Հունվար 17, 2020 18:30 Asia/Tehran
  • Թրամփի միակողմանի  քաղաքականությունը և Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերները

Դոնալդ Թրամփի նախագահության օրք, ԱՄՆ- Եվրոպա հարաբերություններում առաջացել են լուրջ խնդիրներ:

Թրամփի միակողմանի քաղաքականությունը պատճառ է դաձել, որ վերջին երեք տարիների ընթացքում, ԱՄՆ-ը միջազգային հարաբերություններում որդեգրի ինքնակենտրոն քաղաքականություն, ինչն ավելի է  խորացրել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև առկա տարաձայնությունները:

Գերմանիայի  կանցլեր Անգելա Մերկելն այս կապակցությամբ նշել է. «Երկրների միջև պետք  է ձևավորվի փոխադարձ շահ և երկուկողմերը լինեն հաղթող: Իսկ այս տեսակետն այժմ ճնշմավ է»:

Բազմակողմանի քաղաքականությունը երկրորդ աշխարհամարտից հետո դարձավ եվրոպական երկրների արտաքին քաղաքականության առանցքը: Նրանք փորձեցին կրճատել հարաբերությունների լարվածությունը և  կիրառեցին բազմակողմանի տնտեսական քաղաքականություն: Սակայն երբ փոխվեց քաղաքական մթնոլորտը և 2016թ Թրամփը դարձավ նախագահ, բազմակողմանի քաղաքականությունը կանգնեց լուրջ մարտահրավերի առջև: Թրամփը «Նախ Ամերիկան» կոչով, միայն ԱՄՆ-ի քաղաքական ու տնետսական շահերն ապահովելու ուղղությամբ առաջ գնաց ու միակողմանի որոշումներ կիրառելով, լուրջ սպառնալիք դարձավ բազմակողմանի քաղաքականության համար: Նման որոշումներից էր Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև առևտրի համաձայնագրի չեղարկումը, առևտրի համաշխարհային համաձայնագրից և ՀԳՀԾ-ից դուրս գալը, առևտրային պատերազմի հրահրումը և մաքսային պատերազմը:

ԱՄՆ-ի նախագահի տեակետից, այն, ինչ կարևոր է, ԱՄՆ-ի շահերն են ու նպատակներն արտաքին ու ներքին մակարդակով: Նրա կարծիքով, ԱՄՆ-ը, ունենալով աշխարհի ամենահզոր տնտեսությունն ու բանակը, պետք է ուրիշ երկրներին պարտադրի հետևել Վաշինգտոնին և իրականացնել այն, ինչ պահանջում է ԱՄՆ-ը: Ուստի որևէ երկիր, որ հակառակ ԱՄՆ-ի պահանջի որևէ քայլ անի, կպատժվի: Թրամփի այս համոզմունքը պատճառ է դարձել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում, ԱՄՆ-ը լուրջ խնդիրների առջև կանգնի: Եվրոպական երկրները, քննադատելով Վաշինգտոնի քաղաքականությունը, հայտարարել են, որ այն վտանգում է համաշխարհային նոր համակարգին, ինչպես նաև խաղաղությանն ու կայունությանը: Չնայած եվրոպացի պաշտոնաները Թրամփի միակողմանի քաղաքականության քննադատներն են, սակայն այսօր Եվրոպան այդ քաղաքականության հետևանքով, կանգնել է լուրջ խնդրի առջև: Որպես օրինակ, Եվրոպայում ավելացել են ծայրահեղական խմբերը, նվազել  է Եվրոպայի դերը համաշխարհային իրադարձություններում, իսկ եվրոպական երկրների միջև ավելացել են տարաձայնությունները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես նշել է, որ Եվրոպան այժմ աշխարհի իրադարձությունների կենտրոնում  չէ: Եվրոպացի պաշտոնյաներին անհանգստացնում է ոչ թե Թրամփի քայլերի ազդեցութունը համաշխարհային իրադարձությունների վրա, այլ նրանց ազդեցության  նվազումը: Մերկելն առաջարկել է նախագծել Եվրևոպայի գեոպոլիտիկական նոր դերը: Թվում է, որ այդ իրավիճակից դուրս գալու համար, Եվրոպան մի կողմից պետք է դիմակայի Թրամփի միակողմանի քաղաքականությանը, մյուս կողմից որդեգրի նոր ռազմավարություն, որն անկախ կլինի ԱՄՆ-ից ու հիմնված միջազգային ներկա համակարգի իրականությունների վրա:

Պիտակ

Մեկնաբանություններ