Հունվար 23, 2020 16:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23-1-2020

Հինգշաբթի օրվա իրանական մամուլն անդրադարձել է Իրանի ԱԳ նախարարի թվիթերյան գրառմանը: Զարիֆը գրել էր. «Եվրոպացիների՝ իրենց պատիվը վաճառելուց և իրավական ու օրինական նորմերը կորցնելուց հետո, մեկ այլ սպառնալիք հնչեցվեց սակագների վերաբերյալ, որ այդ քայլն ավելի ագահ կդարձնեն Թրամփին»:

«Քեյհան» օրաթերթ

Զարիֆ. եվրոպական եռյակը վաճառեց  իր պատիվը

 Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրն իր թվիթերյան իր էջում գրել էր.«Անցած շաբաթ, երբ եվրոպական եռյակը վաճառեց այն ամենն ինչ մնացել էր ՀԳՀԾ-ից, որպեսզի կանխի Թրամփի կողմից  սակագների սահմանումը, նրանց զգուշացրեցինք, որ այդ քայլն ավելի ագահ կդարձնեն Թրամփին»:

Զարիֆը հավելել է.«Եվրոպացիների՝ իրենց պատիվը վաճառելուց և իրավական ու օրինական նորմերը կորցնելուց հետո, մեկ այլ սպառնալիք հնչեցվեց սակագների վերաբերյալ»:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Ադել Ալ-Մահդի. Ամերիկյան զորուժն Իրաքից դուրս բերելու շուրջ խորհրդակցությունները սկսվել են

Իրաքի կառավարության ղեկավար  Ադել Աբդուլ Մահդին, այդ երկրից օտարերկրյա, ներառյալ ամերիկյան զորուժի դուրսբերման մասին ասել է .«Խորհրդարանը հավանություն տվեց օտարերկրյա զորքերի դուրսբերմանը, և մենք սկսեցինք խորհրդակցություններ ՝ այս պլանը կյանքի կոչելու համար»:

 

«Ջավան» օրաթերթ

Այն Ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի վիրավոների թիվն ամեն օր ավելանում է 

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վրեժխնդրական հրթիռային հարձակումից հետո, Ամերիկան հայտարարեց, որ ոչ ոք չի տուժել Այն Ալ-Ասադ ռազմաբազայում, սակայն դրան հաջորդող օրերին խոստովանել է տուժածների և վնասների մասին: Հարձակումից երկու շաբաթ հետո Պենտագոնը հայտարարել է, որ վիրավորվել են ավելի քան 11 մարդ, և  ավելին՝ ուղարկվել են արտասահման:

 

Խորասան օրաթերթ

Իրանը՝  փահլեվանական մրցությունների համաշխարհային չեմպիոն

Բոջնուրդ քաղաքում կայացած փահլեվանական խաղերի առաջնության երրորդ փուլում, Իրանը չեմպիոն է դարձել: Ադրբեջանի հավաքականը՝ 130  և Իրաքի հավաքականը 116 միավորով գրավել են երկրորդ և երրորդ տեղերը: Մրցաշարը կայացել է 21 երկրների , այդ թվում ՝Հարավային Կորեայի, Լեհաստանի, Թուրքիայի, Կիպրոսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի 100 մարզիկների մասնակցությամբ:

 

Իրան օրաթերթ

Իրանի զբոսաշրջային ոլորտի ծրագրերը

Իրանի մշակույթի, զբոսաշրջության և արհեստների նախարար Ալի Ասղար Մունեսանը հայտարարել է Իրանի զբոսաշրջային հրատապ ծրագրի գործադրման մասին, որը սկսվում է երեքշաբաթի օրը: Նա ասել է, որ պետության ղեկավարները, Ազգային անվտանգության խորհուրդը, արտաքին գործերի նախարարությունը և ֆինանսների նախարարը տեղեկացվել են զբոսաշրջության ոլորտի ծրագրերի մասին:

Մունեսանի խոսքերով, Lufthansa ավիաընկերությունը կվերադառնա Իրան, իսկ թանգարանային տոմսերը չեն թանկանա:

 

armenpress.am

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ իր երկիրը չի ընկել միջուկային զենքի հետեւից՝ անկախ «վեցյակի» հետ միջուկային համաձայնագրի գոյությունից եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ հարաբերություններից: Այդ մասին հաղորդվում Է նախագահի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Նույնիսկ եթե չլինի ԳՀՀԾ-ն կամ ՄԱԳԱՏԷ-ի հետ երաշխիքների մասին հմաձայնագիրը, անկախ այն բանից՝ լավ են, թե վատ ՄԱԳԱՏԷ-ի հետ մեր երկրի հարաբերությունները, մենք չենք ընկնի միջուկային զենքի հետեւից»,- ասել Է Ռոհանին:Նա նաեւ դիմել Է եվրոպական եռյակին (Գերմանիա, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա) եւ հայտարարել, որ նրանք պատասխանատվություն են կրելու միջուկային համաձայնագրի խախտման հետեւանքների համար, որ եթե Եվրոպան վերադառնա իր պարտավորությունների կատարմանը, Իրանը նույնպես կվերադառնա դրանց կատարմանը:Մինչ այդ Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հայտարարել Է, որ Թեհրանը պատրաստ Է դիմել վճռական միջոցների, ներառյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալն այն դեպքում, եթե Եվրոպան Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ իր երկիրը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ), եթե Եվրոպան ԳՀՀԾ-ի պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: «Եթե Եվրոպան կատարի իր պարտավորությունները, ապա մենք կվերադառնանք մեր հանձնառությունների իրականացմանը,-ասել Է Զարիֆը:-Իսկ եթե նրանք շարունակեն քաղաքական խաղերը, որոնք օրինական հիմքեր չունեն, ապա մենք շատ տարբերակներ ունենք պատասխանելու համար»: Զարիֆն ընդգծել Է, որ Թեհրանը մտադիր չԷ նոր քայլեր անել ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

«Հրապարակ»

Ե՞րբ են կայանալու Պուտին-Փաշինյան պաշտոնական այցերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր հարցին ի պատասխան, թե երբ է տեղի ունենալու Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան պաշտոնական հանդիպումը, կառավարության մեր աղբյուրն ասաց. «Ըստ ամենայնի՝ մարտի վերջ-ապրիլի սկիզբ ժամանակահատվածում»:

Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ պաշտոնական այց չի ունեցել ՌԴ, բոլոր հանդիպումները Պուտինի հետ եղել են ընթացակարգային: Տարեմուտին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստանի Դաշնություն, եւ ՌԴ նախագահը 2020թ. երկրորդ կեսին կամ 2021թ.  առաջին կիսամյակում պաշտոնական այց կկատարի Հայաստան»: Հանդիպումը նախատեսվում է արցախյան նախագահական ընտրություններից հետո՞, փաստորեն։ «Կոնկրետ օր չկա նախանշված, հեռուն գնացող եզրակացությունների կարիք, կարծում եմ` նույնպես»:

Հիշենք, որ Արցախի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի վերջին, իսկ ապրիլի սկզբին արդեն պարզ կլինի ուժերի դասավորությունը Ղարաբաղում»:

 

mamul.am

Կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է

«Էրեբունի պլազա» բիզնես կենտորում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է. տուժածներ, պատանդներ չկան, այս մասին հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից:

Դեպքի վայրում են ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Կառավարության այսօրվա նիստից հետո, վերոնշյալի հետ կապված, լրագրողները պարզաբանումներ են խնդրել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից. «Նախկին իշխանությունը պարբերաբար փորձել է տորպեդահարել՝ օգտագործելով և՛ գործիքներ, և՛ մարդկանց։ Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը և հետևել են այդ մտքերին կամ գաղափարներին՝ փորձելով քայլեր ձեռնարկել։ Դրա արդյունքում, կարող եմ ասել, որ որևէ հաջողություն չեն ունեցել»:

Հարցին, թե ովքե՞ր են եղել հեղաշրջման փորձ կատարողները, ԱԽ քարտուղարը նշեց, որ նրանք տարբեր մարդիկ են եղել, որոնց անուններն ինքը չի ցանկանում նշել:

Իսկ թե կանխվելուց հետո ի՞նչ հետևանքներ են ունեցել, արդյոք պաշտոնանկություններ եղե՞լ են, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ այժմ որևիցե վտանգ չկա... Եղել են նաև պաշտոնանկություններ։ Այս պահին քննություն է ընթանում, եթե քրեական գործի անհրաժեշտություն լինի, կլինի»։

lragir.am

Որոշվել է այն ինն անուններից բաղկացած ցանկը, որոնցից մեկը պաշտոնական անվանում կդառնա հինգերորդ մարսագնացի համար, որն ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունն այս տարի կուղարկի Մարս: Ցանկը հրապարակել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL) մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք շատ ենք հպարտանում, որ մեր կոչը գրավել է մի քանի հազար դպրոցականների եւ փորձագետների ուշադրությունը: Այժմ խոսքը հանրությանն է. ցանկացած մարդ կարող է իր ձայնը տալ անվան հավանած տարբերակին»,- պատմել է NASA-ի մոլորակագիտության բաժանմունքի ղեկավար Լորի Գլեյզը: Անցյալ տարվա օգոստոսին հայտնի է դարձել, որ այդ ապարատի անունը կընտրեն ամերիկացի դպրոցականները, որոնք շարադրություն կգրեն Մարսի ուսումնասիրման թեմայով եւ դրանք կուղարկեն NASA: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Գլեյզը, մրցույթի առաջին փուլին մասնակցել է ավելի քան 28 հազար երեխա:

Հունվարի կեսերին NASA-ի փորձագետներն ամփոփել են մրցույթի առաջին փուլի արդյունքները եւ հրապարակել կիսաեզրափակչի 155 մասնակիցների ցուցակը, որոնցից սոսկ մեկը հնարավորություն կստանա անուն շնորհելու մարսագնացին եւ մասնակցելու այս տարա հուլիսին Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից դրա արձակման արարողությանը: Հունվարի 22-ին Գլեյզը եւ նրա գործընկերները հրապարակել են ինը ֆինալիստների ցանկը: Մրցույթի արդյունքները կամփոփեն մարտին: Համառոտ ցանկում հայտնված բոլոր անունները կապված են մարդու զանազան դրական հատկությունների՝ անսասանության (Endurance), քաջության (Courage), տոկունության (Fortitude), հանճարեղության (Ingenuity), կամքի աներերության(Tenacity), ներուժի (Promise), հաստատակամության (Perseverance), կանխատեսության (Vision) եւ մտքի պայծառության (Clarity) հետ:

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ