Փետրվար 26, 2020 11:13 Asia/Tehran
  • Կորոնավիրուս՝ քաղաքական մանիպուլյացիաներով վարակված վիրուս

Արդեն մի քանի ամիս, ամբողջ աշխարհը պայքարում է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ:

Վիրուսի բռնկումը սկսվեց 2019թ դեկտեմբեկին Չիանստանի Հուբեյ նահանգի Վուհան քաղաքում:

Փետրվարի 25-ի դրությամբ,  ամբողջ աշխարհում ավելի քան 70 000 մարդ վարակվել է, և 2 700-ը մահացել են կորոնավիրուսի հետևանքով:

Այժմ վիրուսը տարածվել է Չինաստանի 30 նահանգներում և աշխարհի առնվազն 38 երկրներում, այդ թվում նաև Իրանում:

Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության տվյալներով ՝ կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը հասել է 15-ի, իսկ 95 մարդ վարակված է կորոնավիրուսով:

Վերջին շրջանում, Իրանի հարևան երկրները, Եվրոպան ու ԱՄՆ-ը, փորձում էին թաքցնել վիրուսով վարակվածների վիճակագրությունը: Սակայն երբ վիրուսը հատնվեց նաև Իրանում, մի շարք երկրներ, փորձելով շեղել հասարակությունների ուշադրությունը և թաքցնել իրենց թույլ կողմերը, փակելով Իրանի հետ սահմանները, փորձում են այս խնդրից օգտվել որպես իրանաֆոբիայի տարածման ևս մեկ միջոց:

 ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով այս առիթը բաց թողնել չէր կարող, երեքշաբթի անհիմն հայտարարություն արեց, նշելով, թե Վաշինգտոնը «շատ անհանգստացած է», որ Իրանը թաքցրել է կորոնավիրուսի բռնկման մանրամասները:

Հատկանշական է, որ մի շարք աղբյուրների համաձայն, ԱՄՆ-ում նույնպես վիորսւը կա, սակայն իշխանությունները թաքցնում են այդ փաստը:

Չինաստանի Ժողովուրդ թերթը գրել է, որ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի համաձայն, երկրում ԱՄՆ-ում մոտ 1000 մարդ վարակվել է վիրուսով, սակայն այդ տեղեկատվությունը չի թույլատրվում հրապարակել:

Երեքշաբթի օրը, կորոնավիորւսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ թշնամու նպատակներից մեկը երկրում խուճապային տրամադրություն  ստեղծելն է: Ռոհանին հավելել է. «Իսկ որոշ լրատվամիջոցներ տարածում են սուտ լուրեր»:

Իրանի առողջապահության ոլորտի պատասխանատուները, համագործակցելով այլ հաստատությունների հետ, փորձում են չնայած ԱՄՆ-ին պայքարել վիորուսի դեմ ու կանխել դրա տարածումը: ԻԻՀ առողջապահության ոլորտն ունի հնարավորություն կանխել վիրուսի տարածումը: 

Իրանը, որ ամենադժվար ժամանակաշրջաններում ասպարեզից հաղթող է դուրս եկել, կորոնավիորսւի դեմ այքարից նույնպես հաղթանակած դուրս կգա:

Մեկնաբանություններ