Փետրվար 14, 2020 11:21 Asia/Tehran
  • «Դարի գործարք». Սաուդյան Արաբիան հտևում է ԱՄՆ-ին

Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն Իրանի և ամերիկյան «դարի գործարք» նախագծի վերաբերյալ, վկայում են, որ մի շարք արաբական պետություններ, համաքայլ են ԱՄՆ-ի ու Սիոնսիտական ռեժիմի հետ՝ գործարքի իրագործման և տարածաշրջանում փոփոխություններ իրականացնելու հարցում:

Հինգաշթբի օրը, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ Ջոբեյրը հայտարարել է, որ Թրամփի «դարի գործարքն» ունի դրական կողմեր և կարող է ենթահող ստեղծել բանակցությունների համար: Իսկ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը, նշելով էր Իսրայելի հետ արաբական երկրների հարաբերությունները հիմնված են փոխզիջումային համաձայնությունների վրա, հավելել է, որ Իրանը բոլորի թշնամին է:

Այս երկու հայտարարությունները փաստում են, որ արաբական որոշ ռեժիմներ, հատկապես՝ Սաուդյան Արաբիան, ձգտում են կարգավորել հարաբերությունները արևմտյան Ասիայի ժողովուրդների և երկրների գլխավոր թշնամու՝ Սիոնիստական ​​ռեժիմի հետ:

«Դարի գործարք» նախագծի կարևր խնդրը դրա գործադրման հարցում արաբական երկրների համագործակցությունն է  ԱՄՆ-ի հետ՝ Թրամփի հետագա նպատակներին հասնելու ուղղությամբ:

Իրանը և Դիմադրության առանցքը երկու ուժեղ խոչընդոտ են Արևմտյան Ասիայի տարածքում դավադրության և «ամերիկյան-հրեական-արաբական» եռանկյունու սադրանքների համար, ուստի ամերիկացիները քաղաքական և քարոզչական քայլերով փորձում են իրավիճակը փոխել  իրենց օգտին:

Միևնույն ժամանակ, ամերիկացիները, «դարի գործարք» ծրագրի շրջանակներում, փորձում են Իրանին որպես թշնամի և Սիոնիստական ​​ռեժիմին որպես Արևմտյան Ասիայի երկրների բարեկամ ներկայացնել և ԶԼՄ-ների շնորհիվ իրականացված քարոզչության միջոցով, հասնել իրենց նպատակներին:

Այս իրավիճակում, նախագծի վերաբերյալ հասարակական տեղեկացվածությունը կարևոր էր, քանի որ բոլորը գիտեն, որ վերջին 70 տարիներին, Իրանը չի խնայել ոչ մի ջանք՝ պաղեստինցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Եվ «դարի գործարքի» ներկայացվելուց հետո նույնպես, Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած տեսակի ու մակարդակի բանակցություն վարել արաբական ու իսլամական երկրների հետ, որպեսզի նրանց փաստի այս նախագծի հակապաղեստինյան ու հակաարաբական լինելը:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, հայտարարելով արաբական երկրների հետ ցանկացած մակարդակում բանակցելու Իրանի պատրաստակամության մասին, նշել է, «Դարի գործարք» նախագծի ետնաբեմում մեծ դավադրություն կա»:

Այս նախագիծը նպատակ ունի դուրս գալով Պաղեստինի աշխարհագրական սահմաններից, թիրախավորել նաև այլ արաբական երկրների և այս հանգամանքն անտեսելը բացասական հետևանքներ կունենա արաբական երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի համար, անակախ նրանցի, որ նրանք քայլում են Թրամփի նախանշած ուղով:

Սակայն հաշվի առնելով այս նախագծի հակապաղեստինյան բնույթը, այն ամերիկացիներին թույլ չի տա հասնել իրենց նպատակներին, քանի որ ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի թշնամին համարվող գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո, տարածաշրջանի ժողովուրդների դիմադրության ոգին ավելի է ամրապնդվել:

 

Պիտակ

Մեկնաբանություններ