Հունվար 18, 2020 17:45 Asia/Tehran
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի սպանությունը

Հայաստանի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին:

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է հունվարի 17-ի երեկոյան Երևանում գտնվող նրա բնակարանում: Երևանի ոստիկանությունը հայտարարել  է, որ նա սպանվել է հրազենից:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի մահվան պատճառը դեռ անորոշ է, և լուրեր են պտտվում երկրի լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում մահվան դեպքի մասին:

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նոր վարչապետի առաջարկով, աշխատանքից հեռացրեց Երևանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գեորգի Կուտոյանին: Սա առաջին դեպքը չէ,   որ Հայաստանում սպանվում է նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա:

2013 թ.-ի փետրվարին ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, նախագահության թեկնածուներից Պարույր Հայրիկանի դեմ ևս անհաջող մահափորձ կատարվեց: ՀՀ կառավարության պաշտոնյաները այս կապակցույամբ լրագրողներին ասել էին, որ հանցագործները անկասկած փորձել են ազդեցություն գործադերլ  Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքի վրա:

Չնայած յոթը տարի է անցել ձախողված սպանության դեպքից, սակայն մինչ այժմ, գործը չի բացահայտվել: Վերջերս, անհայտ պատճառներով, Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը սպանվել էր իր բնակարանում:

Որոշ փորձագետների կարծիքով, այս երկու պաշտոնյաների սպանությունը կապվում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Իշխանության վերադառնալը կարող է ուժեղ դրդապատճառ դառնալ սպանությոնների համար: 

Խուսափելով  Երևանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների սպանության մասին ենթադրություններ անելով, պետք է ասել, որ ոստիկանական թափանցիկ հետաքննությունը կարող է վերջ տալ անորոշություններին, հատկապես, որ շրջանառվում է նաև ինքնասպանության վարկածը:

Պիտակ

Մեկնաբանություններ