Դեկտեմբեր 10, 2019 18:27 Asia/Tehran
  • Ռուսաստանը զրկվել է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից

Հատկապես Ուկրաինայի ճգնաժամից հետո, Արևմուտքը պատժամիջոցների և քաղաքական ,տնտեսական ու մշակութային ոլորտներում մեծացրեց ճնշումներն ու խստացրեց սահմանափակումները Ռուսաստանի նկատմամբ: Ճնշումների շրջանակում վերջին դեպքը սպորտի բնագավառում է տեղի ունեցել: Դոպինգի պատրվակով ռուս մարզիկները զրկվել են միջազգային կարևոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից:

Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը Ռուսաստանին 4 տարով զրկել է միջազգային մրցաշարերին և օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Դա սպորտի պատմության  ընթացքում Հակադոպինգային միջազգային կազմակերպության կողմից  մի երկրի դեմ  սահմանված խստագույն պատիժն է: 

Հակադոպինգային միջազգային կազմակերպության որոշմամբ, ռուս մարզիկներն իրավունք չունեն մասնակցել  Տոկիո-2020  ձմեռային օլիմպիական և Կատարի 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին:  Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը նաև Ռուսաստանին զրկել է օլիմպիական խաղերը և այլ միջազգային մրցաշարերը հյուրընկալելու իրավունքից: 

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA)   գործադիր կոմիտեի խոսնակ Ջեյմս Ֆիթսջերալդը երկուշաբթի օրն ասել է.«Այս որոշումը կայացել է  2019 թվականի սկզբին ռուս մարզիկների  դոպինգ թեստերի  վերաբերյալ   Ռուսաստանի կողմից կազմակերպությանը ներկայացված  տվյալների մեջ կեղծիքներ հայտնաբերվելու պատճառով: 

Շատ ռուս մարզիկներ ցավ են հայտնել Համաշխարհային հակադոպինգային գործակալության  կայացրած որոշման կապակցությամբ, այն որակելով  «անարդար», «ցավալի» ու «ցնցող» որոշում:

Պարզից էլ պարզ է,որ այդ որոշումը կայացել է Ռուսաստանի դեմ բազմակողմ ճնշումներ կիրառելու շրջանակում: Հաշվի առնելով օլիպիական համաշխարհային խաղերի նշանակությունը, և աշխարհի ողջ ժողովրդի կողմից այդ խաղերին ցուցաբերվող ուշադրությունը, անտարակույս մարզական այդ կարևոր իրադարձությունից և ֆուտբոլի առաջնության խաղերից Ռուսաստանին զրկելը ծանր հարված է հասցնելու այդ երկրի միջազգային դիրքին:

Արևմուտքը երկար պատմություն ունի սպորտը և մարզական իրադարձություններն իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու  հարցում: Որպես այդպիսին, 1980 թվականին ԱՄՆ-ն չմասնակցեց Մոսկվայի օլիմպիական խաղերին, Խորհրդային միության կողմից Աֆղանստանի դեմ իրականացված հարձակման պատրվակով,որից հետո նրա օրինակին հետևեցին ԱՄՆ-ի մի խումբ դաշնակից երկրներ, ներառյալ արևմտյան Գերմանիան և Ճապոնիան:  

Ներկա ժամանակահատվածում արևմտյան երկրները դոպինգն են պատրվակ ծառայեցրել Ռուսաստանին օլիմպիական խաղերին և մյուս միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկելու համար, մինչդեռ որոշ երկրներ,, ինչպես Իտալիան բազմիցս դոպինգի խնդիր է ունեցել, սակայն նրա  դեպքում երբեք նման պատիժ չի սահմանվել: Որպես օրինակ 2014 թվականին Ռուսաստանի դեպքում կանոնների խախտման 148 դեպք հաստատվեց, իսկ Իտալիայի դեպքում 123 և Հնդկաստանինը 96 դեպք: Նրանք համապատասխանաբար զբաղեցրին առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները: 

 Ուրեմն եթե Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը ռուս մարզիկների համար դոպինգի բազմաթիվ դեպքերի պատճառով նման ծանր պատիժ է սահմանում, ապա պետք է մյուս երկրների մարզիկների դեպքում էլ նման որոշում կայացներ, քանի որ նրանք էլ  դոպինգի  օգտագործման դեպքերի քանակի առումով չեն զիջում ռուս մարզիկներին: 

Պիտակ

Մեկնաբանություններ