Մարտ 15, 2020 17:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15-03-2020

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչը նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել խոստովանել, որ Իրանի դեմ ուղղված քաղաքականությունը ձախողել է:

Մարդոմսալարի օրաթերթ

ԱՄՆ-ն ստում է  կորոնավիրուսի վտանգի վերաբերյալ

ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ իրենց պատժամիջոցներից բացառված են հումանիտար ապրանքները, մասնավորապես՝ դեղորայքն ու բժշկական սարքավորումները, սակայն աշխարհի բանկերից շատերը ԱՄՆ պատժամիջոցների վախից, ոխւսափումն են Իրանիհետ գործարքներ իրականացնել: 

Այժմ կորոնավիրուսի համաճարակը տարածվել է 130 երկրներում և այս խնդիրը հաղթահարելու համար անհրաժեշտ է համաշխարհային համագործակցություն: Իրանում ևս կորոնավիրուսը տարածվել է, սակայն պատժամիջոցների պատճառով, վիրուսի դեմ պայքարում առաջանումե ն լուրջ խոչընդոտներ:

 

Քեյհան օրաթերթ

Թրամփը պետք է  խոստովանի, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողել է

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչը Թրամփին կոչ է արել  ընդունել, որ Իրանի դեմ որդեգրած առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ է եղել:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ սենատոր Բոբ Մենենդեսն այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ  Իրաքում տեղակայված ամերիկյան Ալ-Թաջի ռազմաբազայի վրա իրականացված հարձակման արդյունքում սպանվել են երկու ամերիկացի և մեկ բրիտանացի զինվորներ: 

Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ Ալ-Թաջի ռազմաբազայի վրա հարձակումը վերագրելով Իրանի կողմից հովանավորվող ուժերին, Թրամփի կառավարությունը պետք է ընդունի, որ ձախողել է Իրանի կանխարգելիչ քայլերը կանխելու հարցում և դրա գինը ամերիկացի զորքերն են վճարում: 

 

Ջավան օրաթերթ

Կորոնավիրուսի տարածման պատճառով, Թրամփը արտակարգ իրավիճակ է հայտարարել ԱՄՆ-ում

Կորոնավիրուսը վերջապես պարտության է մատնեց ԱՄՆ-ի նախագահին:

Դոնալդ Թրամփը, ով փորձում էր  ամեն կերպ անտեսել կորոնավիրուսի վտանգը, ուրբաթ օրը ստիպված եղավ ԱՄՆ-ում արտակարգ իրավիճակ հայտարարել:

 

Արմանե մելի օրաթերթ

Նոր լարվածություն՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև

Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ  Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը և ԱՄՆ-ի շահերի պաշտպանը կանչվել է Իրանի Արտաքին գործերի նախարարություն:

Սեյեդ Աբբաս Մուսավին հավելել է, որ այն բանից հետո երբ  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ Իրանը մեղավոր է Իրաքի Ալ Թաի շրջանում կոալիցիոն ուժերի ռազմաբազայի վրա հարձակման մեջ, Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը և ԱՄՆ-ի շահերի պաշտպանը  կանչվել է  Իրանի Արտաքին գործերի նախարարություն և նրան է փոխանցվել Իրանի բողոքը:

 

armedia.am

Իդլիբում ռուս-թուրքական համատեղ պարեկային ջոկատների երթուղին կրճատվել է հանցավոր խմբավորումների սադրանքների պատճառով

 

Առաջին ռուս -թուրքական համատեղ պարեկային ջոկատների երթուղին կրճատվել է հանցավոր խմբավորումների սադրանքների պատճառով: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

«Սադրանքներ իրագործելու համար ահաբեկիչները փորձել էին որպես «կենդանի վահան» օգտագործել տեղի բնակիչներին, այդ թվում` կանանց և երեխաներին: Խուսափելու համար դեպքերից, որոնց պատճառով կարող էին տուժել խաղաղ բնակիչներ, համատեղ ռուս-թուրքական պարեկային հերթապահության համակարգող կենտրոնի կողմից որոշում է ընդունվել կրճատել առաջին պարեկային հերթապահության երթուղին»,- նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

 

lragir.am

Իտալիայից մարտի 15-ի ոչ կանոնավոր չվերթի ուղևորները «Զվարթնոց»-ից դուրս են բերվելու հատուկ ելքով

 

Իտալիայից մարտի 15-ին Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները ենթարկվելու են սանիտարակարանտինային հսկողության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով: Այս մասին տեղեկացրին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հավելելով, որ օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը։

news.am

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թվի մեծացման պատճառով կարող է սկսվել պարենային կոլապս. փորձագետ

Եթե Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը զգալիորեն աճի, ապա երկրում կարող է սկսվել պարենային կոլապս, ինչպես մյուս երկրներում: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գործատուների միության նախագահ, տնտեսագետ  Գագիկ Մակարյանը:

Ընդ որում, նրա խոսքով, հայերին չի կարելի մեղադրել ավելորդ խուճապի մատնվելու համար, քանի որ փոքր ազգ է, եւ նման իրավիճակներին Հայաստանում ավելի զգայուն են վերաբերվում:

Փորձագետը նշեց նաեւ, որ հայերը բավական «շարժունակ ժողովուրդ» են, եւ շատերը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով հայրենիք են վերադարձել: Տնտեսագետի կարծիքով՝ այս գործընթացը որոշ ժամանակ դեռ կշարունակվի:

Տնտեսագետը, միաժամանակ, իր հայրենակիցներին քննադատեց ոչ մաքարկենցաղ լինելու համար:

«Մարդիկ կարող են առանց մտածելու աղբը նետել փողոց՝ մտածելով, թե իրենք ոչ մի բանի համար չեն պատասխանում»,- դժգոհեց փորձագետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է պայքարել այս երեւույթի դեմ:

Վերադառնալով խոսակցության թեմային՝ Մակարյանը պարզաբանեց, թե կոնկրետ ինչ ապրանքներ կարող են դեֆիցիտ դառնալ: Այսպես, նրա խոսքով, այդ ցուցակի մեջ կարող են հայտնվել առաջին անհրաժեշտության ապրանքները, սննդամթերքը, ինչպես նաեւ հիգիենայի միջոցները:

aysor.am

Իսպանիայում մարդիկ կկարողանան փողոց դուրս գալ միայն սնունդ և դեղամիջոց գնելու համար

Իսպանիայում սահմանվել է մարդկանց տեղաշարժի սահմանափակում՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, հայտնել է վարչապետ Պեդրո Սանչեսը:

Ձեռնարկված միջոցառումները համաձայնեցվել են Նախարարների խորհրդի արտակարգ նիստում՝ երկրում 15 օր «բարձր պատրաստականության վիճակ» սահմանելու կապակցությամբ:

«Բարձր պատրաստականության վիճակը կտևի 15 օր և կարող է երկարաձգվել Կոնգրեսի թույլտվությամբ», - ասել է Սանչեսը:

«Այդ ընթացքում մարդիկ կկարողանան դուրս գալ իրենց տներից միայն սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար։ Մարդիկ կկարողանան այցելել նաև հիվանդանոցներ, աշխատանքի վայր, բանկեր, տարեց մարդկանց կամ խնամքի կարիք ունեցող մարդկանց այցելելու համար», - ասել է երկրի վարչապետը։

Կփակվեն բոլոր բարերը, ռեստորանները, թանգարանները, թատրոնները և զվարճանքի այլ վայրերը:

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 1500-ով՝ հասնելով 5700-ի, որից գրեթե երեք հազարը Մադրիդում: Զոհերի թիվը գերազանցել է 180-ը, որից 133-ը`մայրաքաղաքում:

 

 

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ