Մարտ 16, 2020 18:16 Asia/Tehran
  • Ֆրանսիայի քաղաքապետարանների ընտրություններին գրանցվել է մասնակցության ցածր մակարդակ

Ֆրանսիայում տեղի ունեցած ավագանու ընտրությունների առաջին փուլի արդյունքները վկայում են Հանրապետություն կուսակցության թեկնածու Էնի Բոսենի պարտության մասին:

Քաղաքապետարանների ընտրությունների առաջին փուլի արդյունքների համաձայն, Սոցիալիստական կուսակցության թեկնածու  և  Փարիզի գործող քաղաքապետ Ան Իդլագը, շահելով ձայների 30 տոկոսը գտնվուէմ առաջատարի դիրքում:

Հանրապետական թեկնածու Ռաշիդա Դաթին շահել է ձայների 22 տոկոսը և գրավել  2-րդ տեղը::  

Ֆրանսիայում կորոնավիրուսի բռնկման հետևանքով ընտրություններին մասնակիցների թիվը նվազել է:  ՆԳՆ-ի տվյալներով, ընտրությունների առաջին փուլում քվեարկել է ընտրողների միայն 44 տոկոսը, և  քվեարկության երկրորդ փուլը կարող է հետաձգվել:

Ֆրանսիայում քաղաքապետարանների ընտրությունները կարևոր իրադարձություն են և արդյունքները կարող են ազդել քաղաքական ուժի կառուցվածքի վրա: Մասնավորապես, մայրաքաղաքի քաղաքապետի և Ֆրանսիայի խոշոր քաղաքների ընտրությունը կարող է կարևոր հետևանքներ ունենալ ֆրանսիայի ներքին քաղաքականության վրա: Փաստորեն, ավագանու ընտրությունները կարևոր փորձություն են  նախագահ Մակրոնի և նրա կուսակցության համար:

Չնայած ակնկալվում էր, որ Մակրոնի կուսակցությունը ընտրություններում հաղթելու շանսեր չունի, սակայն  ընտրությունների  արդյունքներն ավելի են ընդգծել քաղաքացիների դժգոհությունն այդ կապակցությամբ:

Մակրոնը, որ խոստացել էր բարելավել տնտեսական վիճակը,  զբաղվածության և տնտեսական աճի պայմանները, այժմ արժանացել է  հանրության քննադատությանը և դժգոհությանը:

Այս համատեքստում կարելի է նշել, Մակրոնի տնտեսական և սոցիալական քաղաքականությունների դեմ ուղղված «Դեղին բաճկոնավորներ» շարժման ձևավորումը, որն արդեն 70րդ  շաբաթ օրը բողոքի ցույցեր է անցկացնում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում:

Մասնակիցները պահանջում են վերանայել տնտեսական քաղաքականությունը և նույնիսկ նախագահ Մակրոնի հրաժարականը:

Կենսաթոշակների օրենքի փոփոխությունը Ֆրանսիայում  նույնպես բազմաթիվ բողոքների առիթ է ստեղծել:

Ֆրանսիայի շատ քաղաքացիների տեսակետից, Մակրոնը հարուստ դասկարգի նախագահն է և նրա վարած քաղաքականությունը  վնասել է միջին և ցածր դասակարգին և երկրում դասակարգային ճեղք է առաջացրել: 

Մակրոնի գործունեությունը նաև պայմաններ է ստեղծել Ֆրանսիայի աջակողմյան և ծայրահեղական կուսակցությունների ուժեղացման համար:  

Այսպիսով, այս ընտրությունները  ցույց տվեցին, որ ֆրանսիացիների պահանջն է երկրում արմատական փոփոխությունների իրականացումը, քանի որ նրանք դեմ են կառավարության քաղաքականությանը:

Հետևաբար, Մակրոնը և նրա կուսակցությունը, մեծ դժվարություններ են ունենալու իրենց վարկանիշը վերականգնելու և  Ֆրանսիայի ժողովրդի  վստահությունը և ձեռք բերելու հարցում:

 

 

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ