Փետրվար 13, 2020 10:59 Asia/Tehran
  • Իրանի տիեզերական արդյունաբերության առաջընթացը և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հակաիրանական մեղադրանքները

Իրանի զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարարն ասել է.«Տիեզերք արբանյակ ուղարկելու և արբանյակակիրների ծրագիրը որևէ մի կերպ չի առնչվում հրթիռային ծրագրին»:

Չորեքշաբթի օրը արձագանքելով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հայտարարություններին, այն մասին, որ Իրանի կողմից արբանյակների տիեզերք ուարկելը հակասում է միջազգային հանձնառություններին ու ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձին, բիրգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Հրթիռային ծրագրի ոլորտում արգելվել է միայն միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունեցող հրթիռների արտադրությունը»:

Իրանի տիեզերական արդյունաբերությունը զարգացող ընթացք ունի և այն ոլորտներից է, որը խթանում և աջակցում է այլ արդյունաբերական այլ ոլորտներին, ներառյալ՝ գյուղատնտեսությունը և ծովային արդյունաբերությունը: Տիեզերական արդյունաբերությունը յուրաքանչյուր երկրի համար մեծ նշանակություն ունի և կարևոր կիրառություն՝ տարբեր ոլորտներում: Տեղական արբանյակների կիրառումը և երկրի ուղեծրի մեջ դրանց տեղադրումը ցանկացած երկրի օգնում է տեսագրած տեղեկություններով իրազեկվել հավանական  ճգնաժամերի մասին և տնօրինել դրանց հետևանքները:

Բնական աղետների, կլիմայական փոփոխությունների մասին արբանյակային տեղեկությունները և ծովագնացության ոլորտում դրանց կրիառումը մեծ նշանակություն ունի ու այսպիսի պայմաններում արբանյակներին արտադրության ու դեպի տիեզերք առաքման գիտության տիրապետելը ռազմավարական հաջողություն է համարվում:

Ներկայումս արբանյակների արտադրության ու դեպի տիեզերք առաքման մենաշնորհը կոտրվել է իրանցի մասնագետների ձեռքով, ինչը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ,  հանդես գան նման հայտարարություններով: Այս հայտարարությունները հնչում են այն դեպքում, երբ արբանյակներ տիեզերք ուղարկելու հարցը լիովին գիտական է և նպաստում է երկրների առաջադիմությանն ու զարգացմանը:

Իրանի ՊՆ-ի օդատիեզերական արդյունաբերության տիեզերական խմբի խոսնակ Ահմեդ Հոսեյնին, վերջերս  Սիմորղ  արբանակակրի միջոցով  Զաֆար արբանյակի արձակման մասին նշել է.«Արբանյակաիր հրթիռը ծառայում է գիտական ու քաղաքացիական նպատակների, որոնք չպետք է համեմատել ռազմական հրթիռների հետ ու դասել դրանց շարքին »:

Տիեզերական հրթիռային գործունեությունը բոլոր երկրներում, այդ թվում ԻԻՀ-ում, գիտական առաջադիմության նոր ոլորտներից է համարվում և այս կապակցությամբ որոշ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի կողմից մեղադրանքների առաջադրումը նշանակում է, որ նրանք դեմ են Իրանի գիտական առաջընթացին:

Իրանցի մասնագետները, հենվելով տարբեր, այդ թվում՝ տիեզերական ոլորտում տեղական գիտության վրա, կոտրել են Արևմուտքի մենաշնորհային կարգավիճակը և այսօր գիատական բաղադրիչը ԻԻՀ-ի հզորության ազդեցիկ բաղադրիչներից է համարվում:

Տիեզերական ոլորտում Իրանի գործունեությունը հայտնի է բոլորին: Ներկայումս աշխարհում արբանյակների արձակման 22 կայան գոյություն ունի և այս շրջանակներում աշխարհում ճանաչված է Սեմնանում գտնվող Իմամ Խոմեյնու անվան տիեզերական օբյեկտը:

Այս պայմաններում, արբանյակների ու արբանյակակիր հրթիռների խնդիրը լիովին գիտական ու խաղաղասիրական է և այս ոլորտում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հայտարարությունները լոկ քաղաքական բնույթ են կրում: Իրանը հզորությամբ շարունակելու է գիտական ոլորտում իր գործունեությունը և արբանյակների արտադրությունն ու դրանց արձակումը Իրանի անվիճելի իրավունքն է և այս ոլորտում աշխարհում ոչ մի արգելք չկա:

Պիտակ

Մեկնաբանություններ