Nov 12, 2019 12:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.11.2019

Երկուշաբթի օրը, Իրանի նավթի նախարարը տեղեկացրել է երկրում 53.3 միլիարդ բարել պաշարով նավթի նոր հանքավայրի հայտնաբերման մասին:

Խորասան օրաթերթ

ԱՄՆ-ի խաղը. Մորալեսի հրաժարականը

ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող ընդդիմադիրների ճնշումների արդյունքում Բոլիվիայի նախագահի հրաժարականը, Լատինական Ամերիկայի համար վտանգավոր հետևանքներ կունենա և անկայունություն կտարածի աշխարհի այս կարևոր շրջանում, ինչն էլ Սպիտակ Տան նպատակն է:

Էվո Մորալեսը հրաժարական ներկայացրել կիրակի օրը, այն դեպքում, երբ որոշ տվյալների համաձայն, համարվում է երկրում անցկացված նախագահական ընտրություններում  օրինական հաղթղը:

Ընտրությունների վերջնական տվյալների հրապարակւմից հետո, Բոլիվիայի ընդդիմությունը բողոքի լայնածավալ ցույցեր սկսեց: Իր նախագահության ընթացքում, Մորալեսը բազմիցս քննադատել է Վաշինգտոնի կործանարար քաղաքականությունը: Նա նշել է, որ ամերիկացի պաշտոնյաները փորձում են տապալել իր իշխանությունը և Լատինական Ամերիկայի այլ հեղափոխական իշխանություններին:

 

Ջավան օրաթերթ

Սիրիայի պատերազմն իրականում փոքր մասշտաբի համաշխարհային պատերազմ էր

Russia Today լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, խոսելով Աբու Բաքր ալ-Բաղադադիի ու ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների մասին, ասել է. «Նա գնտվում էր ամերիկացիների բանտում ու նրանց վերահսկողության տակ: Ամերիկացիներն իրենք նրան ազատ արձակեցին: Եթե նրա համար նոր դերակատարություն սահմանված չլիներ, նրան ազատ չէին արձակի: Ալ Բաղդադին միանգամից իրեն հռչակեց որպես իսլամ աշխարհի խալիֆա: Ամերիկացիները նրան պատրաստել էին հենց այդ դերի համար: Մենք չենք հավատում ամերիկացիների վերջին հեքիաթին այն մասին, թե ալ-Բաղդադին սպանվել է: Նրա ժամանակն ավարտվել էր և ամերիկացիներն ունեին մեկ ուրիշի կարիքը: Միգուցե ցանկացել են նաև փոխել ԻԼԻՊ-ի անունը ու հայտարարել մեկ այլ ահաբեկչական խմբավորման ձևավորման մասին: Փոքրիկ խմբավորում, որը կպայքարի ՍԻրիայի կառավարության դեմ»:

 

Իսլամական Հանրապետություն օրաթերթ

Մանրամասներ՝ Իրանի երկրորդ ամենախոշոր նավթահորի՝ Նամավարանի մասին

Խոսելով Իրանում հայտնաբերված նոր նավթադաշտի մասին, որը կաչվել է Նամավարան, Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ նավթադաշտում կա 53.3 միլիարդ բարել նավթ:

Բիժան Նամդար Զանգանեն ասել է. «Սա Իրանի պատմության ընթացքում հայնտաբերված երկրորդ  ամենախոշոր նավթադաշտն է: Մենք այն անվանել ենք Նամավարան, բոլոր այն մարդիանց պատվին, ովքեր այս տարիների ընթացքում աշխատել են դժվար պայմաններում և եղել են Իրանի նավթի արդյունաբերության անանուն հերոսները»:

 

Քեյհան օրաթերթ

Եմենի Անսար Ալլահ. Իսրայելի ողջ տարածքը հասանելի է մեզ

Իսլամի մարգարեի ծննդյան առիթով ունեցա ելությում, Աբդուլմալեք ալ Հուսին հայտարարել է, որ եթե Սիիանսիտական ռեժիմը հիմար քայլ անի, Եմենը ջիհադ կյահտարարի այդ ռեժիմի դեմ:

Այս հայտարարությունը վախեցրել է իսրայելական լրատվամիջոցներին: Ռեժիմի ԶԼՄ-ների մեծ մասը գրել է, որ Անսարալլահին հաջողվել է հարձակում իրականացնել Սաուդյան Արաբիաի վրա, ուստի Իսրայելը պետք է զգոն լինի:  Անսարալլայի մյուս պաշտոնյաները նույնպես կրկնել են իրենց ղեկավարի հայտարարությունը:

 

armenpress.am

Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ագելափակել են ճանապարհը Ֆրանսիայի հետ սահմանին. El Pais

Կատալոնիայի անկախության տասնյակ կողմնակիցներ գիշերն անցկացրել են Իսպանիայի եւ Ֆրանսայի միջեւ սահմանին՝ արգելափակելով ճանապարհը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին այդ մասին հաղորդել Է El Pais թերթը:Բողոքի մասնակիցները փակել են AP7 մայրուղու մի հատվածը Լա Ժունկերայի մունիցիպալիտետի շրջանում: Հանրահավաքի կազմակերպիչ Է դարձել «Դեմոկրատական ցունամի» անջատական շարժումը, որը հուսով Է, որ ակցիան կտեւի մինչեւ նոյեմբերի 13-ը: Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհն արգելափակել են նոյեմբերի 11-ի առավոտյան, ինչի պատճառով մայրուղում երկար խցանումներ են գոյացել: Բողոքավորներն այդ կերպ ցանկանում են միջազգային հանրակցության ուշադրությունը հրավիրել Կատալոնիայի իրադրությանը:Հոկտեմբերի 14-ից Կատալոնիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բազմաթիվ ցույցեր: Դրանց անցկացման առիթ Է դարձել Իսպանիայի Գերագույն դատարանի վճիռը, որը կատալոնացի քաղաքական գործիչներին, որոնք մասնակցել են անկախության հանրաքվեի անցկացմանը, դատապարտել Է մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, հաղոդրել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Մորալեսին տեղափոխող Մեքսիկայի օդուժի ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Պարագվայում

Մեքսիկայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը տեղափոխում Է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին, վայրԷջք Է կատարել Պարագվայի մայրաքաղաք Ասունսոնում լրալցավորման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այդ մասին նոյեմբերի 12-ին հաղորդել Է Մեքսիկայի «Նոտիմեքս» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:Գործակալությունն ընդգծում Է, որ ինքնաթիռն Ասունսոնից կմեկնի Մեքսիկա, ինչպես ավելի վաղ պլանավորվել Էր: Գործակալության տվյալներով՝ Պարագվայում կանգառը կապված Է Պերուի իշխանությունների որոշման հետ՝ «փակելու իր օդային տարածությունը» Մորալեսին տեղափոխող ինքնաթիռի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետին դիմավորել է Էմանուել Մակրոնը

Աշխատանքային այցով Ֆրանսիա ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 11-ի երեկոյան Ելիսեյան պալատում դիմավորել է Էմանուել Մակրոնը: Ելիսեյան պալատում Փաշինյանը մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։

Վարչապետը Ֆրանսիայում մասնակցելու է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով այցին, սելֆիներ է հրապարակել Ելիսեյան պալատից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Լուիզ Մուշիկիվաբոյի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Վարչապետը նշել է նաև, որ նախագահ Մակրոնի անունից տրվող պետական ճաշը եզրափակվել է Շառլ Ազնավուրի ստեղծագործությամբ:

 

panarmenian.net

Չիլիում ցուցարարները հրկիզել են եկեղեցու սրբապատկերներն ու արձանները

 Չիլիում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Նոյեմբերի 8-ին մոտ 75, 000 մարդ էր դուրս եկել Սանտյագոյի փողոցներ, ակցիաներն ուղեկցվել են հրկիզումներով: Անհայտները հանել են եկեղեցուց սրբապատկերները, արձաններն ու գույյքը և հրկիզել:

Սանտյագոյում անցկացվող ցույցերի մասնակիցները կրակի են մատնել Պեդրո դե Վալդիվիի անվան համալսարանը։ Քաղաքում կան նաև փակ փողոցներ: Ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը, հայտնում է Deutsche Welle-ն:

Բողոքները Չիլիում, որը համարվում է Լատինական Ամերիկայի ամենակայուն երկրներից մեկը, սկսվել են հոկտեմբերի կեսից: Առիթ է դարձել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, իսկ պատճառը դժգոհությունն է սոցիալական և տնտեսական անհավասարությունից:

Պիտակ

Մեկնաբանություններ