրանական պատժամիջոցների հետևանքով, Իրանում EB մաշկային հիվանդությունից մահացել է 15 երեխա

«EB տուն» կենտրոնի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ EB հիվանդությամբ տառապող 15 երեխա մահացել է միպլեքս վիրակապերի բացակայության հետևանքով:

Համիդռեզա Հաշեմին, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցւոմ, ցավ հայտնելով այն կապակցությամբ, որ պատժամիջոցներն ազդել են նաև այս հիվանդությամբ տառապող երեխաների վրա, նշել է. «Եթե միպլեքս վիրակապը հասանելի չլինի այս հիվանդությունն ունեցող երեխաներին, նրանք սարսափելի ցավեր կունենան: Այս հիվանդներին ծայրահեղ անհրաժեշտ է միպլեքս վիրակապը, որը հնարավոր չէ փոխարինել: Այսօր Իրանը պատժամիջոցների է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից և պարտավոր է օգտվել հավելված քսուկներից ու կաշվե վիրակապերից: Դա այն դեպքում, երբ այս վիրակապերը չունեն միպլեքս վիրակապի 1.10 ազդեցությունը»:

 

Իսլամական Հանրապետություն օրաթերթ

Մեկնարկել են Բոշեհրի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի բետանապատման աշխատանքները

Երեկ Իրանի Բուշեհրի ատոմակայանում մեկնարկել են երկրորդ էներգաբլոկի բետոնապատման աշխատանանքերը:

Բուշեհրի ատոմակայանի նախագծի ղեկավարը նշել է. «Բուշեհրի ատոմակայանի բետոնապատման աշխատանքն ատոմակայանի կառուցման կարևորագույն փուլերից է: Սա կարևոր քայլ է ՝ Իրանի ատոմակայանների զարգացման ոլորտում»:

 

Խորասան օրաթերթ

Իրաքում բողոքի  ցույցերը պակասել են, իսկ պայմանավորվածություններն ավելացել

Իրաքում 17 օր տևած բողոքի ցույցերից հետո, այդ երկրի մարդու իրաբունքների գերագույն հանձնաժողովը հայտարարել է, որ ցույցերի ընթացքում զոհվել է 301 և վիրավորվել՝ 15 հազար մարդ: Հանձնաժողովը հայտարարել է, որ ցուցարարների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ նրանց պահանջներն իրագործելու ուղղությամբ և ցույցերը թիվը նվազել է:

 

Քեյհան օրաթերթ

Բուշեհրի ատոմակայանն Իրանի համար կխնայի տարեկան 660 միլիոն դոլար

Իրանի ատոմայինէ էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին Բուշեհրի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողության ժամանակ ասել է. «Յուրաքանչյուր 1000 մեգավատ միջուկային էներգիան կանխում է յոթ միլիոն տոննա ջերմոցային գազերի արտանետումը: Մինչև 2027թ մենք կարտադրենք 3 հազար մեգավատ միջուկային էներգիա, այդպիսով կանխելով 21 միլիոն տոննա աղտոտող նյութերի արտանետումը»:

Սալեհին հավելել է. «Բուշեհրի ատոմակայանը տարեկան 660 միլիոն դոլար կխնայի Իրանի համար»: Նշելով, որ ցանկացած ատոմակայանի կյանքը մոտ 60 տարի է, սակայն այն կարելի է  երկարաձգել, Սալեհին ասել է «Յուրաքանչյուր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ է 5 միլիարդ դոլար, որը հնարավոր է վերադարձնել 6 տարվա ընթացքում»:

 

armenpress.am

Փաշինյանը հույս ունի ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 2 մլրդ դոլարի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ այս տարի Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը կհասնի 2 միլիարդ դոլարի:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 11-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում:

«Մենք հույս ունենք, որ այս տարի առևտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի, ինչը բավական լավ արդյունք է, և այդ ամենը ստեղծում է շատ լավ հենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման համար: Ես համոզված եմ, որ ձեր այցը նոր խթան կհանդիսանա մեր հարաբերությունների համար, մեր դաշնակցային հարաբերությունների համար: Ինչպես դուք վերջերս նշել էիք, ես նույնպես մեծ օպտիմիզմով եմ նայում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասաց վարչապետը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշեց, թե իրենք ուրախ են, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև զարգանում է առևտրաշրջանառությունը:

«Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսությունում համար առաջին ներդրողը»,- նշեց նախարարը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստանում մեկնարկել է նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 11-ին:

 

armenpress.am

Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր

 Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները երկկողմ օրակարգի մի շարք հարցեր են քննարկել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում նոյեմբերի 11-ին արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ուրախ եմ ողջունել ՀՀ-ում իմ ռուս գործընկերոջը, իմ պաշտոնավարման ընթացքում նա առաջին պաշտոնական այցն է կատարում Հայաստան: Հանդիպման ընթացքում անդրադարձանք մեր երկկողմ օրակարգին՝ ի շարունակություն տարբեր հարթակներում 1.5 տարվա ընթացքում մեր ունեցած տարբեր հանդիպումներին: Մեր հարաբերություններն այնքան խորն են ու բովանդակ, որ մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ ամբողջը քննարկել: Այսօր մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: ՌԴ-ն Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է: Երկկողմ առևտրաշրջանառությունն աճող դինամիկա ունի՝ նախորդ տարվա համեմատ մոտ 10%: Երկկողմ մշակութային կապերը պատկառելի պատմություն ունեն, և հարստանում են ընթացիկ միջոցառումներով: Մենք հետևողականորեն համագործակցում ենք նաև այլ միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում: Մենք ստորագրեցինք ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների մասին 2020-2021 թթ. համաձայնագիրը: Անդրադարձանք միջազգային և տարածաշրջանային մակարդակի բազմաթիվ հարցերի: Երախտապարտույթուն հայտնեցի Ռուսաստանին՝ Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին աջակցության համար: Ընդգծվեց Սիրիայում Հայկական հումանիտար առաքելության խմբի կարևորությունը»,- ասաց նախարարը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում նոյեմբերի 10-11-ը: Լավրովը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ