Փետրվար 13, 2020 17:57 Asia/Tehran
  •  Կոնգրեսը փորձում է սահմանափակել Թրամփի պատերազմական լիազորությունները

Գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների սպանությունից հետո, Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միլիտարիստական կողմնորոշումը մտահոգության տեղիք տվեց ԱՄՆ-ի Կոնգրեսին, հատկապես դեմոկրատներին, որոնք պատրաստվում են սահմանափակել Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները:

Բանաձևն ավելի վաղ ընդունվել էր Ներկայացուցիչների պալատում  և այժմ հերթը Սենատին է՝  որոշում կայացնելու այդ կապակցությամբ: Սենատը մտադիր է փետրվարի 13-ին  հաստատել  Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու երկրի նախագահ Դոնալդ Թրամփի  լիազորությունները սահմանափակելու մասին բանաձևը:

Դոնալդ Թրամփը հերթական անգամ սենատորներին կոչ է արել չքվեարկել այդ բանաձևի օգտին: Նա  իր Twitter-ի էջում գրել է, որ Իրանի հետ կապված իրավիճակը շատ լավ է, և թուլություն ցուցաբերելու ժամանակը չէ: «Մեր երկրի անվտանգության համար կարևոր է, որ ԱՄՆ-ի Սենատը չքվեարկի Իրանի դեմ պատերազմի լիազորությունների սահմանափակման օրինագծի օգտին: Մենք շատ լավ իրավիճակում ենք Իրանի առումով, և այժմ թուլություն ցուցաբերելու ժամանակը չէ: », – գրել է Թրամփը:

Նա  քննադատել է բանաձևը, նշելով, որ այն հանրապետականներին խանգարելու՝ դեմոկրատների կողմից արվող հերթական փորձն է, և որ այժմ «թուլություն դսրևորելու ժամանակը չէ»: «Եթե իմ ձեռքերը փակ լինեին Իրանը լավ վիճակում կլիներ: Այդ բանաձևը վատ ազդանշան է հաղորդում: Դեմոկրատներն անում են ամեն ինչ Հանրապետական կուսակցությանը հարվածելու համար: Թույլ մի տվեք դա տեղի ունենա», նշել է ԱՄՆ նախագահը:

Սենատում բանաձևի հաստատվելու դեպքում, Իրանի դեմ ցանկացած գործողության համար, անհրաժեշտ կլինի Կոնգրեսի թույլտվությունը:

Բանաձևում դեմոկրատական սենատոր Թիմ Քեյնը Թրամփին կոչ է արել 30 օրվա ընթացքում դադարեցնել Իրանի դեմ ուղղված բոլոր թշնամական գործողությունները: Բամաձևի տեքստն այնպիսին է ընտրվել, որ  հանրապետականները կողմ քվերակեն դրան:

Սպիտակ Տունը սպառնացել է, որ  Սենատում Իրանի դեմ պատերազմի հարցով նախագահի լիազորությունները սահմանափակելու բանաձևը հաստատվելու դեպքում, Թրամփը  վետո կդնի դրա վրա:

Բանաձևի  վերջնական քվեարկությունը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Թրամփի կուսակից 8 հանրապետական միացել է դեմոկրատներին:

Դեմոկրատները համոզված են, որ թեև Թրամփը և ԱՄՆ-ի մյուս նախագահները պետք է մշտապես հավանական ու մոտալուտ հարձակումներից երկիրը պաշտպանելու ուժ ու կարողություն ունենան, բայց պատերազմի հետ կապված լիազորությունները կպետք է սահմանափակվեն: Եթե երկու կուսակցությունների հովանավորությամբ պատերազմական լիազորությունների սահմանափակման մասին բանաձևն ընդունվի, և մեծ  է հավանականությունը, որ այն կընդունվի, դա Թրամփի համար կլինի նման իրավիճակում հայտնվելու երկրորդ դեպքը: Անցած տարի ևս սենատորները նման բանաձև ընդունեցին Եմենի դեմ մղվող պատերազմում ԱՄՆ-ի կողմից Սաուդյան կոալիցիային ցուցաբերվող ռազմական աջակցությունները սահմանափակելու նպատակով:

Հաշվի առնելով տարբեր հարցերի շուրջ դեմոկրատների և Թրամփի առճակատումը, Սենատում այդ բանաձևի հավանական ընդունումը Թրամփի և նրա անվտանգության թիմի  միլիտարիստական քայլերի կանխմանն ուղղված   Կոնգրեսի լուրջ ջանքերի մեկ այլ խորհրդանիշն է: 

 

Մեկնաբանություններ