Հունվար 17, 2020 11:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.01.2020

ԵՄ գերագույն հանձնակատարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը դատապարտել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նկատմամբ Եվրոպայի անփութությունը և եվրոպական եռյակի կողմից «ձգանի մեխանիզմի» ակտիվացումը:

Համշահրի օրաթերթ

Ֆլորիդա նահանգի ռազմաբազայում իրականացված հրաձգությունից հետո, ԱՄՆ-ից վտարվել է 21 արաբ զինծառայող

ԱՄՆ-ում իրենց ծառայությունն անցկացնող Սաուդյան Արաբիայի 21 քաղաքացիներ արտաքսվել են այդ երկրից՝ Ֆլորիդայի ռազմակայանում տեղի ունեցած հրաձգության դեպքից հետո:

2019թ դեկտեմբերի 6-ին, Ֆլորիդա նահանգի Պենսակուլա ավիաբազայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, զոհվեց երեք և վիրավորվեց 8 ամերիկացի զինծառայող: Հրաձգությունն իրականացրել էր ռազմակայանում ծառայող, Սաուդյան Արաբայի քաղաքացի հանդիսացող զինվորականը, որն ուներ ծայահեղական գաղափարներ:

 

Իրան օրաթերթ

Հռոմի Պապը բարձր պաշտոնում նշանակել է կին իրավաբանի

Հռոմի Ֆրանցիսոս Պապը Վատիկանի արտաքին գործերի վարչության պետի տեղակալ է նշանակել կին իրավաբանի: Վերջինս պատասխանատու է  Վատիկանի քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների համար:

CNN- ի, հաղորդման համաձայն, Հռոմի կաթոլիկ եկեղեցին միայն տղամարդկանց է թույլատրում դառնալ քահանա և Վատիկանի բյուրոկրատական  համակարգում նույնպես գերակշռում են տղամարդիկ:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Ռոնալդուի ռեկորդը կոտրվել է

Մանչեսթեր Յունայթեդ ակումբի նախկին սուպերաստղի ռեկորդը կոտրվել է: Մանչեսթեր Յունայթեդի աստղ Մարկուս Ռեշֆոևդը կոտրել է Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը:

Ռեշֆորդը «Կարմիր սատանաների» երրորդ լավագույն ռմբարկուն է, որը 200 րոպեի ընթացքում սահմանել է խփված գոլերի ռեկորդ, ինչը նրա տարիքի համար փայլուն արդյունք է:

Նա 137 խաղում 64 գոլ է խփել, իսկ Ռոնալդուն 159 խաղում՝ 54 գոլ:

 

Էթեմադ օրաթերթ

Զարիֆը հանդիպել է ԵՄ գերագոյն հանձնակատարին

ԵՄ գերագույն հանձնկատարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը հայտարարել է. «ՀԳՀԾ-ի վերաբերւյալ եվրոպացիների հայտարարություններն ընդունելի չեն»:

ԻԻՀ ԱԳ նախարարը դատապարտել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորոթյունների նկատմամբ Եվրոպայի անփութությունը և եվրոպական եռյակի կողմից «ձգանի մեխանիզմի» ակտիվացումը:

Հնգշաբթի օրը, Զարիֆը  Հնդաստանի մայրաքաղաքում հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության նորանշանակ հանձնակատար Ժոզեֆ Բորելի հետ: Սա Բորելի նշանակումցի հետո կողմերի առաջին հանդիպումն է: Զարիֆը շնորհավորել է Բորելին նշանակման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել համագործակցել միության հետ:

 

Իրան օրաթերթ

Թրամփ. Հյուսիսային Կորեայի հետ բանակցելը նման է գեղեցիկ շախմատ խաղալու

ԱՄՆ նախագահը նշել է, որ Հյուսիսային Կորեայի հետ միջուկային բանակցությունները դիտում է որպես «գեղեցիկ շախմատային խաղ»:

  Չորեքշաբթի օրը, Սպիտակ տանը կայացած ԱՄՆ-Չինաստան առևտրային համաձայնագրի առաջին փուլի համաձայնագրի ստորագրումից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն  ասել է. «Այս համաձայնագիրը Պեկինին թույլ կտա «Հյուսիսային Կորեայի հարցում աջակցություն ցուցաբերել մեզ»:

 

armenpress.am

«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է սպառողների համար գազի սակագնի վերանայման հարցը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

«Չի բացառվում, որ ընկերությունը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով»,-տեղեկացրեցին ընկերությունից:

Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Lragir.am-ի հետ զրույցում չէր բացառել այն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 2019 թվականի սկզբին թանկացել էր ՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետեւ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսօր խոսվում է այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»,-նշել էր Գարեգին Բաղրամյանը:

 

armenpress.am

Հրապարակվել Է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը

Numbeo վիճակագրական ռեսուրսը հրապարակել Է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը: Հունվարի համար ընկերության հաշվետվության մեջ առաջատարը, ըստ «կյանքի արժեքի ինդեքսի», դարձել Է Ցյուրիխը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Առաջին հնգյակի բոլոր տեղերը բաշխվել են շվեյցարական քաղաքների միջեւ: Ցյուրիխին հաջորդում են Բազելը, Լոզանը, Ժնեւը եւ Բեռնը:Տասնյակում նաեւ տեղ են գտել Ստավանգերը, Օսլոն եւ Տրոնհեյմը (բոլորն Էլ՝ Նորվեգիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա) եւ Բերգենը (Նորվեգիա): Ռուսաստանի ամենաթանկ քաղաք Է ճանաչվել Մոսկվան, որը 251-րդ տեղում Է:Ընդամենը ցուցակում ներառված Է 440 քաղաք: Ինչպես նշվում Է ծառայության կայքում, «կյանքի արժեքի ինդեքսը» հաշվարկվում Է խանութներում եւ ռեստորաններում գների, տրանսպորտով երթեւեկության գների, կոմունալ ծառայությունների համար ծախսերի, ինչպես նաեւ տեղի բնակչության գնողունակության հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացած եւս մեկ մարդ Է մահացել

Չինաստանի Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում, որտեղ նոր տիպի կորոնավիրուս Է արձանագրվել, մահացել Է դրանով վարակված արդեն երկրորդ մարդը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Առողջապահության հարցերի քաղաքային կոմիտեի հաղորդագրությունից: Քաղաքի իշխանությունները նոր տիպի կորոնավիրուսից առաջին մահացածի մասին հայտնել Էին հունվարի 11-ին:«Այս պահի դրությամբ, քաղաքում արձանագրվել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 41 դեպք, նրանցից 12 մարդ արդեն դուրս Է գրվել հիվանդանոցից, հինգ հիվանդ ծանր վիճակում Է, երկու մարդ մահացել Է, մնացածների վիճակը գնահատվում Է՝ կայուն»,- ասված Է հայտարարության մեջ:Երկրորդ հանգուցյալը 69-ամյա տղամարդ Է: Նրա հիվանդությունն սկսել Է դրսեւորվել դեկտեմբերի 31-ին, հունվարի 4-ին նրա վիճակը վատացել Է, 15-ին, չնայած բժիշկների ջանքերին, հիվանդը մահացել Է:Նաեւ տեղեկացվում Է, որ 763 հոգուց, որոնք սերտ շփում են ունեցել հիվանդների հետ, 644-ն արդեն հանվել են բժշկական հսկողությունից, եւս 119-ն առաջվա պես գտնվում են բժիշկների հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

ԱՄՆ 11 զինծառայող է տուժել Իրաքում ամերիկյան ռազմակայանին Իրանի հարվածից

 Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծման հետևանքով ԱՄՆ 11 զինծառայող է տուժել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը հղումով:

Ավելի վաղ այդ մասին, ԱՄՆ-ում ռազմական աղբյուրների վրա հղումով, հայտնել էր Defense One պարբերականը: Նշվում էր նաև, որ տուժածների մոտ կասկածում են ուղեղի ցնցում և նրանց տարհանել են Քուվեյթում և Գերմանիայում գտնվող հոսպիտալներ:

«Ակնկալվում է, որ այդ զինծառայողները կվերադառնան Իրաք, երբ պիտանի համարվեն զինծառայության համար»,- հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Էրբանը:

Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային պատասխան հարված էր հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Դա Իրանի պատասխանն էր հունվարի 3-ին իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ամերիկացիների գնդակոծության հետևանքով:

Ըստ պաշտոնական տվյալների, որոնք հրապարակել էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Պենտագոնը, ԱՄՆ զինծառայողների շրջանում տուժածներ չեն եղել:

 

panarmenian.net

Հնդկաստանում առաջին «Արմաթ» լաբորատորիան կբացվի

 Փետրվարի սկզբին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Վադոդարա քաղաքում կբացվի առաջին «Արմաթ» ինժեներեկան լաբորատորիան։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում է 280-ից ավելի լաբորատորիա, որտեղ ավելի քան 7500 երեխա անվճար ինժեներական կրթություն է ստանում։

«Գործակցության ֆորմատն այնքանով է բացառիկ, որ ոչ թե Հնդկաստանից են ապագա խմբակավարներ գալիս Հայաստան վերապատրաստման, այլ այստեղից են «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարներից երկուսը վեց ամսով մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ երեխաների համար և վերապատրաստումներ՝ ապագա խմբակավարների համար», - նշել է «Արմաթ» ծրագրի համակարգող Աննա Սարգսյանը։

«Հնդկաստանի մեր գործընկերները, տպավորված այն արդյունքներով, որ իրենք տեսան Հայաստանում WCIT 2019-ին իրենց այցի ընթացքում ու դրանից առաջ, ուզում էին վստահ լինել, որ Հնդկաստանում գոնե մոտ որակ կստանան, այդ իսկ պատճառով խնդրեցին, որ մեր խմբակավարները գնան և դասընթացներ անցկացնեն», - հավելել է ԱՏՁՄ ներկայացուցիչը։

ԴիջիԹեք 2019-ի բացման արարողությանը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում կրթական ծրագիրը Հնդկաստան արտահանելու մասին պայմանագիր էր ստորագրվել:

Պիտակ

Մեկնաբանություններ