Դեկտեմբեր 14, 2019 18:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14.12.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարկը պաշտպանել է ՀԳՀԾ-ում Իրանի գործունեությունը, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հակաիրանական թշնամական քաղաքականությունը պարտվել է:

«Ջոմհուրի Էսլամի»

Իրանին մեղադրելու հարցում ԱՄՆ-ի ու Եվրոպայի անկարողությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից ՀԳՀԾ-ում Իրանի գործունեությանը տված հավանությունից հետո հերթական անգամ պարտության մատնվեց ԱՄՆ-ի ու Եվրոպայի հակաիրանական թշնամական նախագիծը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վճռականորեն պաշտպանել է ՀԳՀԾ-ում Իրանի գործունեությունն ու ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված 15 զեկույցները ցույց են տալիս, որ Իրանը հանգմանորեն գործադրել է ՀԳՀԾ-ում իր հանձնառությունները: Ցավ հայտնելով ԱՄՆ-ի վարած քաղաքականության կապակցուփյամբ, Գուտերեշը հավելել է.«ԱՄՆ-ն հակառակ միջուկային համաձայնության, պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ և նավթի արտահանումների հարցում նույնպես արտոնություններ չի տվել: Այս պատճառով էլ տարբեր քայլերի է գնացել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հաղորդման մեջ ասված է.«Ես դեռ հույս ունեմ, որ INSTEX-ը կգործարկցի և եվրոպացիներին քաջալերում եմ շարունակել Իրանի հետ առևտրական օրինական հարաբերությունները»: Գուտերեշի բնութագրմամբ, Իրանի հրթիռային ծրագիրը չի հակասում ԱԽ-ի 2231 բանաձևին:

 

«Մարդոմսալարի»

Իրանի հետ հրադադարի համար Ռիադի գաղտնի ազդանշանը

Ուրբաթ օրը, ԱՄՆ-ի «Wall Street Journal» օրաթերթը գրել է, որ Սաուդյան Արաբիան ձգտում է նվազեցնել Իրանի հետ լարվածությունները:

Սաուդյան Արաբիան ջանքեր է գործադրում, որպեսզի Իրանի ու տարածաշրջանային մյուս ընդդիմադիրների ինչպես Կատարի հետ հարաբերություն հաստատել: Սա այն դեպքում, երբ Ռիադն իր ժեստը պահպանելու համար, ստիպված է հարձակողական դիրք ընդունել:

ԱՄՆ-ի այս օրաթերի հաղորդման համաձայն, սաուդցի պաշտոնյաներին չափազանց մտահոգում է բախումների ու թշնամությունների հետևանքով իրենց տնտեսությանն ուղղված վտանգները:

 

«Խորասան»

Խորասանի Դոթար նվագարանը գրանցվել է համաշխարհային ժառանգության ցուցակում

Ուրախալի ու հաճելի նորություն է, երբ լսում ենք, որ Խորասանի երաժշտության վկայականը համարվող դոթառ նվագարանը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոգևոր ժառանգության համաշխարհային ցուցակում: Այս լուրը ավելի ուրախալի է հատկապես Իրանի հյուսիս-արևրլյան Խորասան նահանգի բնակիչների համար, ովքեր ապրել են Դոթառի հնչյունների ներքո: «Դոթառ պատրաստելու և նվագելու հմտություն» գործը հոգևոր ժառանգությանը ներկայացրած իրանի 14-րդ գործն է, որ վաստակել է Կոլումբիայի մայրաքաղաք Բուգաթայում տեղակայված ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմ ձայները և գրանցվել է համաշխարհային ժառանգության ցուցակում: Սա նշանակում է, որ և՛ դոթառ նվագարանը և՛ դրա պատրաստման գործընթացը երկուսն էլ համաշխարհային ժառանգություն են համարվում, ինչը բացառիկ երևույթ է Իրանական ավանդական երաժշտության համար:

 

«Արման մելլի»

Բրեգզիտը «համայա» վերջնականացվել է.

Բրիտանիայի պառլամենտական ընտրություններն անցկացվել են այն դեպքում, երբ ակնկալվում էր նկատի առնելով Բորիս Ջոնսոնի ու Բրեքզիտի դեմ բողոքների առկայությամբ հանդերձ պահպանողականները լուրջ հաջողությունների չհասնեն ընտրություններում, սակայն պայմանների այնպես դասավորվեցին, որ ոչ միյան Բորիս Ջոնսոնն ու նրա կուսակցությունը կարողացան վաստակել ձայների մեծամասնությունը, այլև լեյբորիստական կուսակցությունը կրեց այնպիսի պարտություն, որ առնվազն Ջերեմի Քուրբինը վայր դրեց կուսակցության ղեկավարի իր լիազորությունները:

 

news.am

ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի դեմ խախտում են ՄԱԿ Կանոնադրությունը եւ միջազգային իրավունքը. Մալայզիայի վարչապետ

Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադն ասել է, որ ամերիկյան պատժամիջոցներն Իրանի դեմ խախտում են ՄԱԿ Կանոնադրությունը եւ միջազգային իրավունքը, տեղեկացնում է Reuters-ը։

«Մալայզիան չի պաշտպանում ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներն Իրանի դեմ»,- ասել է Մոհամադը Դոհայում համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ Մալայզիան եւ մյուս երկրները կորցրել են «խոշոր շուկա» պատժամիջոցների պատճառով, որոնք մտցվել են Իրանի դեմ։

 «Նման պատժամիջոցները լիովին խախտում են ՄԱԿ Կանոնադրությունը եւ միջազգային իրավունքը։ Պատժամիջոցները կարող են մտցվել միայն Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից՝ Կանոնադրությանը համապատասխան»,- ընդգծել է Մալայզիայի վարչապետը։

 

news.am

ԱՄՆ նախկին փոխնախագահը մեկնաբանել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն իր Twitter-յան էջում մեկնաբանել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը:

Ողջունելով ԱՄՆ Սենատի կողմից բանաձեւի ընդունումը՝ Բայդենը նշել է. «Եթե մենք անցյալն ամբողջությամբ չընդունենք, ապա «այլեւս երբեք» բառերը կկորցնեն իրենց իմաստը: Փաստերը պետք է նույնքան հստակ եւ համոզիչ լինեն ինչպես ապագա սերունդների համար, այնպես էլ նրանց, որոնց հիշողությունները մռայլված են ողբերգությամբ»,- նշել է Բայդենը:

Նշենք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը:

Ավելի վաղ բոլոր փորձերը կանխվում էին այլ սենատորների կողմից, որոնք բանաձեւի վրա վետո էին կիրառում Սպիտակ տան խնդրանքով: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նույնպես բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

 

tert.am

Թուրքիան առաջարկ է արել ԱՄՆ-ին՝ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու համար

Քաթարում ընթացքի մեջ գտնվող Դոհայի ֆորումի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է Patriot հակահրթիռային համակարգեր վաճառել Անկարային: Այս մասին տեղեկացնում է En Son haber լրատվականը:

«Թուրքիան հավատում է, որ ԱՄՆ-ն դեռ մեր դաշնակիցն է, և մենք էլ առաջվա պես շարունակում ենք մնալ նրանց դաշնակիցները: Ոչ ոք չի կարող չեղարկել C-400-ների գործարքը, այն կայացել է: Ռուսաստանի առաջարկը ավելի շահավետ էր, ուստի մենք ընդունեցինք այն: Հիմա մենք պատրաստ ենք գնելու Patriot համակարգեր և սպասում ենք ԱՄՆ-ի պատասխանին»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ C-400-ների մատակարարման արդյունքում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանվելու դեպքում իրենք ստիպված կլինեն պատասխան քայլեր ձեռնարկել:

 

armenpress.am

Քաղաքագետը ԼՂ կոնֆլիկտի հարցում առաջընթաց է նկատում իշխանության նոր մոտեցումների արդյունքում

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի նոր իշխանության նոր տրամաբանության, մոտեցումների արդյունքում հայկական կողմը կարողանում է դիվանագիտական դաշտում հակահարվածներ տալ Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղևոնդյանը նման տեսակետ հայտնեց Երևանում դեկտեմբերի 14-ին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ կազմակերպված քաղաքական հավաքի ընթացքում, որին մասնակցում են հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորներ և անհատներ։

Ղևոնդյանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում նախկին իշխանությունների մոտեցումներն այնքան էլ ընդունելի չեն եղել: «Նոր իշխանությունը 1.5 տարի փոխել է տրամաբանությունը, և մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում արդեն իսկ ունենք որոշակի գործընթացներ, որոնք դեպի բանակցային դաշտ են ներս բերել կանխարգելիչ հարվածների տրամաբանություն: Դրա արդյունքում մենք այսօր Ադրբեջանին կարողանում ենք դիվանագիտական դաշտում հակահարվածներ տալ, չենք խոսում միայն խաղաղությունից, խոսում ենք նաև, օրինակ, նոր պատերազմ-նոր տարածքներ կոնցեպտից»,-ասաց Ղևոնդյանը:

Նրա կարծիքով՝ հեղափոխությունից, ԼՂ հակամարտության հարցում նոր տրամաբանությունից հետո Հայաստանի՝ դիրքերը զիջելու, հողեր տալու և այլ շահարկումներն անիմաստ են: Այնուամենայնիվ, քաղաքագետը շեշտեց՝ իշխանությունը չպետք է զոհ գնա այդ շահարկումներին և ոչ մի դեպքում չփոխի իր գործողությունների տրամաբանությունը: «Հեղափոխական փոփոխությունները, որոնք պարտադիր են բոլոր ոլորտներում, պարտադիր են նաև այս հարցում: Պարտադիր է Հայաստանի կոշտ քաղաքականությունը, պարտադիր է կարմիր գծեր քաշելը, որի մասին խոսեց մեր արտգործնախարարը: Պահանջելու ենք ՀՀ իշխանություններից, որպեսզի հակամարտության հարցում հետևողականությունը, հեղափոխական արժեքային տրամաբանությունը պահպանվեն, և Հայաստանում ներքին ժողովրդավարական փոփոխությունները և ավտորիտարիզմի մերժումը բերեն Ղարաբաղի հարցում մեր դիրքերի ամրապնդմանը»,-նշեց նա:

 

armenpress.am

Անցած մի քանի օրերին մոտ 900 փախստական վերադարձել է Սիրիա

Մոտ 900 սիրիացի փախստական անցած  օրերին Հորդանանից և Լիբանանից վերադարձել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկման ռուսական կենտրոնը:

«Անցած մեկ օրում արտերկրից Սիրիա է վերադարձել 889 փախստական, այդ թվում Լիբանանից (125 կին, 213 երեխա), Հորդանանից (142 կին, 241 երեխա)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կենտրոնի տվյալներով` Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 1.8 հա տարածք, իսկ մասնագետները ոչնչացրել են 27 պայթուցիկ սարք:

 

armenpress.am

Հեղափոխության օրակարգը պաշտպանողների մասնակցությամբ կստեղծվի համակարգող խորհուրդ

Հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների և անհատների մասնակցությամբ քաղաքական հավաքի արդյունքներով կստեղծվի համակարգող խորհուրդ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ հրավիրված քաղաքական հավաքի արդյունքներով:

Մասնակից քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ներկայացրեց հավաքի ընթացքում հնչեցված մտքերի արդյունքներով ի մի բերված հայտարարության տեքստը:

«Թավշյա հեղափոխության և դրա անշրջելիության գաղափարին հավատարիմ, նախկին համակարգը մերժող ոչ իշխանական ուժերից ու անհատներից բաղկացած այս նախաձեռնության կազմակերպիչները, ամփոփելով առաջին հավաքի արդյունքները, որոշեցին նախաձեռնության հետագա ընթացքն ու շարունակականությունն ապահովելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ, որի անդամների կազմը կհրապարակենք առանձին հաղորդագրությամբ»,-ասաց Ղևոնդյանը:

Ինչպես հայտնեց Ղևոնդյանը՝ համակարգող խորհուրդը կուսակցությունների, քաղաքացիական հասարակության միավորների, առանձին անհատների հետ կիրականացնի խորհրդակցությունների շարք՝ նախաձեռնության բյուրեղացման և կառուցվածքային ձևակերպման լավագույն ու արդյունավետ լուծումը գտնելու և հռչակված արժեքներն ու գաղափարները իրագործելու համար: Խորհրդակցությունների ավարտից հետո համակարգող խորհուրդը հանդես կգա նախաձեռնության հետագա ընթացքի և առաջիկա միջոցառումների վերաբերյալ հայտարարությամբ:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնած հավաքին մասնակցեցին անհատներ, կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ և այլք:

 

news.am

Չինաստանը կզբաղվի կյանքի համար պիտանի մոլորակներ փնտրելով

Չինաստանի իշխանությունները 2030 թվականից կսկսեն իրականացնել «Միին» ծրագիրը՝ Արեգակնային համակարգի սահմաններից դուրս տիեզերական տարածքի ուսումնասիրման եւ կյանքի համար պիտանի մոլորակների հայտնաբերման նպատակով։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիայի (CASC) գլխավոր տնօրեն Յուան Ցզեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այդ նախագիծը կդառնա Չինաստանի հերթական քայլը հիմնարար հետազոտությունների ոլորտում»,- ընդգծել է նա։

CASC ղեկավարի խոսքով՝ Երկրից դուրս կյանքի որոնման համար չինական կառավարությունը պատրաստվում է իրականացնել մի ամբողջ շարք թռչող սարքերի արձակում ժամանակակից հեռադիտակներով, ինֆրակարմիր դետեկտորներով եւ այլ տվիչներով՝ տիեզերքի ուսումնասիրման համար, որոնք մոտ են մեր գալակտիկային։ Շնորհիվ նորագույն սարքավորումների՝ գիտնականներն առաջին հերթին կորոնեն ջուր եւ ջերմաստիճանի չափումներ կկատարեն, որոնք կերաշխավորեն մարդու, կենդանիների, բույսերի, միջատների եւ միկրոօրգանիզմների գոյատեւումը։

Յուան Ցզեն հիշեցրել է, որ 2020 թվականից Չինաստանը կսկսի իրականացնել Մարսի ուսումնասիրման առաքելություններ եւ առաջիկա տասնամյակում նախատեսում է դառնալ ամենաառաջավոր տիեզերական տերությունը։ Միաժամանակ կկառուցվի երկրամերձ ուղեծրային կայան։ «Մենք նոր դարաշրջան կբացենք տիեզերքի ուսումնասիրության ոլորտում»,- ընդգծել է նա։

Համաձայն CASC ծրագրերի, մինչեւ 2045 թվականը Լուսնի վրա կավարտվի չինական լուսնակայանի կառուցումը։ Այդ ընթացքում Չինաստանը պատրաստվում է տիեզերագնացներ ուղարկել Մարս։

Չինաստանը, ինչպես եւ 2018 թվականին, շարունակում է առաջատար լինել կրիչ հրթիռների արձակման թվով։ Հունվարից երկիրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 29 տիեզերական սարք՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից (25) եւ Ռուսաստանից (22)։ Ըստ հաշվարկների՝ երկրամերձ տարածքում արդեն գտնվում է մոտ 200 արբանյակ, որոնք նախագծվել եւ կառուցվել են Չինաստանում։

Պիտակ

Մեկնաբանություններ