Մարտ 17, 2020 18:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  17.03.2020

Չիանստանից ստացված հաղորդումների համաձայն, կորոնավիրուսն արտադրվել է ԱՄՆ-ի կողմից՝ 5 տարի առաջ

Քեյհան օրաթրեթ

Երանի աշխարհի մարդիկ իրանցիներից սովորեն դիմակայել  կորոնավիրուսին

Ամերիկացի գրող Ջենիֆեր Գրինը, ով արդեն մեկ տարի բնակվում է Իրանում, Մեդիում կայքում հրապարակած հոդվածում գրել է, որ իր վերադարձի տոմսը երկու անգամ չեղարկվել է: Նա նշում է, որ սկզբում մտահոգվել է, սակայն նշում  երբ կարդացել է այն մասին, որ արևմտյան երկրներում մարդիկ հարձակվում են խանութների վրա դիմակներ ու ախտահանող նյութեր գնելու համար, որոշել է մնալ Իրանում:

Նա գրում է. «Այս օրերին խանութներն ու շուկաները մարդաշատ են, սակայն որևէ բանի պակաս չկա: Մարդիկ գնումների ժամանակ ոչ իրար հրում են, ոչ էլ իրար երեսը ճանկռում»:

 

Խորասան օարթերթ

Նոր փաստեր կորոնավիրուսի ամսին

Չինաստանի ԱԳՆ խոսնակը, որ ավելի վաղ հայտարարել էր, թե կորոնավիրուսը Չինաստան է բերվել ԱՄՆ-ի բանակի կողմից, այս անգամ հայտարարել է, որ վիրուսն արտադրվել է 2015թ ԱՄՆ-ի կողմից:

Նա վկայակոչել է մի հոդվածի, որը հրապարակվել  2015թ ամերիկացի վիրոսւաբանների կողմից:

Չինաստանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Հոդվածում անդրադարձ է կատարվել լաբորատորիայում կորոնավիրուսի արտադրությանը և նշվել է, որ այն բացասաբար է ազդում մարդու շնչառական համակարգի վրա: Հոդվածի հեղինակները գրել են, որ այդ վիրուսը որևէ դեղամիջոցով հնաավոր չէ բուժել»:

 

Իրան օարթերթ

Իրանում ժամանակավոր ազատություն է տրվել 83 հազար բանտարկյալների

Կորոնավիրուսի տարածման պատճառով, Իրանում ժամանակավոր ազատություն է տրվել 83 հազար բանտարկյալների:

Այս  մասին հայտարարել է Իրանի դատական մարմնի ներկայացուցիչը: Հայտարարությունը արվել է հիմնվելով բանտերի ու կալանավայրերի կազմակերպության և դատաբժշկական փորձաքննության կազմակերպության ու գերագույն դատարանի զեկույցների վրա:

 

Քեյհան օրաթերթ

Իտալիայում կորոնավիրուսով վարակված տարեցները մատնվել են բախտի քմահաճույքին

Իտալիայում կորոնավիրուսի դեմ պայքարը վերածվել է  մարդկային ողբերգության:

Կիրակի օրը, Դեյլի Թելեգրաֆ օրաթերթը հաղորդել է, որ իտալացի պաշտոնյաները մտադիր են 80 տարեկանից բարձր տարիք ունեցող հիվանդներին թողնել բախտի քմահաճույքին և բժշկական աջակցություն չցուցաբերել:

Ֆարս լրատվական գործակալությունը,  հղում անելով թերթին գրել է, որ հատուկ բուժօգնության կարիք ունեցող ծերերը փաստորեն մատնվելու են բախտի քմահաճույքին ու մահանալու են :

 

armenpress.am

Լեհաստանը ժամանակավորապես կասեցնում է երկաթուղային և օդային ուղևորափոխադրումները

 Լեհաստանի Հանրապետության կառավարությունը նոր տիպի կորոնովիրուսի տարածումը կանխելու նպատակով, համաճարակային արտակարգ դրության պայմաններում ս.թ. մարտի 14-ից որոշում է կայացրել ժամանակավորապես (նախնական 10 օրով, հետագա 20 օր և մեկ ամիս երկարաձգման հնարավորությամբ) կասեցնել երկաթուղային և օդային ուղևորափոխադրումների միջազգային ծառայությունները, արգելել օտարերկրյա քաղաքացիների մուտքը, սահմանափակել առևտրի կենտրոնների գործունեությունը և հանրային (50 հոգուց ավել) միջոցառումների անցկացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Լեհաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից։

«Մինչև հետագա ծանուցումը երկրում գործելու են հետևյալ սահմանափակումները. սահմանային ամբողջական վերահսկողությունը վերաբերում է Լեհաստանի բոլոր սահմանային կետերին, արտերկրից ժամանող բոլոր այցելուները ենթարկվում են 14-օրյա տնային ինքնամեկուսացման, 10 օր (առնվազն) տևողությամբ՝հնարավոր է Լեհաստանից մեկնել միայն ավտոճանապարհային ուղիներով (ավտոմեքենայով կամ ավտոբուսով), դադարեցված է միջազգային ուղևորատար օդային և երկաթուղային տրանսպորտի գործունեությունը (սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին)։ Ավտոմեքենայով կամ ավտոբուսով կարող են մուտք գործել միայն Լեհաստանի քաղաքացիները, նրանց ամուսիններն ու երեխաները, դիվանագետները, ինչպես նաև Լեհաստանի կացության կարգավիճակ (քարտ), ժամանակավոր կամ մշտական կացության, աշխատանքի վավեր իրավունք և հատուկ դեպքերի համար նահանգի կողմից տրված թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները։ Միջազգային ավիացիոն կապերի կասեցման պայմաններում, թույլատրվում է նախկինում ծրագրված որոշ չարթերային և Լեհաստանի քաղաքացիների (վերը թվարկված օտարերկրյա քաղաքացիների) վերադարձը կազմակերպելու համար հնարավոր հատուկ թռիչքների իրականացումը դեպի Լեհաստան: Այդ նպատակով Լեհական ավիաուղիների (LOT) համապատասխան կայքում (https://lotdodomu.com/) կարելի է գրանցվել չարթերային թռիչքի համար։ 2020 թվականի մարտի 16-ի դրությամբ կասեցվել են ներքին օդային ուղևորափոխադրումները: Ներքին ավտոբուսային և երկաթուղային տրանսպորտը գործում է անփոփոխ 14 օր (առնվազն) տևողությամբ։ Երկրում փակ են արագ սննդի կետերը, սրճարանները, ռեստորանները (իրականացվում են միայն առաքման ծառայություններ), ակումբները, թանգարանները, գրադարանները, կինոթատրոնները, մարզասրահները, լողավազանները, ինչպես նաև մանկապարտեզները, դպրոցները և բուհերը։ Բաց են մթերային, ինչպես նաև այլ ապրանքների (հագուստի, զարդերի, կոսմետիկայի, գործիքների և այլն) խանութները, բանկերը, բենզալցակայանները: Առևտրի կենտրոններում (մոլ) բաց են միայն՝ բանկային մասնաճյուղերը, մթերային խանութները, դեղատները և քիմմաքրման կետերը:

 

armenpress.am

ՌԴ-ն մարտի 18-ից մայիսի 1-ը սահմանափակում է օտարերկրացիների մուտքը երկիր

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել սահմանափակել օտարերկրացիների մուտքը երկիր 2020 թվականի մարտի 18-ից մինչև մայիսի 1-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։

Սահմանափակումը չի տարածվի դիվանագետների, ինքնաթիռների, նավերի և գնացքների անձնակազմերի, ՌԴ-ում բնակվելու իրավունք ունեցող օտարերկրացիների վրա։ Իրենց հարազատների հուղարկավորությանը մասնակցել ցանկացող մասնավոր անձինք ևս կկարողանան մուտք գործել ՌԴ։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:

 

armenpress.am

Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի. պաշտոնական

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամկետի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն: ՄՕԿ-ի անցկացրած համաժողովից հետո խաղերը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում: Կոմիտեն չի պատրաստվում փոխել խաղերի ժամկետները հաշվի առնելով, որ մինչ մեկնարկը դեռևս 4 ամիս ժամանակ կա:

Մինչ այս Հայաստան Տոկիոյի խաղերի չորս ուղեգիր ունի:

32-րդ ամառային օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին ևկեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիականխաղերը.:

Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնելխաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևիցհիշեցնում է սակուրայի ծաղիկ: 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականիմարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենիկողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվելեն երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում:Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):

 

panarmenian.net

ԱՀԿ․ Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսով 14,000 մարդ է վարակվել

  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր զեկույցում տեղեկացրել է, որ մարտի 17-ի դրությամբ մեկ օրում աշխարհում 13,903 մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է 862 հիվանդ։

Գրեթե բոլոր նոր դեպքերը՝ 13,874-ը, գրանցվել են Չինաստանից դուրս։ Չինաստանում գրանցվել է մեկ օրում 29 հիվանդացած և 14 մահ, գրում է «Դոժդը»։

ԱՀԿ-ն հայտնել է նաև, որ այլևս չի առանձնացնի մեկ տողով Չինաստանում գրանցված հիվանդության դեպքերը, քանի որ արդեն վարակումների և մահերի քանակը Չինաստանից դուրս ավելի շատ է, քան երկրի ներսում։

Եվս 4 երկիր տեղեկացրել է կորոնավիրուսով առաջին հիվանդների մասին՝ Ուզբեկստանը, Ուրուգվայը, Ռուանդան և Սեյշելները։

Հայաստանում մարտի 17-ի դրությամբ վարակի 64 դեպք կա, հիվանդներից մեկն ապաքինվել է։ Երկրում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված:

Մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա է ճանաչել կորոնավիրուսի տարածումը։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրսուվ է հիվանդացել 167,511 մարդ, մահացել է 6606-ը։ Հիվանդությունը սկսեց տարածվել 2019-ի դեկտեմբերից չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից։

ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 

panarmenian.net

Հեռավար ուսուցում՝ Հարվարդից, Սթենֆորդից և աշխարհի մոտ 400 այլ համալսարանից

  Հարվարդը, Սթենֆորդը, Յելը և աշխարհի մոտ 400 համալսարան կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես անցել են հեռավար ուսուցման:

ԱՄՆ Դե Պոլ համալսարանի Զարգացման և տեխնոլոգիական նորարարությունների ֆակուլտետի ղեկավար Դենիել Սթենֆորդը հավաքել է համալսարանների առաջարկված էլեկտրոնային աղյուսակ՝ օնլայն ուսուցման կազմակերպման համար:

Մի մասը հասանելի է ոչ միայն ուսանողներին, այլև բաց է բոլոր ցանկացողների համար:

Ցանկում ներառված են 374 ուս.հաստատության նյութեր ամենատարբեր ոլորտներից:

Համալսարանների ցանկը կարելի է նաև համալրել:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մի շարք երկրներում հատուկ միջոցառումներ են իրականացվում: ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Համավարակի տարածումը կանխելու համար խորհուրդ է տրվում հնարավորինս պակասեցնել շփումները, չգտնվել հանրային վայրերում և պահպանել սոցիալական հեռավորույթունը:

Պիտակ

Մեկնաբանություններ