Հունվար 22, 2020 17:38 Asia/Tehran
  • Ի՞նչ է փնտրում Ադրբեջանի պաշտպանության նախարարը Վրաստանում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքար Հասանովը մեկնել է Թբիլիսի՝ հանդիպելու Վրաստանի ռազմական և քաղաքական պաշտոնյաների հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքար Հասանովը, որը գտնվում է Թբիլիսիում ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հրավերով, պաշտոնական այցի առաջին օրը հանդիպել է վրացի գործընկերոջ հետ:

2019 թ.ին, Վրաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները լարվել են սահմանային վեճերի պատճառով: Հաշվի առնելով Բաքվի և Թբիլիսիի պաշտոնյաների միջև առկա կոշտ և աննախադեպ տարաձայնությունները, Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը Վրաստան, անկասկած , մեծ նշանակություն ունի երկու երկրների համար:

Վրաստանի պաշտպանության նախարարի կողմից Ադրբեջանի պաշտպանության նախարարի  Թբիլիսի այցելելու համար հղած հրավերը ցույց է տալիս, որ երկու պետությունները ձգտում են լուծել սահմանային վեճերը և խնդիրները:

Ադրբեջանը և Վրաստանը տարաձայնություն ունեն մի տարածաշրջանի շուրջ, որը Բաքուն անվանում են «Քեշիքչի Դաղ» տաճար, իսկ Թբիլիսիի այն անվանում է Դավթի տաճար:

Ադրբեջանը վիճելի շրջանը համարում է իր տարածքը: Վրաստանը նման պահանջներ ունի տարածաշրջանի նկատմամբ:

1991 թ.-ին Ադրբեջանի  և Վրաստանի անկախությունից ի վեր, երկու երկրները անցկացրել են բազմաթիվ հանդիպումներ, որոնք ուղղված են սահմանների նշագրմանը: Բաքվի և Թբիլիսիի պաշտոնյաների միջև բանակցությունները սկսվել են 1995 թ.ից և շարունակվում են:

Ադրբեջանը և Վրաստանը  ընդհանուր 480 կիլոմետր ընդհանուր սահման ունեն, և վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք 11 համատեղ հանդիպումների ընթացքում համաձայնության են եկել ընդհանուր առմամբ 314 կմ սահմանների հարցում: Ներկայումս փորձագիտական բանակցություններ են ընթանում հարևան երկրների շուրջ 166 կիլոմետր սահմանների շուրջ:

Այնուամենայնիվ, չի թվում որ երկու երկրների իշխանությունները կհասնեն համաձայնության: Մասնավորապես, Վրաստանի կառավարությունն  Ադրբեջանի սահմանային տարածքների սեփականացման կարևորության պատճառով նույնիսկ բարձրացրել է ադրբեջանական կողմի հետ հողի փոխանակման հարցը: Վրացի փորձագետներից շատերը կարծում են, որ Ադրբեջանը երբեք չի ընդունի հողեր փոխանակելու Վրաստանի առաջարկը:

Վրաստանի համալսարանի դասախոս և քաղաքագետ Դավիթ Ավալիշվիլին կարծում է.«Ադրբեջանը փորձում է ստեղծել եվրոպական  բազմամշակույթ ժողովուրդ: Չնայած Ադրբեջանի բնակչության մեծ մասը մուսուլման է, սակայն հին եկեղեցիների և վանքերի առկայությունը ամրապնդում է ադրբեջանական ինքնությունը՝ որպես մի ժողովուրդ, որը կարող է լինել թե մուսուլման, թե՝  քրիստոնյա»:

Ադրբեջանի և Վրաստանի միջև սրվող սահմանային լարվածությունը հանգեցրել է վրացի ազգայնամոլ քաղաքական գործիչների կոշտ և  զգացական արձագանքներին և այդ քաղաքական գործիչների ծայրահեղական մոտեցումներն ու մեկնաբանությունները  գրգռել են հասարակության կարծիքը երկու երկրներում: Հաշվի առնելով  Բաքվի և Թբիլիսիի միջև սահմանային վեճերը, պետք է ասել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը Վրաստան, կարող է մեծապես նվազեցնել երկու երկրների առկա խնդիրները: Անկասկած, այս նպատակի իրագործումը ենթակա է երկու երկրներում խոհեմ և հակապատերազմական մոտեցումներով քաղաքական գործիչների մնալուն:

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ