Nov 13, 2019 17:29 Asia/Tehran
  • Էրդողանը մեկնել է ԱՄՆ

Թուրքիայի նախագահը մեկննել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բազմաթիվ վայրիվերումներից հետո, դրական է արձագանքել Վաշինգտոն մեկնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերին : Քաղաքական և տնտեսական ոլորտի բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ, Էրդողանը ժամանել է Վաշինգտոն և ժամանումից անմիջապես հետո, հանդիպել է մի խումբ պաշտոնյաների հետ:

Հաշվի առնելով Անկարա-Վաշինգտոն փոխհարաբերություններում վերջին մի քանի տարիների ընթացքում վարիվերումները, կարելի է ասել.«Թուրքիայի նախագահն ու բարձրաստիճան պատվիրակությունը ուղևորվել են Վաշինգտոն, երբ  ոչ միայն չկա հստակ պլան և ռազմավարություն՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման, այլև հստակ պատկերացում՝ Դոնալդ Թրամփի հնարավոր որոշումների և քայլերի վերաբերյալ»:

Այդ իսկ պատճառով, Էրդողանի հակառակորդներից շատերը նույնպես անտեղի են որակել Թուրքիայի նախագահի այցը ԱՄՆ: Այս կապակցությամբ, Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Ղլչդարօղլուն ասել է. «Էրդողանի ուղևորությունը Վաշինգտոն անօգուտ է: Նման պայմաններում նա չպետք է մեկներ Միացյալ Նահանգներ»: Հնարավոր է, որ այցի ընթացքում կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպես՝ Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելը,  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հղած վիրավորական նամակը թուրք գործընկերոջը, Թուրքիայի դեմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկու բանաձևերի վավերացումը, հատկապես 1915  թ.-ին օսմանյան թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը,  ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնումը Թուրքիայի կողմից,  F-35 հինգերորդ սերնդի կործանիչների արտադրության նախագծում Թուրքիայի մասնակցության դադարեցումը, Ֆեթհուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցում Անկարայի պաշտոնյաների դիմումները, Սիրիայի դեմոկրատական բանակի գլխավոր հրամանատար Մազլում Կոբանիի հանձնումը Թուրքիային, ԱՄՆ Սենատի կողմից  Էրդողանի կաբինետի որոշ նախարարների դեմ սահմանված պատժամիջոցները:

Չնայած տարածաշրջանում որոշ քաղաքական շրջանակների կողմից  Ռուսաստանի հետ Թուրքիայի ինտեգրման և Արևմուտքից հեռանալու մասին ընկալմանը, շատ փորձագետներ այս տեսակետը սխալ են համարում: Թուրք փորձագետ Իբրահիմ Ֆարահանին ասում է.«Թուրքայի հարաբերությունները երբեք չեն առանձնացվել Արևմուտքից, և հաշվի առնելով այդ երկրի պետական կառուցվածքն ու կարողությունները, այն երբեք չի կարող առանձնացվել Արևմուտքից: Այս հարաբերությունները լարվում են, բայց դրանք չեն դադարի»:

Անկասկած 2014 թվականի համեմատությամբ Թուրքիայի տնտեսությունը լավ վիճակում չէ: Թուրքիայի տնտեսական աճը դանդաղել է և աճել են Թուրքիայից կապիտալի արտահոսքը, և այս պայմաններում Անկարայի կառավարության նպատակները չեն իրականանա մինչև 2023 թվականը: Էրդողանի  Վաշինգտոն կատարած ուղևորության ընթացքում, ավելի հավանական է, որ  նա կփորձի  արտոնություններ կորզել Թրամփից:

Այն, ինչ անում է Էրդողանը ստեղծված իրավիճակում, հարաբերություններ պահպանելու և Թրամփի հանկարծակի որոշումներից ապահով մնալն է: Ստեղծված իրավիճակում անհավանական է, որ Միացյալ Նահանգները էական զիջումներ կատարի Էրդողանի կառավարությանը և ուղեկցող պատվիրակությանը:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ