Հունվար 25, 2020 11:27 Asia/Tehran
  • Պենտագոնը հայտարարել է Այն ալ Ասադ ռազմաբազայի վիրավորների թիվը, բացահայտելով Թրամփի մեծ սուտը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բաղդադում տեղակայված Այն ալ Ասադ ռազմաբազայի դեմ Իրանի իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով, վիրավորվել է 34 ամերիկացի զինծառայող:

Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմաննն ուրբաթ օրը հայտարարել է, որ զինվորները վնասվածքներ են ստացել գլխի շրջանում: Նա հավելել է, որ 8 զորայիններ, որոնք վիրավորվելու պատճառով տեղափոխվել էին Գերմանիա, ներկայումս գտնվում են ԱՄՆ-ում: Հատկանշական է, որ ավելի վաղ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը,  հրաժարվել էր տվյալներ տրամադրել գեներալ Սուլեյմանիի սպանությանն ի պատասխան, Բաղդադի Այն ալ Աասադ ռազմաբազայի դեմ Իրանի հրթիռային հարձակման ժամանակ վիրավորված զինծառայողների վերաբերյալ:

Այս հայտարարությունը փաստում է, որ հակառակ Դոնալդ Թրամփի այն պնդման, թե հարձակման հետևանքով ոչ մի ամերիկացի զինծառայող չի վիրավորվել,  նրանցից մի քանիսի վիրավորումը շատ ծանր է: Փորձելով պահպանել ԱՄՆ-ի հեղանակությունը, քանի որ Երկրորդ աշխարհամարտից հետո, սա առաջին դեպքն էր երբ որևէ երկիր հարձակում էր իրականացնում Վաշինգտոնի ռազմաբազաների դեմ, Թրամփը հայտարարել էր, որ հարձակման հետրանքով, ոչ մի ամերիկացի զինվոր չի տուժել:

Նման հայտարարություն անելու Թրամփի մյուս պատճառն Իրանի հետ առճակատումից խուսափելն էր, ինչը կարող էր բացասական հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի ու նր  տարածաշրջանային դաշնակիցների համար: Թրամփի կառավարության այս մոտեցումն արաժանացել է սուր քննադատությունների, հատկապես դեմոկրատների կողմից: Դեմոկրատ սենատոր Քրիս Մորֆին, անդրադառնալով վրավորների թվի հրաապարակմանը, հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը կեղծել է Այն ալ Ասադի հարձակման վերաբերյալ լուրերը, որպեսզի փաստի, թե «պահպանել է Իրանի նկատմամբ զսպիչ ուժը»:

Դեմոկրատական մեկ այլ սենատոր և նախագահական ընտրությունների թեկնածու Էլիազաբեթ Ուորենն անդրադառնալով այս հայտարարությանն ԱՄՆ-ին կոչ է արել վերջ տալ պատերազմներին: Նա հայտարարել է. «Թրամփը հրահրեց Իրանի հետ լարվածությունը, այնուհետև թաքցրեց ամերիկացի զորայինների վիրավորվելու մասին փաստերը: Դա սարսափելի է»:

Այն ալ Ասադի դեմ Իրանի հրթռիային հարձակման վիրավորների վերաբերյալ տվյալների դանդաղ բացահայտումը վկայում է  այն մասին, որ Թրամփի վարչակազմը դա անում է միտումնավոր կերպով  և նպատակ ունի շարունակել այդ քաղաքականությունը: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն այս կապակցությամբ հայտարարել է. «Այն, որ Թրամփն այս հարցն այդքան պարզ է ընկալում, անընդունելի է»:

Այս հարցը կարող է ինչպես ներկայում, այնպես էլ առաջիկա նախագահական ընտրությունների համար լուրջ խնդիր դառնալ Թրամփի համար, ապացուցելով, որ նրա հիմանական քաղաքականությունը, տարբեր հարցերի վերաբերյալ ստելն է:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ