Դեկտեմբեր 07, 2019 18:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07.12.2019

ԱՄՆ-ը ու Եվրոպան սարսափում են Իրանի հրթիռային կարողությունից և փորձում են ելք գտնել այդ կարողության զարգացմանը խոչընդոտելու համար: Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակում հայտարարել են, որ Իրանի բալիստիկ հրթիռների որոշ տեսակների առկայությունը հակասում է միջուկային համաձայնության շրջանակում վավերացված ԱԽ բանաձևին:

«Քեյհան»

ԱՄՆ-ը ու Եվրոպան սարսափում են Իրանի հրթիռային կարողությունից

Անցյալ չորեքշաբթի օրը, Բրիտնիան, Ֆրանսիան և Գերմանիան, նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:

Նամակում եվրոպական եռյակը հայտարարել է, որ Իրանի բալիստիկ հրթիռների որոշ տեսակների առկայությունը  հակասում է  միջուկային համաձայնության շրջանակում վավերացված ԱԽ բանաձևին:

ՀԳՀԾ-ի եվրոպական անդամները, ԱԽ-ի բոլոր անդամներին և Գուտերեշին հանձված նամակներում, կամզակերպությանը կոչ են արել Իրանի հրթիռային ծրագրի մասին հերթականզ եկույցում, այս հրթիռները բնութագրել որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի կետերին հակասող հրթիռներ:

Ավելի վաղ ևս, վերոնշյալ երկրները նման հայտարարություն էին տարածել, սակայն ԱԽ-ի բանաձևի տեքստի հետ անհամապատասխանության պատճառով, նրանց չէր հաջողվել անվտանգության խորհրդին համոզել այդ կապակցությամբ նոր բանաձև կամ հաղորդագրություն հրապարակել:

 

 

«Խորասան»

Թահրիրում իշխում են իշխանության աջակիցները

Իրաքում երկու ամիս տևած խռովություններից ու անապահովությունից հետո, ժողովրդի համբերությունը հատել է և Բաղդադի կենտրոնում հանրահավաք անցկացնելով, իրաքիցները երկու օր անընդմեջ դատապարտել են վարձկան խռովարարներին ու նրանց արտասահմանցի աջակիցներին: Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել կառավարությանը: Խռովարարների դեմ ուղղված ցույցը մեկնարկել է  հոգևորականների, քոչվոր ցեղերի ավագների, ժողովրդի տարբեր խավերի ու դիմադրության խմբերի անդամների ներկայությամբ և շարունակվել մինչև Թահրիր հրապարակ:

Ցուցարարները մինչև Թահրիր հրապարակ քայլել են, իրենց ձեռքերում կրելով պաստառներ, որոնց վրա գրված են եղել ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի, Ալե Սաուդի ու Բաասական կուսակցության անդամների դեմ ուղղված կարգախոսներ: Ցուցարարները բարձրաձայնել են «Մահ ԱՄՆ-ին» և «Մահ Իսրայելին» կարգախոսները:

 

«Ջոմհուրի Էսլամի»

Իրանի պարենի ու դեղերի կազմակերպության նախագահ.«Երկրի դեղամիջոցների պաշարները հուսադրող են»

Իրանի պարենի ու դեղերի կազմակերպության նախագահն ասել է.«Դեղամիջոցների, բժշկական սարքավորումների քանակը նախորդ տարվա համեմատությամբ, 2.5 անգամ ավելացել են և կառավարական ու մասնավոր հիվանդանոցներում, առողջապահական կենտրոններում դեղ կա»:

Մոհամմեդ Ռեզա Շանեսազն ասել է.«Պետք է ավելի լուրջ քայլեր անել ներքին արդյունաբերության զարգացման, ինչպես նաև դեղամիջոցները, բժշկական սարքավորումներն ու բժշկական ծառայությունները հիվանդների համար ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ, և այդ շրջանակում աջակցել ներքին արտադրողներին:

 

«Իրան»

Թրամփի իմպիչմենտը. Պակաս քան 20 օր հետո

Արդյոք ուշադրություն դարձրե՞լ էք հինգշաբթի Վաշինգտոնի ժամանակով առավոտյան ժամերին տեղի ունեցած պտմական իրադարձությանը: ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի դեմոկրատական նախագահ Նենսի Փելոսին պաշտոնապես հայտարարելով Դոնալդ Թրամփի իմպիչմենտի մասին լուրը, որպես ԱՄՆ-ի պատմության մեջ իմպիչմենտի ենթարկված երրորդ նախագահ գրանցեց վերջինիս անունը: Տիկին Փելոսի այս հրահանգի համաձայն նախքան Ս. Ծնունդ անշուշտ Թրամփը իմպիչմենտի է ենթարկվելու և ընթացիկ շաբաթվա երկուշաբթի օրը այս թեմայով լսումների նիստ կանցկացվի դատական հանձնաժողովում:

 

tert.am

Վարչապետը Լոռու մարզում հարգանքի տուրք է մատուցել 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին և մասնակցել բնակարանամուտի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 31-րդ տարելիցի օրը, այցելել է Լոռու մարզ։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Վարչապետի այցի առաջին կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղն էր՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը։ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրել Շիրակամուտի համայնքապետարանի հարակից տարածքում տեղադրված հուշարձան-խաչքարին։

Շիրակամուտից վարչապետն ուղևորվել է Սպիտակ քաղաք. ժամը 11:41-ին Նիկոլ Փաշինյանը Սպիտակի հուշարձանների պուրակում մասնակցել է ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին և ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Ապա կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը։ Քըրք-Քըրքորյանի կիսանդրին Սպիտակ քաղաքին նվիրել է ՀՀ ժողովրդական նկարիչ,  քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Վարչապետը նաև ծաղիկներ է դրել Սպիտակի հուշարձանների պուրակում տեղադրված Ճապոնիայի երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին և 2016 թ. ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարին։ Նիկոլ Փաշինյանը եղել է Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում և մոմ վառել՝ ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի անմե զոհերի։

Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է Լեռնանցք համայնք և մասնակցել տեղի բնակիչների համար նոր կառուցված բնակարանների բացմանը։ Աղետի գոտու պետական բնակարանաշինության ծրագրի շրջանակում Լեռնանցքում կառավարության որոշմամբ հատկացված ֆինանսական միջոցների հաշվին «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կառուցվել է 8 բնակարան: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է լեռնանցքցիներին բնակարանամուտի առթիվ, մաղթել հաջողություններ և առաջընթաց՝ նշելով, որ կառավարությունը հետևողական է աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման հարցում։ Կառավարության որոշմամբ մեկնարկել է ևս 24՝ բարձր պատրաստվածություն ունեցող բնակարանների շինարարությունը, որից 4-ը՝ կրկին Լեռնանցք համայնքում:

Վարչապետ Փաշինյանը Շիրակամուտում, Սպիտակում և Լեռնանցքում նաև զրուցել է այս համայնքների բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին և պատասխանել դրանց։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը և համայնքների զարգացման ու սուբվենցիոն ծրագրերի համատեքստում ընդգծել կառավարություն-համայնք-մարզպետարան համագործակցության կարևորությունը։

 

news.am

Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ է ուղարկել Գյումրի

ՀՀ երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ է ուղարկել Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:

 «Ինչպես ամեն տարի՝ դեկտեմբերի 7-ին․․․»,-գրված է երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի ֆեյսբուքյան էջում:

 

armenpress.am

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում դեկտեմբերի 6-ի երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Գյումրիին նվիրված՝ «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգ, որին ներկա են եղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հրավիրյալներ հանրապետության մարզերից:

Համերգը Գյումրիի երաժշտարվեստը ներկայացնելուց զատ նաև հարգանքի տուրք էր 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին. մինչ համերգի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը:

Գյումրիի երաժշտական ու արվեստի դպրոցների սաների կատարմամբ հնչել են դասական, գուսանական ու ժողովրդական ստեղծագործություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի ավարտին նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով երկրաշարժի տարելիցի նախօրեին այս յուրահատուկ ու ինչ-որ առումով գեղեցիկ օրվա համար, ասել է. «Գեղեցիկ օր է, որովհետև մեկ անգամ ևս մեր երեխաները, նրանց ծնողները, տատիկներն ու պապիկներն ապացուցեցին, որ սերը, նվիրումը, աշխատասիրությունը, դրական վերաբերմունքը շատ ավելի հզոր են, քան անտարբերությունը, ծուլությունն ու թուլությունը: Մեկ անգամ ևս ապացուցեցին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը,-ասել է նախագահը:- Գլուխ եմ խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առաջ, որ սրանից 31 տարի առաջ իրենց կյանքն ավարտեցին Կիրովականում, Սպիտակում և Լենինականում ու նաև այն բոլոր մայրերի, հայրերի, եղբայրների և քույրերի առաջ, որոնք չվհատվեցին և հավատացին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը, և իրենց նվիրումը բերեցին իրենց զավակներին, թոռներին, որպեսզի կրկին ապացուցեն, որ Վանաձորը, Սպիտակն ու Գյումրին ընդմիշտ են»:

Հաջողություններ մաղթելով համերգի մասնակից գյումրեցի տաղանդավոր երեխաներին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանք կշարունակեն իրենց ծնողների գործը՝ պահպանելով իրենց հոգևոր ու ազգային արժեքները, մշակութային ժառանգությունը. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հպարտ գյումրեցու սիրտ ունի, և ուզում եմ այդ հպարտությունն ու սերը ձեր քաղաքի, ձեր մարզի, ձեր հավատքի, ձեր հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ կրեք ձեր ողջ կյանքի ընթացքում»:

Համերգի ավարտից հետո ներկաները հնարավորություն են ունեցել դիտելու նաև նախագահական նստավայրում բացված՝ գյումրեցի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրությունը:

 

armenpress.am

Նախարար Մնացականյանը Բրատիսլավայում հստակ ամրագրեց Հայաստանի «կարմիր գծերը»

Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մի շարք առանցքային հարցերի։ Նախարարի ելույթը մի կողմից հստակ պատասխան էր նախօրեին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթին, որտեղ արտահայտված էր հակամարտության կարգավորման վերաբերյալ Բաքվի առավելապաշտական տեսլականը, մյուս կողմից՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հստակ արձանագրում էր՝ տեղ-տեղ բավական կոշտ ձևակերպումներով։

Անդրադառնանք ԱԳ նախարարի մատնանշած դրույթներին։

Առաջին, շեշտադրվում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Սա հստակ մեսիջ է՝ ուղղված ինչպես Ադրբեջանին, որը պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, այնպես էլ միջազգային հանրությանը՝ ընդգծելով Հայաստանի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին։

Երկրորդ կետով, ըստ էության, շեշտադրվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի կարևորությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում։ Այն բնութագրվում է որպես կարգավորման հիմնարար սկզբունք և հիմք։ Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը պնդում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ արցախցիների ինքնորոշումը Ադրբեջանը պատկերացնում է միայն իր կազմում՝ ինքնավարության տեսքով։ ՀՀ արտգործնախարարի ելույթում այս առնչությամբ շեշտվում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիքը՝ Բաքվի նման պահանջը ոչ լեգիտիմ է և անհնար: Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի ազատ կամարտահայտման միջոցով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն առանց սահմանափակումների, այդ թվում՝ «Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս»։

Երրորդ, առաջնային է համարվում Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը չի կարող ապահովվել Ադրբեջանի կազմում և, հետևաբար, չի կարող դառնալ նաև զիջման առարկա։ Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքի ընդգծումը, որ կարգավորման արդյունքում չի կարող ստեղծվել այնպիսի իրավիճակ, որի դեպքում ևս Արցախի ժողովրդի ֆիզիկական էքզիստենցիալ անվտանգությունը կլինի հարցականի տակ (ինչպես եղել է թե 1991-94թթ., թե 2016թ.): Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքները (Շահումյան, Գետաշեն և այլն), որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, վկայում են, որ հայկական կողմի մտահոգությունները հիմնավոր են:

Չորրորդ, նախարարը ևս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի կողմից բարձրաձայնվող այն մոտեցումը, որ Արցախը պետք է լինի բանակցային գործընթացի անմիջական և լիարժեք կողմ, հատկապես բովանդակային քննարկումներում Արցախի ժողովրդի կողմից ընտրված և լեգիտիմ ներկայացուցիչների մասնակցությունը չափազանց կարևոր է կարգավորման գործընթացում ժողովրդի կամքի արտահայտման տեսանկյունից։

Հինգերորդ, բանակցային գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է լարվածության և էսկալացիայի ռիսկերի նվազեցումը, մասնավորապես՝ 1994թ. և 1995թ. զինադադարի մասին համաձայնագրերի պահպանումը, ինչպես նաև կարևորվում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչումը (միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, Ա. Կասպրչիկի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով)։

Վեցերորդ և յոթերորդ կետերով արտգործնախարարն անդրադառնում է Ադրբեջանի ապակառուցողականությանը։ Ընդգծվում է Ադրբեջանում ուղղորդվող հայատյացությունն, ինչը որևէ կերպ չի նպաստում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորմանը։ Անդրադարձ է կատարվում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշմանը, որն, ըստ էության, հաշվի է առնում հակամարտության կարգավորման առնչությամբ միայն ադրբեջանական կողմի պատկերացումները՝ անտեսելով հայկական կողմի այն մոտեցումը,  որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այսինքն՝ չնայած որոշ առանցքային և կենսական հարցերում կոշտ դիրքորոշմանը՝ Հայաստանը միևնույն ժամանակ ընդգծում է կարգավորման փոխզիջումային տարբերակը։

Զոհրաբ Մնացականյանի ելույթում առկա շեշտադրումներից կարելի է եզրակացնել հետևյալը.

- Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին:

- Հայաստանի և Արցախի համար կենսական, առանցքային նշանակություն ունեցող հարցերը (Արցախի կարգավիճակ և անվտանգություն) չեն կարող լինել փոխզիջումների առարկա:

- Հայաստանն ընդգծում է բանակցային գործընթացում, հատկապես՝ բովանդակային հարցերում՝ Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը:

- Հայաստանը հավատարիմ է նախկինում ստանձնած պարտավորությունների կյանքի կոչումը (հատկապես՝ ռիսկերի նվազեցման հարցում):

- Հայաստանը կարևորում է կողմերի միջև լարվածության թուլացումը և փոխվստահության միջավայրի ձևավորումը։

Ամփոփելով կարևոր է նշել նաև, որ ԵԱՀԿ նախարարական համաժողովը և Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպումը տեղի ունեցավ Ադրբեջանում ներքաղաքական կարևոր զարգացումների ֆոնին: Ուստի վերջին օրերի ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ում կոշտ մոտեցումներով փաստաթղթի շրջանառումը վերլուծելիս կարևոր է հաշվի առնել նաև ներքաղաքական գործոնների ազդեցությունը: Ինչ վերաբերում է այդ սադրանքներին հայկական կողմի պատասխանին, ապա այն առավել քան համաչափ էր, փաստարկված և հստակ ընդգծում էր Հայաստանի «կարմիր գծերը» կարգավորման գործընթացում։

Վարդուհի Հարությունյան

 

armenpress.am

ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին ավելացել է նախորդ տարվա հեղափոխությունից հետո. Մոգերինի

Եվրամիությունը շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ ասել է Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք լիակատար աջակցություն ենք ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու նրանց ներկայացրած առաջարկներին, այդ թվում և մեր Հատուկ ներկայացուցչի աշխատանքի միջոցով»,- նշել է Մոգերինին:

Խոսելով Հայաստանի մասին՝ նա նշել է, որ կառավարությունը հանձնառություն է ստանձնել իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ՝ համաձայն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի:  «Հայաստանը ԵՄ հետ այդ համաձայնագիրը համարում է որպես իրական ծրագիր բարեփոխումների համար, և մենք հպարտ ենք դրանով: Մեր աջակցությունը բարեփոխումների գործընթացին, այդ թվում և իրականացվող դատական բարեփոխումներին, ավելացել է նախորդ տարվա քաղաքական հեղափոխությունից հետո: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի սերտ կլինի»,- նշել է Մոգերինին:

 

news.am

Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ երկրի ժողովուրդը. Էրդողան

Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից այնքան ժամանակ, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ երկրի ժողովուրդը։ Այս մասին շաբաթ ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ելույթի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է Ntv հեռուստաալիքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Քանի դեռ Սիրիայի ժողովուրդը չի ասել՝ «շնորհակալություն, դուք արդեն կարող եք հեռանալ», մենք չենք կարող դուրս գալ այդ երկրից»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանությունները բազմիցս Թուրքիայի գործողություններն իրենց երկրի հյուսիսում անվանել են ներխուժում, իսկ սիրիական ԶԼՄ-ները մշտապես տեղեկացնում են «Թուրքիայի օկուպացիոն ուժերի» եւ նրանց կողմից սատարվող ահաբեկիչների հարձակումների մասին։

 

news.am

Թրամփը հերքել է CNN-ի տեղեկությունը անձնական բջջային հեռախոս օգտագործելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ Twitter-ում քննադատել է CNN հեռուստաալիքին՝ հերքելով ԶԼՄ տեղեկատվությունն այն մասին, թե նա, իբր, օգտագործում է անձնական բջջային հեռախոս՝ «չնայած անվտանգության վերաբերյալ բազմակի նախազգուշացումներին»։

«Ֆեյք ԶԼՄ @CNN-ը տեղեկացնում է, որ ես «դեռեւս օգտագործում եմ անձնական բջջային հեռախոս՝ չնայած անվտանգության վերաբերյալ բազմաթիվ նախազգուշացումներին»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Նախագահի խոսքով՝ դա միանգամայն սուտ տեղեկություն է։

 «Ես երկար տարիներ անձնական հեռախոս չունեմ։ Ես օգտագործում եմ միայն կառավարության հաստատած եւ տրամադրած հեռախոսները։ Ձեռք քաշե՛ք»,- գրել է Դոնալդ Թրամփը։

Պիտակ

Մեկնաբանություններ