Մարտ 25, 2020 11:56 Asia/Tehran
  • Իրանը կարող է իր ներքին հնարավորություններով պայքարել կորոնավիրուսի դեմ

Իրանում կորոնավիրուսի դեմ առողջպահաության նախարարության պայքարին միացել են նաև բանակի բժշկական աստորաբաժանումները:

Իրանում կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրից, դրա դեմ պայքարի գործին լծվեցին առողջապահության նախարարությունը, արդյունաբերական ու գիտական բոլոր կազմակերպությունները, ինչպես նաև աշխարհազորային ջոկատները:

Հենվելով իր ներքին նկարողությունների վրա, Իրանը  սկսեց կորոնավիրուսի դեմ պայքարը: Միաժամանակ, երկրի ամբողջ տարածքում, մեկնարկեցին համապատասխան  գիտական հետազոտոիթյուններ՝ կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղամիջոցների ու պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: Այս քայլերը վկայում են, որ Իրանը կարող է հաղթահարել կորոնավիրուսի ճգնաժամը, չնայած ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցներին:

Այդ կապակցությամբ, կիրակի օրը ունեցած ելույթում, անդրադառնալով բոլոր խնդիրները հաղթահարելու Իրանի 40 տարվա փորձին, ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին հայտարարեց. «Մեր երկրի հնարավորությունները շատ մեծ են և պաշտոնյաները պետք է հայտնաբերեն դրանք և բոլոր ոլորտներում օգտագործեն երիտասարդ, հավատացյալ, մոտիվացված մարդկանց ներուժը»:

«Առողջապահության աշտպաններ» շարժմանը զուգահեռ, Իրանի ամբողջ  տարածքում օգտագործվում են նաև բանակի և ԻՀՊԿ ուժերի բժշկական բոլոր հնարավորությունները:

ԻՀՊԿ ուժերն այդ շրջանակներում Ռաշտ, Ղոմ և Բանդար Աբբաս նահանգներում տեղակայել են դաշտային հիվանդանոցներ՝ բոլոր անհրաժեշռ բժշկական սարքավորումներով: Այս պայքարին ներգրավվել են նաև ԻՀՊԿ աշխարհազորային ուժերը:

Երկրի տարբեր շրջաններում օր ու գիշեր աշխատող արտադրամասերում,արտադրվում են բժշկական դիմակներ ու ախտահանող նյութեր, որպեսզի բացառվի այս ապրանքների դեֆիցիտը:

Մայրաքաղաք Թեհրանու,, միջազգային ցուցահանդեների անցկացման մշտական վայրում տեղակայվել է ժամանակավոր հիվանդանոց՝ 2 հազար մահճակալով: Այս քայլի նպատակն է հնարավորություն ստեղծել, որպեսզի կորոնավիրուսով հիվանդները հնարավորություն ունենան ալիարժեք ապաքինվել:

Կրոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, ԻՀՊԿ ուժերի կողմից երկրի ամբողջ տարածքում իրականացվում են հասարակական վայրերի, բժշկական կենտրոնների մշտական ախտահաման աշխատանքներ: ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար Մուհամմադ Փաքփուրը հայտարարել է. «Իրանի ամբողջ տարածքում ախտահանվել է երեք հազար, Թերանում ՝ 100 հազար կենրոն»:

Իրանի ամբողջ տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված գործողությունները վկայում  են, որ երկիրն ունի կորոնավիրուսի դեմ պայքարելու ներքին հնարավորություն:

Այս ընթացքում Իրանում բոլոր հնարավորությունների մոբիլիզացումը  40 տարվա պայքարի ու դիմադրության փորձի արդյունքն է, քանի որ այդ տարիների ընթացքում Իրանը կարողացել է հենվելով սեփական ուժի վրա, պայքարել ու հաղթահարել բոլոր դժվարությունները:

Եվ հիմա էլ, հենվելով իր ներքին կարողությունների վրա, Իրանը պայքարում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ:

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ