Դեկտեմբեր 14, 2019 12:25 Asia/Tehran
  • Գինը , որ Թուրքիան վճարելու է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունված բանաձևի  համար

Թուրքիայի նախագահը և ՀՀ վարչապետը տարբեր կերպ են արձագանքել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Թուրքիայի նախագահի մամուլի  խոսնակ Իբրահիմ Քալընն անդրադառնալով Սենատի որոշմանը, Թուիթերի իր էջում գրել է . «Այդ որոշումը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ու  ռազմական ոլորտում Թուրքիայի վճռական դիրքորոշման վրա ոչ մի կերպ չի կարող ազդել»։

Հայաստանի  Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, հայտարարել է, որ դա «արդարության և ճշմարտության հաղթանակ» է:

ԱՄՆ Սենատը դեկտերմբերի 12-ին  միաձայն ընդունել է 1915 թվականին առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում,  Օսմանյան կայսրության օրոք իրականացված հայոց  ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Բանաձևն ուղարկվել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ հաստատման համար: Թրամփը տասն օր ժամանակ ունի, բանաձևը հաստատելու կամ դրա վրա վետո դնելու համար:

Թուրքիան խստորեն հերքում է 1915 թվականին իրականացված  հայերի ցեղասպանությունը: Հայերը Թուրքիային մեղադրում են  այդ թվականին  1.5 միլիոն  հայերի սպանության մեջ:

Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության ժխտումը, հատուկ տեղ ունի: Փաստորեն կարելի է ասել,որ Հայոց ցեղասպանության հաստատումը Թուրքիայի արտաքին քաղաքականության կարմիր գծերից է: Թուրքիան անցած տարիների ընթացքում մշտապես կոշտ դիրքորոշում է որդեգրել այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նկատմամբ: 

Թուրքիան քաջ գիտակցում է,որ անկախ նրանից, թե ցեղասպանությունը ճշմարիտ է,թե ոչ,դրա միջազգային ընդունումն ու հաստատումը Անկարային  կանգնեցնում է ծանր պատասխանատվության առջև: Միգուցե ծանրագույն պատասխանատվությունը կլինի այն,որ  այդ երկրի քաղաքական պատմության մի մասի  վրա սև բիծ կքաշվի: Թուրքիան չի ցանկանում ,որ այդ երկրի պատմության նկատմամբ ցուցաբերվի այն վերաբերմունքը, ինչպիսին  տեղի ունեցավ նացիական Գերմանիայի դեպքում:

Մյուս կողմից    Թուրքիան ստիպված է ընդունել,որ  այդ երկրի պատմության մեծ մասը, որ մինչ այժմ լի էր հպարտությամբ, խորհրդանշում է մարդկության դեմ իրականացված ոճրագործությունն ու ցեղասպանությունը, ինչը երկարատևում կարող է հանգեցնել կոշտ արձագանքների ու ծայրահեղական հոսանքների ձևավորման կամ ի ցույց դնել այդ երկրի պատմության ամոթալի հատվածը: 

Թուրքիան քաջ գիտակցում է,որ ԱՄՆ-ի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է նպաստել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի արագացմանը:

Այժմ պիտի տեսնել, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է Թուրքիայի հետ իր հարաբերություններում առկա լարվածությունը խորացնելով, ավելի մթագնել երկուստեք հարաբերությունները:

Թվում է,որ Միացյալ Նահանգների կառավարությունը, այդ հարցում զգուշավոր լինի, քանի որ նրան մտահոգում է Թուրքիայի մոտենալը Ռուսաստանին: Համենայնդեպս Կոնգրեսը նպատակ ունի Թուրքիայի նկատմամբ մեծ ճնշում գործադրել և կարող է ԱՄՆ կառավարությունը ևս ճնշման տակ հայտնվի: 

 

Մեկնաբանություններ