Դեկտեմբեր 11, 2019 09:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  11.12.2019

Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին ՝ Իրանը շարունակում է զարգացման գործընթացը և ամեն օր գործադրուէմ նոր նախագծեր:

Մարդոմսալարի օրաթերթ

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել ճգնաժամի լուծման շուրջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ոկրաինայի նախագահ Վադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ, համաձայնության են եկել Ուկրաինայի ճգնաժամի շուրջ:

Քառակողմ նիստը տեղի է ունեցել Փարիզում և վերջ է դրել ուկրաինական ճգնաժամում առկա քաղաքական փակուղուն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գոհունակություն է հայտնել նիստի արդյունքների կապակցությամբ: Սակայն Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի ճգնաժամի լուծման համար, առջևում բարդ ճանապարհ կա:

 

Իսլամական հանրապետություն օրաթերթ

Իրանի արևմուտքոում շահագործման են հանձնվել մի քանի քաղաքաշինական նախագծեր

Իրանի խորհրդարանի նախագահը մեկնել է Քեմանշահ, էներգետիկայի նախարարության մի շարք նախագծերի շնորհանդեսին մասնակցելու նպատակով: Այս շրջանակում, շահագործման են հանձնվել Քերմանշայի 55 գյուղերի ջրամատակարարաման ցանցերը, Դելավար էլեկտրակայանի գազի հատվածը, Զագրոսի էլեկտրակայանը և Իսլամաբադի էլեկտրակաանը: Բացի այդ, տեղի է ունեցել նաև երկու վերամշակաման գործարանների բացման արարողությունը:

Քերմանշայի 55 գյուղերի ջամատակարարման ցանցի նախագծի շահագործման արարողության ժամանակ, Ալի Լարիջանին նշել է, որ Իրանի կառավարության կողմց արվել են կարևոր քայլեր՝ հեռավոր շրջանների զարգացման ուղղությամբ: Նա հավելել է. «Չնայած Իրանի նկատմամբ սահմանված են խիստ պատժամիջոցներ, սակայն գյուղական համանքների զարգացմանն  ուղղված ծրագրերը շարունակվելու են»:

 

Ջավան օրաթերթ

Իրանում իրենց աշխատանքը վերսկսել են 20 հազար փակված կամ կիսափակ վիճակում գտնվող գործարաններ

Իմամ Խոմեյնու գրասենյակի ղեկավար Մոհամմադ Մոխաբերն անդրադառնալով թղթի վերամշակման «Փարս Քաղազ» գործարանի բացմանը, հայտարարել է. «Ուրախ եմ, որ Իրանի Մազանդարան նահանգի բնակչության որոշ խնդիրներ լուծվել են մեր գրասենյակի աջակցությամբ»:

Նա հավելել է. «Ամեն օր, մեր գրասենյակի գործադիր խորհուրդը գործադրում է  100 փոքր նախագիծ՝ ընդհանուր առմամբ բացելով 200 աշխատատեղ»: Նշելով, որ երկրում առկա է չօգտագործվող մեծ կապիտալ, նա հավելել է. «Մեր գրասենյակը վեջին մեկ տարվա ընթացքում  վերագործարլել է 20 500 արտադրական հոսքագիծ»:

Նշելով, որ հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը երկրում առկա չօգտագործվող պոտենցիալն ակտիվացնելու ուղղությամբ, Մոխաբերը հավելել է. «Բոլորը պետք է գործադրեն իրենց ջանքերն այս ուղղությամբ»:

 

armenpress.am

WikiLeaks-ի հիմնադիրի ներկայացուցիչը կրիտիկական է գնահատել Ասանժի վիճակը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանները դատական գործընթացների ընթացքում ծրագրում են ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Ասանժի առողջական վիճակի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Российская газета»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է իսպանացի դատավոր Բալտասար Գարսոնը:

«Ասանժի վիճակը կրիտիկական է: Մենք կարծում ենք, որ նրա արտահանձնումը ԱՄՆ-ին անհիմն է և հակաօրինական: Ասանժը Լոնդոնի բանտերում պահվում է այնպիսի պայմաններում, որոնք հակասում են մարդու հիմնարար իրավունքներին, որը հաստատել է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների ներկայացուցիչը»,- նշել է Ասանժի ներկայացուցիչը:

WikiLeaks-ի հիմնադրին արգելված են բոլոր տեսակի շփումներն արտաքին աշխարհի հետ օրվա մեջ 23 ժամվա ընթացքում: Ամբողջ օրվա ընթացքում մեկ ժամով կարող է Ասանժը դուրս գալ զբոսնելու, բայց առանց շրջապատի հետ որևէ փոխհարաբերության:

Նոյեմբերի 18-ին Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողել է կալանքի տակ, նրան ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները կկայանան դեկտեմբերի 13-ին և 19-ին:

 

armenpress.am

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բարձր է 4 սանտիմետրով

 2019 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը 4 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 45 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 41 սանտիմետրի դիմաց: Նույն աղբյուրի համաձայն՝ Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 156 միլիոն 872 հազար խորանարդ մետր ջուր, իսկ փոխարենը ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 143 միլիոն 857 հազար խորանարդ մետր ջուր: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի՝ լճի ջրային պաշարների դրական հաշվեկշիռը հաջողվել է ապահովել սահմանված չափաքանակներից ավելի քիչ ծավալների ջրբացթողումների արդյունքում:

 

panarmenian.net

Փաշինյան. 106 մլն-ով ավելի շատ ՀԴՄ կտրոն է դուրս գրվել, 303 մլրդ դրամի առևտրաշրջանառություն է եղել

10 դեկտեմբերի 2019 - 16:57 AMT

PanARMENIAN.Net - Հեղափոխությունից հետո ՀՀ-ում տպագրվել են ավելի շատ ՀԴՄ կտրոններ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ դուրս է գրվել 106 մլն-ով ավելի ՀԴՄ կտրոններ:

«Սա աստղաբաշխական թիվ է, և այս ՀԴՄ կտրոններով արձանագրվել է 303 մլրդ դրամի առևտրաշրջանառություն: Լավ վիճակագրություն կա նաև հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման առումով. 2019 թվականին 18 մլն հաշիվ ապրանքագիր ավել է դուրս գրվել»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետն այս ցուցաիշները դրական է գնահատել, սակայն նշել է, որ դեռ կա ստվերային առևտրաշրջանառություն: Հնչող հակադարձմանը՝ թե մարդիկ հացի փող են աշխատում և ՀԴՄ չտալու համար չարժե տուգանքներ նշանակել, վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսներն ազատվել են հարկային պարտավորություններից:

 

panarmenian.net

Չիլիում ռազմական ինքնաթիռ է կործանվել, որում 38 մարդ կար

  Չիլիի ռազմա-օդային ուժերի ինքնաթիռը, որը կորել էր ռադարներից Անտարկտիդա թռչելիս, ճանաչվել է կործանված: Այդ մասին ասվում է այդ երկրի ՌՕՈւ Twitter-ի էջում:

Նման որոշում է ընդունվել անձնակազմի հետ կապը կորցնելուց 7 ժամ անց:

Կործանված ինքնաթիռը ռազմատրանսպորտային Ս-130 է: Այն Պունտա Արենաս «Չաբունկո» բազայից ուղևորվել է նախագահ Էդուարդ Ֆրեյա Մոնտալվայի անունը կրող բազան, որը գտնվում է Անտարկտիդայում, դեկտեմբերի 9-ին, ժամը 16:55-ին, գրում է «Վեդոմոստին»:

Կապն ինքնաթիռի հետ կորել է 18:13-ին: Ինքնաթիռում 38 մարդ կար՝ անձնակազմի 17 անդամ և 21 ուղևոր:

Ինքնաթիռն անձնակազմ և սարքավորումներ էր տեղափոխում հետազոտական կայան: Չիլիի զինվորականները որոնողական գործողություններ են կատարում:

Պիտակ

Մեկնաբանություններ