Հունվար 19, 2020 17:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-1-2020

Մոտ 5 տարի առաջ Իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խումեյնին ԱՄՆ-ին անվանեց «Մեծ Սատանա», այժմ Թրամփի գործունեության հետևանքով, ամերիկյան ԶԼՄ-ները անդրադարձել են այդ հայտարարությանը:

«Մարդոմսալարի» օրաթերթ

ԱՄՆ պատժամիջոցները կոտրել են դոլարի մենսշնորհը

Իշխանության գալուց ի վեր Թրամփը բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել տարբեր երկրների, այդ թվում՝ Իրանի նկատմամբ:  Նրա քայլերը թուլացրել են դոլարի ուժը: «Էկոնոմիստ» պարբերականը «Դոլարի թուլացումը» խորագրով հոդվածում անդրադարձել է Դոնալդ Թրամփի կողմից դոլարի շահարկմանը: Բրիտանական պարբերականը դոլարը դիտում է որպես ԱՄՆ ֆինանսական զենք, նշելով, որ Թրամփի կողմից դոլարի շահարկումը վնասել է ԱՄՆ-ի ֆինանսական դիրքին:

 

«Քեյհան» օրաթերթ 

ԱՄՆ-ում իշխում են սատանաները 

 40 տարի առաջ, ԱՄՆ-ի լրտեսական որջը գրավելուց մեկ օր հետո, Իսլամական հեղափոխության հիմնադիր Իմամ Խումեյնին ԱՄՆ-ը անվանեց «Մեծ սատանա»: Իսկ 40 տարի հետո  ԱՄՆ-ը խոստովանում է, որ ԱՄՆ-ի նախագահը իսկական սատանա է:

Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթն անդրադառնալով Թրամփի  վարքերին և Իրանի դեմ  նրա սպառնալիքներին, գրել է. «Աշխարհի ամենահզոր ժողովրդավարության նախագահը սպառնում է պատերազմական հանցագործություններ կատարել և թիրախավորել մշակութային կենտրոնները: Թրամփը հիմար, ատելի, նարցիսիզմով տառապող մարդ է»:

Ժամանակն է կրկնել այդ նավատորմի սպայի համարձակ խոսքերը, ով ասել է.«Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ-ում  տարածվել է կոռուպցիան»:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Ամերիկացի սևամորթների կարծիքով Թրամփը ռասիստ է

Վերջին սոցհարցման արդյունքների համաձայն՝ յուրաքանչյուր 10 սևամորթ ամերիկացիներից ավելի քան ութը կարծում են, որ նախագահը ռասիստ է: Նրանք համոզված  են, որ նա ռասիզմը դարձրեց Միացյալ Նահանգների ամենամեծ խնդիրը:

 Washington Post թերթի և Ipsus Institute- ի  կողմից անցկացրած սոցհարցումների համաձայն, նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականությունը սևամորթների շրջանում  թուլանում է:

Յուրաքանչյուր 10 սևամորթ ամերիկացիներից 9-ը ասում են, որ նրանք չեն ընդունում Թրամփի գործունեությունը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում:

 

«Իրան» օրաթերթ

Թեհրանի բորսան աճել է 130 տոկոսով

Թեհրանի ֆոնդային բորսան ռեկորդային ցուցանիշ է գրանցել այն օրերին, երբ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցները հասել են գագաթնակետին: 

Վերջերս Թեհրանի ֆոնդային բորսան անցնելով 400 հազար միավոր, հասել է 410 հազար միավորի շեմին:

 

armedia.am

Հունվարի 19-ը՝ Հրանտ Դինքի սպանության և նրա հիշատակի օր

2007 թվականին հենց այս օրը՝ հունվարի 19-ին թուրք անչափահասի ձեռքով սպանվեց «Ակոս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքը: Այդ սպանությունը ստիպեց իր իսկ կողմից հիմնված պարբերականի խմբագրատան շենքի մոտ հավաքված բազմահազարանոց ամբոխին միաձայն բացականչել՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»:

Թուրքիայի պատմության ցավոտ էջերին անդրադառնալու և կարևորագույն հիմնախնդիրները մշտապես բարձրաձայնելու պատճառով թիրախավորված Դինքի սպանության պատվիրատուները կարծում էին, թե մեկընդմիշտ կազատվեն այն խնդիրներից, որոնք իրենց համար մշտապես հարուցում էր պոլսահայ մտավորականը: Սակայն Դինքի դեմ արձակված կրակոցներն ի զորու չեղան լռեցնելու արդարության ձայնը, որի դիմաց թուրքական իշխանական շրջանակները խուլ էին ձևանում:

Այսօր Թուրքիայում խաղաղասեր աղավնու համբավ վայելող Դինքը դարձել է խորհրդանիշը բոլոր նրանց, ովքեր սեփական ծագման,  հայացքների ու գաղափարների համար երկրի ներսում շարունակում են հալածվել:

Թեպետ Դինքի սպանության բացահայտմանն ուղղված՝ ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող դատական գործընթացը դեռևս շոշափելի արդյունքներ չի տվել սպանության մեղավորներին հայտնաբերելու և պատժելու տեսանկյունից, սակայն Դինքի ընկերներն ու գաղափարակիցները վստահաբար հայտարարում են՝ հետամուտ են լինելու արդարության հաստատմանը և թույլ չենք տալու, որ հանցագործությունը կորի երկրի մթին հետնախորշերում:

 

1in.am

ԵՄ-ն դատապարտել է Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի աշխատանքների ընդլայնումը

 

Եվրամիությունը քննադատել է Կիպրոսի բացառապես տնտեսական գոտում հետագա հետախուզական և հորատման աշխատանքներ սկսելու Թուրքիայի մտադրությունը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչին:

Այսպես է Եվրամիությունն արձագանքել Թուրքիայի իշխանությունների հայտարարությանը այն մասին, թե նոր գործողության համար Կիպրոսի ափերի մոտ կուղարկվի հորատման «Յավուզ» նավը:

Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը հայտարարել է հանգամանքների երկխոսության ստեղծմանը նպաստող կոնկրետ քայլերի անհրաժեշտության մասին, քանի որ անհրաժեշտ է հետևել միջազգային ծովային իրավունքին, բարիդրացիական հարաբերությունների սկզբունքներին, ինչպես նաև հարգել ծովային գոտիներում պետությունների ինքնիշխանությունը:

 

lragir.am

Մեդվեդևը բացատրել է ՌԴ կառավարության հրաժարականը

 

ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բացատրել է, թե ինչու է ընդունվել երկրի նախարարների կաբինետի հրաժարականի մասին որոշումը. դա կապված է ինչպես ՌԴ նախագահի համար քաղաքական համակարգի նորացման շրջանակում որոշումներն առանց որևէ այլ գործոնների, ներառյալ՝ կառավարության գործոնի հետ կապված զգուշավորության քննարկելու և ընդունելու հնարավորություն ապահովելու անհրաժեշտությամբ, այնպես էլ կառավարության ներկայիս կազմի աշխատանքի տևողության հետ։

«Ինչ վերաբերում է նրան, թե ինչու, ես կնշեմ երկու պահ։ Առաջինն ու գլխավորն, ինչի մասին ես ասացի, երբ մենք հանդիպում էինք նախագահի հետ ուղերձից հետո, ընթացիկ տարվա հունվարի 15-ին՝ այն մասին, որ ուղերձում ընդգծվել են քաղաքական համակարգի նորացման, հայտնի չափով՝ նույնիսկ երկրում իշխանությունների հակակշռման այնքան մասշտաբային խնդիրներ, դա վերաբերում է և՛ կառավարությանը, և՛ խորհրդարանին, մասամբ՝ նախագահին, դատական իշխանությանը, որ այն բանի համար, որ ընդունվեն այդ բոլոր որոշումները, նախագահը պետք է բացարձակ ազատ լինի այն առումով, որ դրանք քննարկի և ընդունի առանց որևէ այլ գործոնների հետ կապված զգուշավորության։ Ներառյալ՝ կառավարության գործոնը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Մեդվեդևը Ռուսաստանի «Առաջին ալիքին» տրված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես և ինչու է ընդունվել հրաժարականի մասին որոշումը։

 

armedia.am

Ադրբեջանական քարոզչությունն ու Եվրոպական խորհրդարանի ընդունած փաստաթուղթը

Հունվարի 15-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց իր ամենամյա զեկույցը ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության վերաբերյալ: Զեկույցում, ի տարբերություն նախորդ տարիների համանման փաստաթղթերի, չկա առանձին անդրադարձ արցախյան խնդրին: Փոխարենը, 36-րդ կետում, որտեղ խոսվում է Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգման կարևորության մասին, տեղ է գտել «նաև ԱլԳ մյուս երկրների» ձևակերպումը: Ադրբեջանն օգտագործեց փաստաթղթում տեղ գտած այս եզրույթը սեփական քարոզչական նպատակներով՝ շուրջ 3 օր շարունակ մամուլով ակտիվորեն տարածելով ապատեղեկատվություն այն մասին, որ ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Ավելին, պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով խեղաթյուրեց նաև փաստաթղթի նշանակությունը՝ դրան «տալով» պարտադիր իրավաբանական ուժ ու կարևորություն:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում փաստաթուղթը:

Հունվարի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը Եվրոպական ընդհանուր արտաքին և պաշտպանության քաղաքականության (CFDP) շրջանակներում Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչի ամենամյա զեկույցն է (report), որը ներկայացվում է Եվրոպական խորհրդարանին ամեն տարի, և այստեղ, հակառակ Բաքվի պնդումների, որևէ աննախադեպ բան չկա։

 

 

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ