Դեկտեմբեր 14, 2019 16:22 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը խոստովանել է, որ թիրախավորել է Իրանի սննդի ու դեղորայքի առևտրի ոլորտները

Թրամփի վարչակազմը միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո Իրանի դեմ աննախադեպ պատժամիջոցներ է սահմանել և շարունակում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել:

Վաշինգտոնը նախկինում պնդում էր, որ հարգում է մարդու իրավունքների սկզբունքներն Իրանի դեմ պատժամիջոցների հարցում, բայց այժմ ակնհայտորեն հրաժարվել է այդ նկատառումներից:

ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտն ուրբաթ օրը հրապարակած զեկույցում նշել է, որ Իրանի  ծովային տրանսպորտի արդյունաբերության նկատմամբ սհմանված նոր պատժամիջոցները սահմանափակումներ են ստեղծելու հումանիտար ապրանքների առևտրի իրականացման համար:

Զեկույցում ասվում է. «ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է գործարքներ իրականացնել Իրանի նավագնացության ընկերության հետ, կամ այդ երկրին վաճառել գյուղատնտեսական արտադրանք, սնունդ, դեղորայք ու բժշկական սարքավորումներ:

Նաև պատժամիջոցների սպառնալիքի տակ կլինեն ոչ ամերիկացի այն անձինք, ովքեր իրանական բեռնափոխադրման գծերով գործարքներ են իրականացնում գյուղատնտեսական ապրանքների, սննդի, դեղերի կամ բժշկական սարքավորումների վաճառքի համար»:

Միջուկային գործարքից դուրս գալուց հետո Թրամփի վարչակազմը տարբեր պատժամիջոցներ է կիրառել իրանցի անձանց և սուբյեկտների նկատմամբ, և այլ երկրներին սպառնում է այլ միանալ ԱՄՆ-ին Իրանի ապօրինի պատժամիջոցների համար: Վաշինգտոնի նպատակն է Իրանին ստիպել ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից  2018 թվականի մայիսին առաջադրած 12 կետանող անօրինական պահանջներին:

Թրամփի վարչակազմն այս հարցն օգտագործում է  Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ իրականացնելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտոնյաները պնդում էին, որպատժամիջոցները չեն ներառում սննդի ու դեղորայքի ոլորտները: Սակայն այժմ ԱՄՆ-ն ակնհայտորեն սկսել է Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրել սահմանափակելով սննդի և դեղերի մատակարարումը:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցների նպատակն այդ երկրի հետ հումանիտար ապրանքների ոլորտում առևտրի համար սահմանափակումներ առաջացնելն է:

Իրանի պաշտոնյաները, հերքելով ԱՄՆ-ի նախկին հայտարարությունները, թե պատժամիջոցները չեն ներառում սննդի ու դեղորայքի ոլորտները, միշտ ընդգծել են, որ չեն ենթարկվելու ԱՄՆ-ի իմպերիալիստական պահանջներին: 

Bloomberg լրատվական հեռուստաալիքը հաղորդել է, որ  Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունն ավարտվել է, և ԱՄՆ-ը հետագա պատժամիջոցներ կիրառելու շատ տարբերակներ չունի:

Փաստորեն, Վաշինգտոնի անմարդկային պատժամիջոցները չեն կարողացել Թեհրանին ստիպել ընդունել Վաշինգտոնի ապօրինի պահանջները: Այդ պատճառով Թրամփի կառավարությունը բացահայտորեն շարունակում է Իրանի ժողովրդի դեմ ուղղված իր անմարդկային քայլերը:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ