Nov 13, 2019 16:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.11.2019

Սիոնիստական ռեժիմի հարձակումը Գազայի հատվածի վրա, դիմադրության ղեկավարներից մեկի սպանությունը և դիմադրության ջախջախիչ պատասխանն Իսրայելին, եղել են այսօրվա թերթերի մեծ մասի գլխագրերում:

Մարդոմսալարի օրաթերթ

Քաղաքական կոմայից դուրս գալու համար, Իսրայելին անհրաժեշտ էր մի ագրեսիվ քայլ: Այդ պատճառով, Սիոնիստական ռեժիմն իրականացրեց ահաբեկչական գործողություն: Իսրայելի օդային հարվածների ընթացքում զոհվեց Իսլամական խմբավորման տռազմական թևի քաղաքական առաջնորդի որդին:

Միևնույն ժամանակ, Գազայի հատվածից հրթիռներ արձակվեցին օկուպացված տարածքների ուղղությամբ:

Իսրայելի հարձակման արդյունքում, զոհվեցին Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժման հրամանատար Բահա Աբու Ալ-Աթային և նրա կինը, իսկ նրանց չորս երեխաները վիրավորվեցին:

 

Իսլամական Հանրապետութուն օրաթերթ

Իրաքի քաղաքական առաջնորդներին զայրացրել են ԱՄՆ-ի միջամտությունները

Իրաքում արտահերթ ընտրություններ անցկացնելու և ընտրական օրենսգիրքը փոփոխելու վերաբերալ ԱՄՆ-ի հայտարարությունը զայրացրել է այդ երկրի քաղաքական ղեկավարներին ու ժողովրդին: Իրաքի նախագահի գրասենյակը դատապարտել է ԱՄՆ-ի միջամտողական հայտարարությունը, նշելով, որ Իրաքում տեղի ունեցած փոփոխությունները չպետք է ազդված լինեն արտաքին միջամտություններից:

Հայտարարության մեջ ասվում է, որ փոփոխությունները պետք է տեղի ունենան միայն իրաքցիների որոշմամբ և ի պատասխան այդ ժողովրդի պահանջի:

Նախագահի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքը դեմ է իր ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտության:

 

Խորասան  օրաթերթ

Զարիֆը հակադարձել է Եվրոպային

Մահոգություն հայտնելը և ձգանի մեխանիզմից օգտվելու վերաբերյալ սպառնալիքը ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպական երեք երկրների վերջին համատեղ դիրքորոշումն է, որը մի բանաձևով ներկայացվել է ի նշան բողոքի՝ Իրանում Ֆորդոյի ատոմային ենթակառուցվածքների գործարկման և ուրանի հարստացման:

Լկտի դիրքորոշում, որն իհարկե արժանացավ Զարիֆի հստակ հակազեդցությանը: Եվրոպացիների այս դիրքորոշումը հնչում է այնպիսի պայմաններում, երբ վերջին 18 ամիսների ընթացքում, նրանք ոչ մի քայլ չեն արել ՀԳՀԾ-ն փրկելու ուղղությամբ:

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆն իր թուիթերյան էջում արած գրառման մեծ դիմելով եվրոպացիներին, ասել է. Ցույց տվեք ձեր կողմից կատարված  գոնե մեկ հանձնառություն:

Դիմելով Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարներին, Զարիֆն ասել է. «««Երբ դուք զբաղված էիք ժամանակ վատնելով, Իրանը շրջանառության մեջ դրեց տարածաձայնությունների վերացման մեխանիզմը, այն հասցնելով ավարտին:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Իրանը նվազեցնում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները՝ համաձայնագիրը պահպանելու նպատակով

Իրանի փոխարտգործնախարարը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշելով, որ Իրանը նվազեցնում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր արտավորությունները՝ համաձայնագիրը պահպանելու նպատակով, ասել է. Մենք տարածաշրջանի բոլոր երկրներին հրավիրել ենք երկխոսության:

Միջուկային զենքի չտարածման նիստին մանսակցելու նպատակով Մոսկվա մեկնած Սեյեդ Աբբաս Էրաղչին, ռուսական RT հեռուստաընկերության արաբական բաժնին տված հարցազրույցում նշել է. Մենք ունենք երեք հիմնական խնդիր `չտարածումը, զինաթափումը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը: Դժբախտաբար, Արևմուտքը կենտրոնանում է դրանցից միայն մեկի վրա՝ միջուկային զինաթափմանը և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը խոչընդոտելը: Նրանք չեն իրականացնում միջազգային համաձայնոթյունները, չեն ընդունում միջուկային էներգիայից խաղաղանպատակ օգտագործելու երկրների իրավունքը և փորձում են խոչընդոտել երկրների զարգացմանը:

 

armenpress.am

Փաշինյանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը տարածաշրջանի մշակութային ժառանգության նկատմամբ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը և վերահաստատել մեր երկրի աջակցությունը կազմակերպության կողմից աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող մարդասիրական առաքելություններին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է կրթության խթանմանը` որպես հզոր գործիք երիտասարդ սերունդներին խաղաղության, երկխոսության, մարդու իրավունքների, հանդուրժողականության և ոչ խտրականության ոգով դաստիարակելու գործում:

Վարչապետը հավելել է, որ կառավարությունը լիակատար աջակցություն է հայտնում Երևանի պետական համալսարանի` Կրթության և ցեղասպանության կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն ստեղծելու առաջարկությանը եւ նշել, որ կրթությունը ցեղասպանության կանխարգելման հզոր գործիք է:

Օդրի Ազուլեն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար և բարձր գնահատել Հայաստանի ջանքերը` մշակութային հարուստ ժառանգության պահպանման գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ իր գլխավորած կառույցը շահագրգիռ է զարգացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ փոխգործակցությունը` վերը նշված ուղղություններով: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, կազմակերպության  գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել, մասնավորապես, գիտության,  կրթության  և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակութի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

 

armenpress.am

 Այս տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանահակահատվածում արձանագրված ցուցանիշը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե անցած տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է 18 հազար 493, կամ 235-ով ավելի:

Ծնունդների թվի աճը մեծ չէ, անշուշտ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը մեղմ ասած գահավիժում էր, ինչն ակնհայտ է դառնում բերված գծապատկերի ուսումնասիրությունից:

Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են եւ համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի այդ սպասումները ակներեւ դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով:

Սրան ավելացնենք, որ հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

 

panarmenian.net

Վենետիկի 80%-ը հեղեղվել է. Տարերային աղետի ռեժիմ կհայտարարվի

 Ջրհեղեղի և եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վենետիկում տարերային աղետի ռեժիմ կհայտարարվի՝ ջրի մակարդակը հասել է 183 սմ, հայտնել է ANSA գործակալությունը:

Քաղաքի 80 տոկոսը հեղեղվել է: Բնակիչներին հորդորել են փողոց դուրս չգալ:

ANSA-ն հիշեցրել է, որ ջրի ավելի բարձր մակարդակ վերջին անգամ գրացվել էր 1966-ին, երբ գրանցվել էր 190 սմ նիշը: Կրիտիկական է համարվում 130 սմ ջրի մակարդակը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն վիճակը «դրամատիկ» է անվանել: Նա հայտարարել է այդ մասին Սան Մարկոյի հրապարակում, որտեղ ջրի մակարդակը նրա ծնկներից էր: Նա հավելել է, որ հորդառատ անձրևները մեծ վնաս են հասցրել Վենետիկին:

Ըստ օդերևութաբանների, առաջիկա օրերին վատ եղանակը կպահպանվի:

Վերջին մի քանի օրերին հորդառատ անձրևեներ են տեղացել Իտալիայի գրեթե ամբողջ տարածքում: Սան Մարկոյի հրապարակը ավելի քան 1 մ ջրով է ծածկվում 6-րդ անգամ վերջին 1200 տարում:

 

panarmenian.net

Պապը հայ քահանայի սպանությունից հետո դիմել է սիրիահայ կաթոլիկներին

 Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերյան իր էջում անդրադարձել է Սիրիայում «Իսլամական պետության» կողմից հայ քահանայի և նրա հոր սպանությանը։

«Ես մոտ եմ Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայ կաթոլիկների հետ, ովքեր պատրաստվում են հողին հանձնել իրենց հովվապետին՝ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին։ Ես աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների և Սիրիայի բոլոր քրիստոնյաների համար»,- ասել է Հռոմի պապը։

Նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչները Դեր Զորի ճանապարհին կրակ են բացել Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը` քահանա Տեր Աբրահամ Պետոյանի ուղղությամբ: Հոգևորականներն այնտեղ էին ուղևորվում պարզելու համար կաթողիկե եկեղեցու վիճակը:

Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Պիտակ

Մեկնաբանություններ