Դեկտեմբեր 05, 2019 16:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2019-12-5

Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, բողոքարարները զանգվածային ցույցեր են կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփիի գործողությունների և քաղաքականության դեմ:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Թել Ավիվը՝ քաղաքական փակուղում

Կապույտ-սպիտակ կոալիցիան, խիստ քննադատելով Բենիամին Նեթանյահուին, հայտարարել է, որ չպետք է նրան հնարավորություն տրվի  նոր կառավարություն ձևավորել:

Քնեսետի Կապույտ և սպիտակ կոալիցիայի անդամ Ռամ Բեն Բարաքն ասել է, որ ընդհանրապես ռացիոնալ չէ, և աշխարհը դա չի ընդունում, որ  Բենիամին Նեթանյահուին հնարավորություն հնարավորություն տրվի նոր կառավարություն ձևավորելու համար: Որովհետև նա մեղադրվում է կաշառքի և կոռուպցիայի մեջ:

 

«Իրան» օրաթերթ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն իր աշխատանքն ավարտեց առանց բանաձև արձակելու և անդամ երկրների տարաձայնության և տնտեսական պատերազմի սպառնալիքների պայմաններում:  ՆԱՏՕ-ի 70-ամյակին, անդամ երկրները միայն միայն Չինաստանի հարցի շուրջ են եկել համաձայնության: 70 տարի առաջ  Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի երկրների բլոկի սպառնալիքին դիմակայելու նպատակով ձևավորված ՆԱՏՕ-ի  առաջնորդներն այժմ Չինաստանին են հայտարարել որպես ընդհանուր սպառնալիք, որպեսզի կանխեն ՆԱՏՕ-ի դաշինքի փլուզումը: 

 

«Խորասան» օթաթերթ

Արաքի ռեակտորում տեղադրվել է կարևոր պահեստամաս

«Խորասան» օրաթերթը հաղորդել է, որ  Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀԳՀԾ-ի համաձայնագրից 4 տարի անց, առաջին անգամ կարողացել է հաջողությամբ Արաքի ռեակտորում տեղադրել կարևոր պահեստամաս: Իրազեկ մի աղբյուրը, որը չի ցանկացել բացահայտվել, «Խորասան» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրանցի մասնագետները կարողացել են Արաքի ռեակտորում  հաջողությամբ տեղադրել Reactor Pit  Cover կարևոր պահեստամասը: Ավարտվել են նաև ռեակտորի վերալիցքավորող մեքենայի վրա աշխատանքները: Ռեկատորը  պատրաստ է վառելիքով  փորձարկվելուն և ներկայուսմ ընթանում են Արաքի ռեակտորի կառավարման սենյակի կահավորման աշխատանքները:

 

«Խորասան» օրաթերթ

Պետք է վերաբերվել իսլամական բարեխղճությամբ

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, ի պատասխան Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի զեկույցի, համաձայնություն է տվել վերջին անկարգությունների վիրավորների իրավիճակի մասին առաջարկներին:

Այաթոլլահ Ալի Խամենեին ի պատասխան Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի զեկույցի, ընդգծել է, որ ցանկացած խմբում կասկածյալների հետ պետք է վերաբերվել իսլամական բարեխղճությամբ:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, բողոքարարները զանգվածային ցույցեր կազմակերպելով Դոնալդ Թրամփիի գործողությունների և քաղաքականության դեմ,  բողոքել են նաև ռազմական բյուջեի ավելացման և միջուկային զենքի արտադրության ու զարգացման դեմ: 

 

armedia.am

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպմանը

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում մասնակցեց Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նորանշանակ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց Ջոզեֆ Բորելին պատասխանատու պաշտոնում նշանակվելու և Կազմակերպության կարևոր ուղղությունների համակարգման ղեկը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր առաքելությունում: 

Հայաստանի ԱԳ նախարարը, կարևորելով Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնությունը՝ որպես ԵՄ հետ երկկողմ համագործակցության զարգացման կարևոր հարթակ, որը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների վրա խարսխված փոխգործակցությունն է ձևավորել եվրոպական գործընկերների միջև:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքն՝ ուղղված երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և կայուն զարգացմանը, դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացմանը։

 

news.am

Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք. ԵԱՀԿ գործող նախագահ

Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք: Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:

Անցնող տարին գնահատելով՝ Լայչակը նշել է, որ հակամարտությունների կարգավարման համար երկխոսությունը ամբողջ տարվա ընթացքում շարունակվել է Մինսկի խմբի գործընթացի, ժնեւյան բանավեճերի եւ 5+2 ձեւաչափի շրջանակում: «Մենք փորձել ենք այս պլատֆորմների միջոցով ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը, որպեսզի երկխոսությանն ուղղակի աջակցենք, բայց եթե նայենք այլ հարթությունից, պատկերը պակաս ուրախ կլինի»,- ասել է նա:

Նա շեշտել է, որ Վրաստանում մարդիկ բախվում են հիմնական ազատությունների սահմանափակմանը, ինչպիսին է տեղաշարժման ազատությունը: Ինչ վերաբերում է մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանը, ապա վերջին տարիներին ձեռք բերված առաջընթացը ենթակա է նահանջելու վտանգին:

«Ինչպես իր պաշտոնից հեռացող նախագահը, ես չունեմ կախարդական բանաձեւ, թե հակամարտություններն ինչ կերպ եւ ընդմիշտ կարգավորենք»,- ընդգծել է Լայչակը:

 

lragir.am

Մինչեւ 2020 թվականի վերջ Հայաստանի պետական պարտքը կկազմի 7,3 մլրդ դոլար

 

Սպասվում է, որ մինչեւ 2020 թվականի վերջ Հայաստանի պետական պարտքը կկազմի 7,3 մլրդ դոլար։ Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հայաստանը բոլոր առումներով որակվում է որպես ցածր պետական պարտք ունեցող երկիր։ Հայաստանի կառավարությունը հաջորդ տարվա ընթացքում նախատեսում է միջոցներ պարտք վերցնել բացառիկ դեպքերում, ասել է նախարարը։

 

armedia.am

Սերժ Սարգսյանն առաջադրված մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել

 

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են, որ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՀՔԾ կողմից առաջադրված շինծու և անհեթեթ մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել՝ համարելով այն քաղաքական հետապնդում:

Հիշեցնենք, որ գործի վերաբերյալ քաղաքական գնահատականներն արդեն հնչեցվել են ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ, որում ասվում էր.

«Հաշվի առնելով ներկայացված մեղադրանքի շինծու և անհեթեթ լինելու հանգամանքը՝ հայտարարում ենք.

1. Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում:

2. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:

3. Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից:

4. Հռչակված «հակակոռուպցիոն պայքարի» ներքո ազգային հարցերի շուրջ այս պարզունակ հնարքները դատապարտված են, քանզի հանդիպելու են թե՛ Հանրապետականի, թե՛ այլ քաղաքական ուժերի, և թե հանրության անկոտրում դիմադրությանը:

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ