Հունվար 24, 2020 16:41 Asia/Tehran
  • Իրաքի ժողովրդի պատմական քայլերթը

Ուրբաթ օրն Իրաքում անցկացված բողոքի երթը ստացել է «Աշրեյն 2 հեղափոխություն» անունը:

Այսօր Իրաքի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաղդադում, տեղի են ունեցել հակամերիկյան բողոքի ցույցեր:

Աշրին հեղափոխությունը տեղիէ ունեցել 1920 թ., երբ իրաքցիները բողոքի դուրս եկան Բրիտանիայի գաղութատիրության  դեմ: Ժողովրդական ընդվզումը շատ արագ տարածվեց Բաղդադում և մի շարք այլ քաղաքներում, այդ թվում նաև Քարբալայում: Մեկ տասնամյակ անց՝ 1932թ. Իրանք ազատվեց բրիտանական գաղութատիրությունից և անկախացավ:

2003թ ԱՄՆ-ը մտավ Իրաք և տապալելով բաասական ռեժիմին,  ու այդ երկրում հիմնելով 15 ռազմաբազա, ռազմական գործողություններ իրականացնելով, վիրավորելով ու սպանելով մեծ թվով իրաքցիների, այդ թվում նաև Ալ Հաշդ ալ Շաբ ուժերի փոխրամանատար Աբու Մուսա Ալ Մուհանդեսին, խոխտեց Իրաքի ինքնիշխանությունը:

Իրաքի քաղաքական խմբերը և ժողովուրդը ներկայումս պահանջում են  ամերիկյան զորուժի դուրսբերումն այդ երկրից:

Եվ այսօր տեղի ունեցած բողոքի ցույցը հիշեցրեց Բրիտանիայի գաղութատիրության դեմ ուղղված իրաքիցների բողոքի ցույցերը:

Այսօրվա քայլերթին ժողովրդի մասնակցությունը ցույց տվեց, որ Իրաքի բնակիչների մեծամասնությունը համամիտ է ամերիկյան զորուժն այդ երկրից դուրս բերելու վերաբերյալ խորհրդարանում հաստատված օրինագծի հետ: Հունվարի 5-ին, Իրաքի խորհրդարանն ընդունեց արտասահմանյան, այդ թվում նաև ամերիկյան զորուժն այդ երկրից դուրս բերելու վերաբերյալ օրինագիծը: Իրաքի Հեզբոլլահի գումարտակների խսնակ Մուհամմադ Մոհիի խոսքերով, այօրվա երթին միլիոնավոր իրաքցիների մասնակցությունը ցույց տվեց, որ Իրաքի հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները համամիտ են այդ երկրից արտասահմանյան զորուժի դուրսբերման վերաբերյալ խորհրդարանի ընդունած որոշման հետ:  Այս ցույցը վերականգնեց Իրաքի ժողովորդի ու կառավարության դիրքերը: Այն ժամանակից, երբ ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք, այդ երկրի կառավարությունը թուլացավ և տնտեսական ու սոցիալական խնդիրներն ավելի սրվեցին: Ու չնայած Իրաքի ժողովուրդը մասնակցեց պառլամենտական 4 ընտրությունների, սակայն չկարողացավ լուրջ դերակատարություն ունենալ երկրի ռազմավարության որոշման հարցում, քանի որ ԱՄՆ-ը միջամտում էր Իրաքի ներքին գործերին: Հունվարի 24-ը դարձավ իրաքի ինքնիշխանության վերականգման օր, քանի որ այդ երկրի ժողովուրդն ու քաղաքական խմբավորումները ցույց տվեցին ամերիկյան զորուժը իրենց երկրից դուսր բերելու հարցում իրենց վճռակամությունը:

Եվ այնպես, ինչպես 1920թ մայիսյան հեղափոխությունը դրեց Իրաքի նորագույն ժամանակաշրջանի սկիզբը, այսօրվա բողոքի ցույցը դրեց այն Իրաքի սկիզբը, որտեղից ամերիկյան զորուժը պետք է հեռանա: Հենց այդ պատճառով էլ  ցույցն անվանվել է  «Աշրեյն 2 հեղափոխություն», քանի որ տեղի է ունենում ԱՄՆ-ի սխալ քայլերի, այդ թվում՝ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի և Իրաքի Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի Ալ Մուհանդեսի սպանության  պատճառով:

Իրաքի այսօրվա ցույցերը կարելի է  համարել այդ երկրի համար նոր դարաշրջանի սկզիբ:

 

Պիտակ

Մեկնաբանություններ