Հունվար 17, 2020 16:14 Asia/Tehran

ԻԻՀ առաջնորդը նշել է, որ ամերիկյան ռազմաբազաների դեմ ԻՀՊԿ հրթիռային հարվածն, անպատվություն էր Վաշինգտոնի համար:

Նա նշել է. «Այս արժանապատիվ հարվածը որևէ  կերպ չի կարող փոխհատուցվել և պատժամիջոցների խստացումը, ինչի մասին վերջին օրերին պոսումե ն ամերիկացիները, չի վերականգնելու նրանց կորցրած պատիվը»:

Այաթոլլահ Խամենեին այսօր Թեհրանում կայացած ուրբաթօրա աղոթքի ժամանակ ասել է. «Ժողովրդի ներկայությունը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի ու նրա զինակիցների հուղարկավորությանը և ԻՀԿՊ օդուժի հարձակումն ամերիկյան ռազմակայանի դեմ, երկու կարևոր դասեր էին Վաշինգտոնի համար»:

Նրա խոսքերով. «Եվրոպական եռակը, փորձելով ստվերել այս իրադարձություններն Իրանին  սպառնացել է, որ միջուկային գործարքը կուղարկի ԱԽ»:

Խոսելով այն մասին, որ եվրոպացիները բառի բուն իմաստով դարձել են ԱՄՆ-ի ծառայողները, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Եվրոպացիները ցանկանում են ծնկի բերել Իրանին, մոռանալով, որ անգամ իրենց տիրոջը՝ ԱՄՆ-ին դա չհաջողվեց»:

Այաթոլլահ Խամենեին նշել է, որ եվրոպացիների բանակցությունները մշտապես կեղծ են եղել, հավելելով. «Այն ջենտլմենները, որ նստած էին բանակցությունների սեղանի շուրջ, Բաղդադի օդանավակայանի ահաբեկիչներին էին»:

Ելույթի մեծ մասն ԻԻՀ առաջնորդը խոսել է արաբերենով: Անդրադառնալով ԱՄՆ-ի ահաբեկիչ նախագահի հրամանով իրանցի գեներալին սպանելու ամերիկացիների վախկոտ քայլի մասին, առաջնորդը նշել է. «Տարածաշրջանի ճակատագիրն այն ժամանակ կլուսավորվի, երբ այն ազատվի ԱՄՆ-ի բռնատիրական իշխանությունից, իսկ Պաղեստինը փրկվի սինիստ զավթիչներից: Իսկ այդ ժամանակը պետք է մոտեցնել ժողովուրդների համագործակցության միջոցով»:

Դիմելով տարածաշրջանի բոլոր մուսուլմաններին, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Իսլամ աշխարհը պետք է նոր էջ բացի և արթուն խղճերն ու հավատացյալ սրտերը պետք է արթանացնեն ժողովուրդների  ինքնավստահությունը: Բոլորը պետք է հասկանան, որ ժողովուրդների միակ փրկությունը նախաձեռնող լինելն, դիմադրությունն  ու թշնամուց չվախենալը»:

Մեկնաբանություններ