Հունվար 24, 2020 11:21 Asia/Tehran
  • «Թրամփի համաձայնագիրը» ՀԳՀԾ-ի փոխարեն . Ամերիկյան պատրանք և Եվրոպայի ինքնիշխանության ուղենիշ

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտաարել է, որ ՀԳՀԾ-ի փոխարեն «Թրամփի համաձայնագրի» շուրջ բանակցությունների մասին հայտարարությունն ամերիկացիների հերթական պատրանքն է:

Հինգշաբթի օրն անդրադառնալով «Թրամփի համաձայնագրի» վերբերյալ ԱՄՆ պետքարտուղարության Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարությանը, Աբբաս Մուսավին, Թվիերի իր էջում գրել է. «Այս համաձայնության վերաբերյալ ամերիկացիների հայտարարությունը նրանց մոլորության արդյունքն է, որը բխում է ամբարտավանությունից ու  չափազանց բարձր ինքնավստահությունից»:

«Թրամփի համաձայնագրի» վերաբերյալ հայտարարությունները հնչում են եվրոպական եռյակի կողմից «ձգանի մեխանիզմի» ալտիվացման ու երեք այլ հարցերի բարձրացմանը զուգահեռ, որոնք որևէ կապ չունեն ՀԳՀԾ-ի հետ:

Ըստ վերոնշյալ համաձայնագրի, Իրանը չպետք է ունենա ուրան հարստացնելու իրավունք, և պետք է փոփոխության ենթարկի իր հրթռիային ծրագիրն ու տարածաշրջանային քաղաքականությունը:

Այս հարցերն ավելի վաղ նույնպես բարձրացվել են ՀԳՀԾ-ի անդամ երկրների, այդ թվում՝ նաև Բրիտանիայի կողմից, ցույց տալով, որ միջուկային համաձայնագրի հարցում, Եվրոպան լիովին կախված է  ԱՄՆ-ի որոշումներից և չունի անկախ որոշում կայացնելու ուժ:

ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամամդ Ջավադ Զարիֆը, չորեքշաբթի օրը մի թվիթերյան գրառմամբ քննադատելով ԱՄՆ-ի նախագահի հնչեցրած սպառնալիքներից հետո  ՀԳՀԾ-ի դեմ ուղղված եվրոպական եռյակի քայլերը, գրել է, որ Եվրոպան պետք է ցույց տա իր անկախությունը:

ՀԳՀԾ-ի դեմ ուղղված վերջին քայլով, Եվրոպան հերթական անգամ ցույց տվեց,  որ ի վիճակի չէ գործել ԱՄՆ-ից անկախ: Թրամփի կողմից եվրոպական ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերը 25 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ սպառնալիքը ցույց տվեց Վաշինգտոնից Եվրոպայի տնտեսական ու քաղաքական կախվածության մակարդակը և մարտահրավեր նետեց անկախության վերոբերյալ Եվրոպայի հայտարարություններին:

Եվրոպան ՀԳՀԾ-ն որակել է որպես համաշխարհային դիվանագիական ձեռքբերում՝ 6 պետությունների միջև, սակայն այսօր, որպես այդ համաձայնագրի կողմ, չի կարողանում անկախ որոշում կայացնել դրա կապակցությամբ:

Թրամփի սպառնալիքից հետո Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ի դեմ արված քայլը ցնցեց եվրոպական երկրների իշխանությունների անկախության հիմքերը և այս սպառնալիքը վերջինը չի լինելու:

Թրամփի Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո տեղի ունեցած համաշխարհային իրադարձությունները, ներառյալ՝ ԱՄՆ-ի դուրս գալը միջազգային պայմանագրերից ու կազմակերպություններից, ցույց են տալիս, որ Թրամփի ախորժակը գնալով մեծանում է, ինչը էականորեն կախված է նաև իր անկախությունը պաշտպանելու հարցում Եվրոպայի թուլությունից:

Թրամփն իր նպատակներն առաջ տանելու համար, օգտվում է սպառնալիքներից ու ահաբեկումից և եթե Եվրոպան շարունակի հետևել այս քաղաքականությանը, ապագայում լիովին կզրկվի անկախությունից:

Եվրոպայի ներկա քաղաքականությունը վկայում է պառակտումների մասին, իսկ ՀԳՀԾ-ի վերաբերյալ Բրիտանիայի վարչապետի դիրքորոշումը և ԱՄՆ-ի նախագահի քաղաքականությանը նրա ցուցաբերած լիարժեք աջակցությունը, վկայում են, որ Թրամփի գաղափարները տարածվել են նաև եվրոպական երկրների մի շարք ղեկավարների շրջանում:

Ներկա իրավիճակում, ՀԳՀԾ-ն փրկելու միակ ճանապարհը, համաձայնության եվրոպական անդամների կողմից իրենց պարտավորությունների կատարումն  է: Իսկ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին խոսելը ոչ այլ ինչ է, քան պատրանք, քանի որ Իրանն անկախ երկիր  է և իր զսպիչ ուժի ու ազդեցության ոլորտների մասին որևէ մեկի հետ որևէ քննարկում չի ունենալու:

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ