Փետրվար 14, 2020 13:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14.02.2020

Չնայած պատժամիջոցներին, Իրանի տնտեսության ոչ նավթային ոլորտում աճ է գրանցվել:

Համշահրի օրաթերթ

Ինչո՞ւ է Գերմանիան բրեքսիթի պարտվող կողմը

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո, Գերմանիան քաղաքական ու աշխարհագրական առումով հայտնվել է փակուղում, և գնում է մի ուղղությամբ, որից մոտ կես դար հեռու է մնացել:

Բլումբերգի քաղաքական փորձագետ Էնդրյուս Կլաուսը ասում է. «Բրեքզիթի երկարաժամկետ հետևանքների վերաբերյալ հայտարարությունից հետո, Բեռլինը մտահոգության մեջ է»: Նրա խոսքերով, Իռլանդիայից հետո, Գերմանիային ամենաշատն է մտահոգում բրքսիթը: Իսկ պատճառը կայանում է նրանում, որ բրեքսիթը, բացի ԵՄ անդամների վրա ազդեցություն թողնելուց, փոխել է նաև միությունում Գերմանիայի դերը և Բեռլինին տանում է մի ուղղությամբ, որից վերջինս խուսափել է գրեթե կես դար:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Փարիզում Իրանի դեսպանատուն. Ֆրանսիական որոշ կազմակերպություններ, ԱՄՆ-ից ավելի ուժեղ ճնշում են գործադրում Իրանի վրա

Փարիզում Իրանի դեսպանատունը հայտարարել; է. «Ֆրանսիական որոշ կազմակերպություններ, ԱՄՆ-ից ավել ուժեղ ճնշում են գործադրում Իրանի վրա և նաւյնիսկ բժշկական ոլորտում այդ ճնշումներն ավելի խիստ են»:

Դեսպանատունը պատասխանել է Ֆրանսիա-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի թվիթերյան գրառմանը՝ Ֆարիբա Ադելխային և Ռոլան Մարշալին ազատ արձակելու վերաբերյալ, որոնք ձերբակալվել են Իրանում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Դեսպանատունը հայտարարել է. «Վստահութունը միակողմանի լինել չի կարող: Որոշ ֆրանսիական կազմակերպություններ, Վաշինգտոնից ավելի խիստ ճնշում են գործադրում Իրանի վրա, անգամ բժշկության ոլորտում: Երկու երկրների էներգիան չպետք է ծախսվի անկարևոր հարցերի վրա»:

 

Էթմադ օրաթերթ

Նենսի Փելոսի.Այն ալ Ասադում վիրավորվել է ավելի քան 100 ամերիկացի զինծառայող

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելսսին, հայտարարություն է տարածել Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևի մասին: Նա հայտարարել է. «Բանաձևի հաստատմամբ, Սենատը կանգնեց Կոնգրեսի կողքին և ստանձնեց պատասխանատվությունը, որ մենք ունենք ԱՄՆ-ի ժողովրդի անվտանգությունը պահպանելու հարցում»:

Նա հավելել է. «Առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու Իրանի դեմ գործողություն իրականացնելու Դոնալդ Թրամփի որոշումը, վտանգել է ամերիկացի զինծառայողների, դիվանագետների և այլ քաղաքացիների կյանքը և անվտանգությունը: Եվ մեկ շաբաթ շարունակ, Թրամփը մեր երկրների ժողովրդին, կառավարությանն ու Կոնգրեսին  անտեղյակության մեջ է պահել իր գործողութունների, առկա սպառնալիքների և ռազմավարության կապակցությամբ»:

«Իրաքի Այն ալ Ասադ ռազմաբազայի դեմ հրթիռային հարձակման հետևանքով, վիրավորվել է մոտ 100 ամերիկացի զինծառայող: Իսկ երկրի նախագահը հայտարարում է, որ զինվորների մոտ միայն գլխացավ է առաջացել և դա լուրջ խնդիր չէ». ասել է Փելոսին:

 

Իրան օրաթերթ

Իրանի ոչ նավթային եկամուտներն աճել են 1.8 տոկոսով

Իրանի խորհրդարանական հետազոտությունների կենտրոնը հայտարարել է, որ չնայած  նավթի գների աճով պայմանավորված, վերջին 11 ամիսների ըթնացքում երկրի տնետսական աճը եղել է բացասական, սակայն ոչ նավթային ոլորտի տնտեսական աճը կազմել է մոտ 1.8 տոկոս:

 

armenpress.am

Մոսկվան հավատում Է, որ Թուրքիան կապահովի երկրում աշխատող ՌԴ բոլոր քաղաքացիների անվտանգությունը

 Կրեմլը հավատում Է, որ Թուրքիան կապահովի այդ երկրում աշխատող բացարձակապես բոլոր ռուսաստանցների անվտանգությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ինչ վերաբերում Է մեր դեսպանի, Թուրքիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկրայացուցչության ղեկավարի շուրջ իրադրությանը, ապա մենք չենք կասկածում, որ թուրքական կողմն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի Ռուսաստանի դեսպանի եւ բոլոր աշխատակիցների՝ Թուրքիայում գտնվող ռուսական ընկերությունների, ռուսական արտասահմանյան հիմնարկությունների առանց բացառության բոլոր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար Վիեննայի կոնվենցիային համապտասխան, ինչպես նաեւ մեր երկկողմ հարաբերությունների ոգուն համապատասխան»,-փետրվարի 14-ին լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան հայտնել Է, որ Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցներն այն բանի կապակցությամբ, որ դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ Է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով: «Այո, իրոք, վերջին ժամանակներս իրադրությունը սրվել Է: Այդ կապակցությամբ մեր խնդրանքով թուրքական իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել»,- ասել Է նա: Կասիմովայի խոսքով՝ ոմանք սպառնում են հետեւյալ խոսքերով. «Դեսպան, դուրս մի արի Անկարայի փողոցներ»: «Մենք հասկանում ենք, որ մարդիկ, որոնք դա գրում են, հազիվ թե սպանության գնան: Բայց այդուհանդերձ պետք Է դրա հետ հաշվի նստել»,- հավելել Է մամուլի կցորդը:

 

armenpress.am

«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկնարկեն 2020-ի վերջին

  «Մեղրի» սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա վերջին և ավարտին կհասցվեն 2024-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Մեղրիի անցակետը միակն է, որ դեռևս չի արդիականացվել: Դրա արդիականացումն արդեն օրհասական է դարձել: Այս պահի դրությամբ փորձում ենք լավ սպասարկել, սակայն կետի թողունակությունը հնարավորություն չի տալիս մեր ցանկացած ձևով իրականացնել սպասարկումն ու վարչարարությունը։ Արդեն նախագծանախահաշվային աշխատանքները վերջացել են, և շինարարի մրցույթ պետք է հայտարարվի շուտով: Եվ 2020-ի վերջին արդեն պետք է մեկնարկեն «Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները»,-ասաց Ներսիսյանն ու նշեց՝ նախատեսված է ամբողջովին արդիականացված կետը շահագործման հանձնել 2024-ին:

2016-ից մինչև հիմա հարավային դարպասով սահմանահատումների թիվը 2 անգամ աճել է: Երրորդ երկրներից ցամաքային ճանապարհով ՀՀ ներմուծում իրականացնող բեռնատարների միջինը 18 տոկոս սահմանահատումն իրականացվում է «Մեղրի» մաքսակետով: Սեզոնայնությամբ պայմանավորված տարբեր ամիսներին այս թիվը աճում է  ընդհուպ մինչև 25 տոկոս:

 

armenpress.am

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի ավելի քան 11 միլիոն դոլարի հանգանակության խոստում

 Հեռուստամարաթոնից երեք ամիս անց նվիրատվությունների հոսքը շարունակվում է, որի արդյունքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն իսկ ունի 11,155,985 ԱՄՆ դոլարի խոստում։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

«2019-ի դեկտեմբերի սկզբի համեմատությամբ նվիրատվությունները աճել են 920,138 դոլարով։ Խոստումների մեծ մասն արդեն իսկ փոխանցվել է Հիմնադրամի և ցանցի տեղական մարմինների հաշվեհամարներին։

Այս տարի աննախադեպ թվով մարդ է մասնակցել համահայկական դրամահավաքին՝ միայն Հայաստանից և Արցախից շուրջ 10,000 անհատ և կազմակերպություն։ Իսկ եթե հաշվի առնենք, թե ներգրավված կազմակերպությունները քանի մարդ են ներկայացնում, ապա մասնակցայնության թիվը շատ ավելին է։ Սփյուռքի մասնակցայնությունը մոտավոր գնահատականներով շուրջ 25,000 է։ Ըստ հիմնադրամի նոր ռազմավարության՝ ընդգծված կարևորություն է տրվում մասնակցայնությանը, ուստի այս տարվա գրանցած ցուցանիշը առանձնահատուկ ոգևորիչ է։ Շնորհակալ ենք Հիմնադրամի  բոլոր նվիրատուներին։ Միասնական ջանքերով է, որ կերտում ենք ավելի ուժեղ Հայրենիք։

 Միայն առցանց նվիրատվություններով՝ հիմնադրամի ցանցն արդեն ունի շուրջ 5,000 առցանց նվիրատու (որից 1550-ը Լոս Անջելեսի տեղական մարմնի կայքով), որոնք միասին մեկ տարվա կտրվածքով գեներացնում են շուրջ 560,000 ԱՄՆ դոլար։ Դրանցից 1938-ը միացել են #ՄեկԲաժակՍուրճ-ի գաղափարին, այն է՝ պարբերական վճարման համակարգին։

Հիշեցնենք, որ #ArmeniaFundChallenge-ին միացել էին մի շարք հանրային գործիչներ Հայաստանից և Սփյուռքից։ Նրանց շարքերում էին ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԺ նախագահը, ԱԺ փոխնագահները, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, Էրիկ Էսրաելյանը, Վահե Բերբերյանը,  Իվետա Մուկուչյանը, Խորեն Լևոնյանը և այլք։ Հեռուստամարաթոնի կարգախոսն էր՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար արև ու ջուր համայնքներին», ուստի հավաքագրված գումարները հիմնականում ուղղվելու են խմելու ջրի հասանելիությանը և արևայնին վահանակների տեղադրմանը Արցախում և Հայաստանի որոշ համայնքներում»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

***

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

 

panarmenian.net

ԱՀԿ. Երկրի բնակչության 2/3-ը կարող է հիվանդանալ նոր կորոնավիրուսով

Նոր կորոնավիրուսով կարող է վարակվել Երկիր մոլորակի բնակչության 2/3-ը: Ըստ Bloomberg-ի՝ նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդական և համաճարակաբան Այրան Լոնջինին:

Լոնջինիի մոդելը հիմնված է այն տվյալների վրա, ըստ որոնց վարակված անձը վարակում է 2 կամ 3 մարդու: Ընդ որում, նույնիսկ եթե վիրուսի տարածումը երկու անգամ դանդաղեցնելու միջոց գտնվի, մոլորակի բնակչության մոտ 30%-ը կարող է վարակված մնալ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Կարանտինային միջոցները կարող են դանդաղեցնել վիրուսի տարածումը, բայց, ըստ փորձագետի՝ այն կարող էր տարածվել նաև այլ երկրներում մինչև Պեկինի կողմից անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:

Լոնջինիի կարծիքը կիսում է պրոֆեոր Գաբրիել Լենգը Հոնկոնգի համալսարանից, որը ևս կարծում է, որ մարդկության երկու երրորդը կարող է առնչվել վիրուսին:

Նիլ Ֆերգյուսոնը Լոնդոնի քոլեջից հաշվարկել է, որ միայն Չինաստանում ամեն օր կարող է մինչև 50,000 մարդ վարակվել:

Ըստ Սինհուա գործակալության՝ չինացի բժիշկների կիրառած մեթոդը՝ ապաքինվածների պլազմայի փոխներարկումը կորոնավիրուսով հիվանդներին, ապացուցել է իր արդյունավետությունը: Ապաքինված մարդկանց պլազմայում հակամարմիններ են հայտնաբերվել, որոնք օգնում են պայքարել կորոնավիրուսի դեմ:

Վերջին տվյալներով՝ Չինաստանում COVID-2019 կորոնավիրուսից մահացել է մոտ 1400 մարդ, վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 64,000-ի: Փետրվարի 13-ի տվյալներով Հուբեյում 3441 հիվանդ դուրս է գրվել հրվանդանոցներից: Այժմ բուժվում է 33,693 հիվանդ, որոնցից 5647 վիճակը կրիտիկական է գնահատվում:

 

panarmenian.net

Արևմտյան Աֆրիկայի բնակիչների ԴՆԹ-ում անհայտ տեսակի մարդու հետքեր են գտել

 Գիտնականներն Արևմտյան Աֆրիկայի բնակիչների ԴՆԹ-ում անհայտ տեսակի մարդու հետքեր են գտել: ԱՄՆ գիտնականներն առաջարկել են ժամանակակից մարդկանց ԴՆԹ-ում հոմինիդների այլ տեսակների գեների հայտնաբերման եղանակ, որի համար հարկավոր չէ իմանալ «ներխուժողի» գենոմը, հայտնում է Science Advances-ը:

Դա թույլ է տալիս Homo sapiens-ի հիբրիդավորման հետքեր փնտրել այն տեսակների հետ, որոնց գենոմը դեռ վերծանված չէ և նույնիսկ նրանց հետ, ում կյանքի նյութական վկայություններ (ոսկորներ, գործիքներ) դեռևս հայտնաբերված չեն, գրում է Nplus1.ru-ն:

Գիտնականները հայտանբերել են Արևմտյան Աֆրիկայի ժամանակակից ժողովուրդների նախնիների և անհայտ հոմինիդների հիպոթետիկ պոպուլյացիայի խաչասերման նշաններ:

Արևմտյան Աֆրիկայի ժամանակակից ժողովուրդների մոտ 2-19 տոկոս ԴՆԹ են գտել, որը նման է նախնադարյանի և չկա նեանդերթալյան մարդու և դենիսովյան մարդու մոտ: Գենետիկները մի քանի ժողովրդագրական մոդել են փորձել, որոնք կարող էին բացատրել նման գեների առկայությունը և եզրակացրել, որ արխաիկ գեների առկայությունն ավելի շատ համահունչ է հետևյալ մոդելին: Դրա համաձայն՝ Արևմտյան Աֆրիկայի յորուբե, մենդե և 2 այլ ժողովուրդների նախնիները 43,000 տարի առաջ խաչասերվել են մարդկանց դեռևս անհայտ տեսակի հետ, որոնք անջատվել են ընդհանուր ճյուղից դեռ մինչև նեանդերթալյան մարդու և դենիսովյան մարդու առաջանալը, 625,000 տարի առաջ:

Դա կարող է նշանակել, որ արխաիկ հոմինիդները շատ երկար են գոյատևել Աֆրիկայում, ինչը հերթական անգամ ստիպում է մտածել, թե ինչպես է ձևավորվել ժամանակակից Homo sapiens-ի տեսքը: Մասնավորապես, ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, թե ինչ մարդկանց հետ են խաչասերվել Աֆրիկայի տարբեր ժողովուրդները: Այդ մասին դեռևս շատ բան հայտնի չէ:

Վերջերս Փրինսթոնի համալսարանի գիտնականներն աֆրիկացիների մոտ հայտնաբերել էին նեանդերթալյան մարդու հետ նրանց նախնիների խաչասերման հետքեր: Մինչ այդ համարվում էր, որ այդ մայրցամաքի բնիկները երբեք չեն հանդիպել Homo neanderthalensis-ի:

 

Պիտակ

Մեկնաբանություններ