Փետրվար 13, 2020 16:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2020-2-13

Ավելի քան 7000 թեկնածուների մասնակցությամբ, Իրանում մեկնարկել է Իսլամական խորհրդարանի ընտրությունների քարոզարշավը որը կշարունակվի մինչև փետրվարի 21-ը:

Մարդոմսալարի օրաթերթ

Իրանում մեկնարկել է  խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Իրանի կենտրոնական ընտրական շտաբի ղեկավարը հայտարարել է, որ ավելի քան 7000 թեկնածուներ մասնակցում են  Իսլամական խորհրդարանի ընտրություններին:

Նշելով, որ խորհրդարանական ընտրություններում թեկնածուների անունները հրապարակվել են, Ջամալ Օրֆն ասել է, որ ընտրություններում 7 հազար 148 թեկնածուները պայքարելու են խորհրդարանում 290 տեղերի համար:

Նախընտրական քարոզարշավը շարունակվելու է մեկ շաբաթ: Ընտրությունները տեղի կունենան փետրվարի 21-ին:

 

«Աֆտաբ Յազդ» օրաթերթ

Իրանը պարենամթերք և դեղորայք  է փոխանակում Հարավային Ամերիկայի երկրների հետ

Մոհամմեդ Ռեզա Շանեսզն ասել է. «Այս քայլով իանական դեղեը կարտահանվեն տարբեր երկրներ, ինչը կնպաստի  արտահանման զարգացմանը, և մյուս երկրները կծանոթանան իրանական դեղերի որակին ու  մատչելի գներին»:

Նա հավելել է. «Սննդամթերքի և դեղորայքի փոխանակումն արդեն վաղուց է իրականացվում»: Այս ոլորտի  խոչընդոտներից մեկն այն է, որ մեծ երկրները գիտեն, որ Իրանի մուտքը դեղորայքի շուկ կազդի նրանց շուկաների վրա:

 

Խորասան օրաթերթ

Ամերիկյան աղանդները

Միգուցե դժվար լինի հավատալ, բայց նույնիսկ աշխարհի առաջադեմ հասարակություններում կան երկրներ, որտեղ կան աղանդավորներ: 

 ԱՄՆ-ում տարածված են հարյուրավոր դավանանքներ, որոնք հիմնականում մասնատված են քրիստոնեությունից: Այս աղանդներից որոշների, ներառյալ Ամիշի և Մորմոնիզմի  հետևորդները տարօրինակ և սովորություններ ունեն:

 

Ջավան օրաթերթ

Սաուդյան կոալիցիայի  կողմից Եմենի դեմ հրահրած պատերազմի տարեդարձին նախօրեին, Լոնդոնում տպագրվող «Ռայ Ալ-Յոմը» գրել է, որ սաուդյան կոալիցիայի անդամ  ԱՄԷ-ը անսպասելիորեն իր զորքերը դուրս է բերում Եմենից: 

«Ռայ Ալ-Յոմը» գրել է, որ նման քայլը միակողմանի է, քանի որ  զորքերի դուրսբերումը չի իրականացվել կոալիցիայի մյուս անդամներ Սաուդյան Արաբիայի  և Սուդանի ուժերի միաժամանակ դուրս գալուն զուգահեռ, որովհետև նախնական փուլից հետո և միջազգային կամ տարածաշրջանային քաղաքական համաձայնագրի արդյունքում այն չի իրականացվել և նախօրոք չի հայտարարվել:

 

armedia.am

Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

 

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ին են տեղեկացրել լրագրող Սարգիս Քասարջյանը Սիրիայից:

Հալեպի «Գանձասար»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը։

Ավելի վաղ խորհրդարանի արաբական և արտաքին հարցերի հանձնախմբի նախագահ Պութրոս Մրճենեն շեշտել է,որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որին հաջորդել է նաև Սիրիայի հյուսիսային սահմաններին ասորիների և սիրիանիների սպանդը։ «Ժամանակն է ճանաչելու և դատապարտելու այս անմարդկային արարքներն ու կանխելու դրանց կրկնությունը, Հայոց ցեղասպանությունը։

 

aravot.am

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Բեռլինի «Թեգել» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը, որից հետո վարչապետն ուղեւորվել է Գերմանիայի Բունդեսթագ, որտեղ հանդիպում է ունենալու Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Այնուհետեւ վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Երեկոյան կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ։

 

news.am

Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա եւ ո՛չ էլ  Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում օրերս կայացած խորհրդարանական ընտրություններին:

Հարց. Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, եւ արդեն հայտնի են միջազգային գնահատականները։ Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է նաեւ, որ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաեւ ընտրողներ Լեռնային Ղարաբաղից, որոնց արդյունքում ընտրված խորհրդարանականները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Բազմիցս ենք նշել, որ տարածաշրջանում ժողովրդավար հասարակությունների ձեւավորումը եւ ամրապնդումը բխում են տարածաշրջանային կայունության, զարգացման եւ բարգավաճման շահերից:

Մենք ծանոթ ենք ընտրութունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին։ Ինչպես արձանագրվել է միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում եւ դիտորդական առաքելության ղեկավարների գնահատականներում, ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով:

Այս անգամ եւս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին եւ կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձեւավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները։

Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա եւ ո՛չ էլ  Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում:

 

armedia.am

Չինաստանում կտրուկ աճել է կորոնովիրուսից մահացածների թիվը

 

Չինաստանի կենտրոնական Հուբեյի նահանգում նոր կորոնավիրուսի բռնկման հետևանքով հիվանդացածների թիվը գերազանցել է 48,2 հազարը, նրանցից մահացել են 1310-ը, առողջացել 3441 բնակիչ: Փետրվարի 13-ին այդ մասին հայտնել է տարածաշրջանի Հիգիենայի և առողջապահության հարցերի կոմիտեն:

Բացի այդ նահանգում հաշվվում է ևս 9 հազար մարդ, որոնք վիրուսի կասկածանքով գտնվում են կարանտինի մեջ: Բժիշկների վերահսկողության տակ գնտվում է ավելի քան 77,3 հազար մարդ, որոնք սերտ շփում են ունեցել վարակվածների հետ:

Փետրվարի 12-ի առավոտյան տարածաշրջանային իշխանությունները տեղեկացրել էին ավելի քան 33,3 հազար հիվանդացածների, 1068 զոհերի և 2639 ապաքինվածների մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ