Հունվար 25, 2020 17:55 Asia/Tehran
  • «Դարի գործարքը» ներկայացնելու Թրամփի որոշման հետևանքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին կներկայացնի «Դարի գործարք» նախագիծը:

«Դարի գործարք» -ը ԱՄՆ նախագիծն է՝ Պաղեստինի և Սիոնիստական ռեժիմի հակամարտության վերաբերյալ: ԱՄՆ կառավարությունը նախկինում բազմիցս փորձել է ներկայացնել նախագիծը, սակայն տարբեր պատճառներով, ներառյալ օկուպացված տարածքներում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով, չհաջողվեց հայտարարել ծրագիրը: 

«Դարի գործարքը» ռասիստական ծրագիր է, որը լիովին համընկնում է Սիոնիստական ռեժիմի շահերի հետ: Այս նախագծի համաձայն՝ Ղոդս քաղաքը ճանաչվեց Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք, իսկ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխվեց Ղոդս: Ծրագրի այլ ասպեկտները, ներառյալ փախստականների Պաղեստին վերադառնալու արգելքը և Պաղեստինի լիակատար զինաթափումը, ավելի վաղ հայտարարվել էին:  «Դարի գործարքում» նոր բան է ավելացել, որն է ռասիստական և անարդար սխեման: Նոր կետերից է Արևմտյան ափի վիճահարույց բնակավայրերի հանձնումը Սիոնիստական ռեժիմին: Վերջին օրերին Իսրայելի պաշտոնյաները նույնպես հայտարարություններ են արել այս մասին:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Կապույտ ու սպիտակ կոալիցիայի ղեկավար Բենի Գանցը վերջին օրերին նույնպես պնդել են, որ եթե ձևավորվի նոր կաբինետ նրանք կձեռնարկեն Իսրայելի ինքնիշխանությունը հաստատել Արևմտյան ափի վիճահարույց բնակավայրերի վրա: 

Հատկանշականն այն ժամանակն է, որ Դոնալդ Թրամփը նախընտրեց հայտարարել դարի ռասիստական նախագիծը: Ծրագիրը կհայտարարվի այն ժամանակ, երբ Սիոնիստական ռեժիմը բախվում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի: Թրամփը փորձում է այն ուղերձը փոխանցել, որ «Դարի գործարք» նախագծի մասին հայտարարությունը բացառապես կախված չէ Նեթանյահուի կաբինետի ձևավորման հետ: Այդ իսկ պատճառով նա միաժամանակ Նեթանյահուն և Գանցին հրավիրել է Սպիտակ տուն բանակցությունների համար: Ծրագիրը կներկայացվի այն ժամանակ, երբ մի կողմից շարունակվում է Դոնալդ Թրամփի դատավարությունն ու իմպիչմենտի գործընթացը և մյուս կողմից ՝ Թրամփը այս տարվա ընթացքում ԱՄՆ նախագահական ընտրություններում ստիպված կլինի մրցել իր դեմոկրատական մրցակցի հետ: Դոնալդ Թրամփը հույսը դրել է հրեական լոբբիի աջակցության վրա: Հետևաբար, ներքին ճնշման պայմաններում Թրամփը  որոշել է հայտարարել «Դարի գործարք» նախագիծը: Այս ծրագրի ներկայացումը կունենա կարևոր հետևանքներ: Թրամփը հայտարարել է, որ սկզբում պաղեստինցիները բացասաբար արձագանքեն նախագծին, սակայն այն բխում է նրանց շահերից: Չնայած Թրամփի պնդումներին, «Դարի գործարք» ծրագրի պաշտոնական ներկայացումը կբարձրացնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության ռիսկերը:

Ծրագիրի ներկայացումով ՝ Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ կապացուցի, որ նա անտեսում է միջազգային հանրության ընդդիմությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ:

 

Մեկնաբանություններ