Դեկտեմբեր 04, 2019 14:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.12.2019

Թրամփի քաղաքականությունը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անդամ երկրների ղեկվարների միջև տարաձայնությունների պատճառ է դաձել: Եվրոպացիները կարծում են, որ ԱՄՆ-ը իրենց համար հուսալի գործընկեր չէ և որ կանաչ մայրցամաքը պետք է շարժվի «եվրոպական բանակի» ձևավորման ուղղությամբ:

Մարդոմսալարի օրաթերթ

ՆԱՏՕ-ի մահվան արարողությունը Լոնդոնում

Հյուսիսատլանտյան դաշինքը, որ ձևավորվեց սառը պատերազմի տարիներին՝ Արևելքի ու Արևմուտքի միջև՝ ԽՍՀՄ-ին դիմակայելու նպատակով, արդեն 70 տարեկան է:Եվ հիմա խնդիրը կայանում է նրանում, որ 70 տարեկան հասակում, դաշինքը մոտ է իր մահվանը: ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսնենն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը հեռու է իդաեալականից: Դանիական ռադիոյին տված հարցազրույցում,  Ռասմուսենը նշել է. «ՆԱՏՕ-ի գոյության ողջ ընթացքում, մենք երբևէ չենք տեսել այնպիսի տարաձայնություններ, որոնց ականատեսն ենք ներկայումս»:

Խնդիրը կայանում է նրանում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը տարաձայնություններ է առաջադրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև: Եվրոպացիները կարծում են, որ Վաշինգտոնն այլևս հուսալի գործընկեր չէ իրենց համար և կանաչ մայրցամաքը պետք է շարժվի «եվրոպական բանակի» ձևավորման ուղղությամբ:

 

Քեյհան օրաթերթ

The Guardian. Մինչև սուրբծննդյան տոներն այս տարի ևս 135,000 անգլիացի երեխաներ անօթևան կլինեն

Housing charity center կենտրոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում ամեն օր անօթևան է դառնում 183 երեխա, իսկ մինչև սուրբծննդյան տոները, նարնց թիվը կահսնի 135 հազարի: Նրանք պարտավոր կլինեն ապաստանել ժամանակավոր կացարաններում: Այս ցուցանիշը ամենաբարձրն է վերջին12 տարիների ընթացքում:

Թերթը գրել է, որ ամեն 8 րոպեում, Բրիտանիայում անօթևան է  դառնում մեկ երեխա: Կանխատեսվում է, որ մինչև դեկտեմբերի 12-ը, ևս 1 647 երեխա անօթևան կդառնա: Պաշտոնական տվյալների համաձայն,  Բրիտանիայում կա ավելի քան 320 հազար անօթևան:

 

Խորասան օարթերթ

Մելանիան ու Դոնալդն ապրում են առանձին

CNN News- ի լրագրող Քեյթ Բեննեթն իր «Ազատ Մելանիա» 288 էջանոց գրքում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ 49-ամյա Մելանիա Թրամփի ոչ պաշտոնական կենսագրությունն է, ներկաայցրել է առաջին տիկնոջ կյանքը, Սլովենիայում անցկացրած մանկությունից մինչև Սպիտակ Տուն մուտք գործելու ժամանակաշրջանը:

Նախկինում արդեն խոսվել է այն մասին, որ Թրամփն ու նրա կինը Սպիտակ  Տանը քնում են տարբեր սենյակներում: Սակայն գրքում, Բենեթը գրում է, որ այդ սենյակները գտնվում են Սպիտակ Տան տարբեր  հարկերում: Թրամփը քնում է երկրորդ, իսկ Մելանիան՝ երրորդ հարկում գտնվող ննջասենյակներում:

Բացի այդ, Մելանիան ունի նաև դիմահարդարման և պիլատեսի սենյակներ, հագեցած համապատասխան սարքավորումներով:

Գրքում խոսվում է նաև Մելանիայի ու Թրամփի դստեր՝ Իվանկայի լարված հարաբերությունների, ինչպես նաև Սպիտակ Տանը Մելանիայի կյանքի մանրամասների մասին, այդ թվում նաև նրա առողջական վիճակի, քանի որ 2018թ նրա երկամներից մեկը հեռացվել է:

 

Ջավան օարթերթ

Փհենյան. ԱՄՆ-ի հետ բանակցելը պարզապես անհեթեթություն է

2019թ մոտենում է իր ավարտին, սակայն Կորեական թերակղզում լարվածությունը շարունակվում է: Հյուսիսկորեական լրատվամիջոցները  դատապարտել են ԱՄն-ի քաղաքականությունը և Վաշինգտոնի կողմից առաջարկված  բանակցություններն անվանել «հիմար քայլ», որն ուղղված է ընտրություններում հաջողություն հասնելուն:

CNBC լրատվական գործակալությունը, հղում անելով Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությանը՝ KNA-ին, գրել է, որ այդ երկրի ԱԳ փոխնախարար և ԱՄՆ-ի հարցերով պատասխանատու Ռեյ Թանե Սունգը հայտարարել է. «Այն արդյունքը, որ Միացյալ նահանգները ցանկանում է ստանալ սուրբծննդյան տոներին, ամբոջությամբ կախված է այդ երկրից»:

 

armenpress.am

Ամերիկացիները ռեկորդային 9,4 մլրդ դոլար են ծախսել «կիբեռերկուշաբթի» օրը

ԱՄՆ-ի բնակիչները ռեկորդային 9,4 մլրդ դոլար են ծախսել այսպես կոչված կիբեռերկուշաբթի օրը կատարած գնումների վրա, երբ գնորդներին մեծ զեղչեր են տրամադրվում ինտերնետ-խանութներում: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտնել Է CNBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Adobe Analytics-ի վիճակագրական տվյալները, որը վերլուծում Է ամերիկյան 100 խոշորագույն առեւտրական ցանցերից 80-ի տեղեկատվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերության տեղեկատվության համաձայն, «կիբեռերկուշաբթի» օրն առցանց-շոփինգով ամերիկացիների ծախսերն այս տարի 19,7 տոկոսով ավելացել են 2018 թվականի համեմատությամբ. այն ժամանակ ծախսերի ընդհանուր գումարը հավասարվել Էր 7,9 մլրդ դոլարի: Ընդ որում, Adobe Analytics-ի տեղեկատվության համաձայն, առցանց-սպառավաճառքների սիրահարների միջին չեկն այս անգամ աճել Է 6 տոկոսով: Ծախսերի հիմնական առարկաներն այս տարի դարձել են խաղալիքները, տեսախաղերի կցուրդները, հեռուստացույցներն ու նոութբուքերը: Ավելի վաղ նույն այդ ընկերությունը հայտնել Էր ամերիկացիների ռեկորդային ծախսերի մասին «սեւ ուրբաթին»՝ խոշոր սպառավաճառքների օրը, որը հաջորդում Է Միացյալ Նահանգներում նոյեմբերի չորրորդ հինգշաբթի նշվող Գոհաբանության օրվան: Նրա տվյալներով՝ այս տարի դրանք կազմել են 7,4 մլրդ դոլար: Դրանից շուրջ 2,9 մլրդ դոլարը ծախսվել Է սմարթֆոնների օգնությամբ կատարված գնումների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ՄԱԿ-ը մտադիր Է 2020 թվականին հումանիտար օգնություն ցուցաբերել 109 մլն մարդու

ՄԱԿ-ը պլանավորում Է հաջորդ տարի ամբողջ աշխարհում հումանիտար օգնություն եւ պաշտպանություն տրամադրել ընդհանուր առմամբ 109 մլն մարդու: Այդ նպատակի համար կպահանջվի շուրջ 29 մլրդ դոլար: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով կոմիսարի վարչության (ՀՀԿՎ)՝ դեկտեմբերի 4-ին հրապարակված զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթում նշվում Է, որ գլխավոր պատճառները, որոնք օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն են ստեղծում, «ձգձգվող ու դաժան հակամարտություններն են, Էքստրեմալ եղանակային երեւույթները՝ կապված կլիմայի փոփոխության հետ, եւ անբավարար արդյունավետ աշխատող տնտեսությունները»: ՀՀԿՎ-ն ընդգծում Է, որ ՄԱԿ-ը եւ նրա գործընկերները 2020 թվականին «նպատակ են դնում օգնություն եւ պաշտպանություն ցուցաբերել 109 մլն առավել խոցելի մարդկանց», դա «կպահանջի 28,8 մլրդ դոլարի չափով ֆինանսավորում»: Ներկայացնելով զեկույցը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուքոքը նշել Է, որ համաշխարհային հանրակցությունն այժմ ավելի արագ Է արձագանքում հումանիտար պահանջներին, քան առաջ: ՀՀԿՎ-ի գնահատումներով՝ այն մարդկանց թիվը, որոնք օգնության եւ պաշտպանության կարիք ունեն, անցյալ տարի ավելացել Է 22 միլիոնով, 2020 թվականին այն կհասնի ռեկորդային 168 միլիոնի: ՄԱԿ-ը եւ նրա գործընկերները պլանավորում են հումանիտար գործողություններ իրականացնել 53 երկրում: Մասնավորապես, Սիրիայի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար կպահանջվի 3,3 մլրդ դոլար, Եմենին՝ 3,2 մլրդ դոլար, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը՝ 1,82 մլրդ դոլար, Հարավային Սուդանին՝ 1,54 մլրդ դոլար, Վենեսուելային՝ 750 մլն դոլար, Ուկրաինային՝ 157,8 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

ՄԱԿ. 2010-2019 տարիներն ամենաշոգն էին մարդկության պատմության մեջ

 ՄԱԿ-ի տվյալներով 2010-2019 տարիներն ամենաշոգն էին մարդկության պատմության մեջ: Այդ մասին հայտարարվել է Մադրիդում կլիմայի փոփոխությանը նվիրված խորհրդաժողովում:

Անցնող տասնամյակը նշանավորվել է «անսովոր տապով, սառույցների հալոցքով և ծովի մակարդակի գլոբալ բարձրացմամբ»՝ այդ մասին հայտնել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO): Միայն 2019-ին միջին ջերմաստիճանը նախաինդուստրիալ մակարդակից բարձր է եղել 1,1 աստիճանով:

Կազմակերպությունը մատնանշել է բազմաթիվ անտառային հրդեհները, տապի շրջաններն ու փոթորիկները որպես այդ ամենի պատճառ, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ փորձագետների, 2019-ը, հավանաբար, ամենաշոգը կճանաչվի 1850-ից ի վեր՝ երբ սկսվել են օդի ջերմաստիճանի կանոնավոր չափումները: Սակայն տարվա վերաբերյալ համապարփակ տվյալները կամփոփվեն 2020-ի մարտին:

2019-ին մոտ 7 մլն մարդ ստիպված է եղել լքել տունը կլիմայական աղետի պատճառով՝ առավելապես, ջրհեղեղների, փոթորիկների ու երաշտի: WMO-ն զգուշացրել է, որ մինչև տարեվերջ այդ մարդկանց թիվը կարող է հասնել 22 միլիոնի:

 

Պիտակ

Մեկնաբանություններ