Մարտ 25, 2020 18:13 Asia/Tehran
  • Կորոնավիրուսը և Եվրոպային սպառնացող տնտեսական մարտահրավերները

Վերջին օրերին Եվրոպան վերածվել է կորոնավիրուս (Covid -19) հիվանդության բռնկման կենտրոնի և հիվանդությամբ վարակված մարդկանց աճող թիվը մտահոգություն է առաջացրել մայրցամաք երկրների առողջապահության և սոցիալական ծառայություններիոլորտներում:

Հիվանդության դեմ պայքարի ջանքերին զուգահեռ, Եվրոպայում, հիվանդության երկարաժամկետ տնտեսական և քաղաքական հետևանքների վերաբերյալ մտահոգությունները նույնպես ավելացել են:

Սահմանները փակելը, ճանապարհորդության սահմանափակումը, արդյունաբերության և գործարանների և բազմաթիվ ավիաընկերությունների  փակվելը պատճառ  են դառձել, որ եվրոպական երկրների  շատ պաշտոնյաներ նախազգուշացնելով կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքի մասին, քննարկում են  դրա հաղթահարման ուղիները:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լեյնը, անդրադառնալով կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետևանքներին, ասել է. «Այս վիրուսի դեմ պայքարելու համար մենք պետք է հնարավորինս սահմանափակենք հասարակական կյանքը, սակայն դա հսկայական վնաս է հասցնում մեր տնտեսությանը»: Հետազոտությունները ցույց են տալիս, որ եվրագոտու տնտեսության մեծ մասի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է կորոնավիրուսի ազդեցության պատճառով: Արդյունքում, տարածաշրջանում տնտեսական ակտիվությունը զգալիորեն նվազել է: Կորոնավիրուս պանդեմիայի հետևանքով 2020 թվականին ԵՄ տնտեսությունը, կանխատեսված 4.1 տոկոս տնտեսական աճի փոխարեն կունենա մեկ տոկոս անկում:

Ավելի վաղ, ԵՄ տարբեր երկրներ  բախվել էին Բրեքսիթի քաղաքական և տնտեսական հետևանքների, աճող գործազրկության, հարկային և կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում սոցիալական բողոքի ցույցերի, ինչպես նաև միգրանտների ճգնաժամի հետ:

Այժմ կորոնավիրուսի  բռնկումը ավելի է խորացրել խնդիրները,և տնտեսական խնդիրներիը կազդեն եվրագոտու ինտեգրման և միության բազմակողմանի քաղաքականության վրա:

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լումերը զգուշացրել է, որ կորոնավիրուսի ճգնաժամը սպառնում է նույնիսկ եվրագոտու գոյությանը, և դա կասկածի տակ է դնում  Եվրոպայի քաղաքական ապագան, հետևաբար, եվրագոտին կամ պետք է  միավորված կերպով արձագանքի տնտեսական ճգնաժամին և ավելի ուժեղ  դուրս գա ճգնաժամից, կամ ցրված կերպով արձագանքի դրան և բախվի ոնչացման վտանգի հետ:

5 միլիարդ եվրո արժեթղթերի գնման ծրագիրը, որի նպատակն է ապահովել շուկաների հանգիստը և աջակցել եվրագոտու տնտեսությանը,  հարկերի գանձումը հետաձգելը, կորոնավիրուսից տուժածներին կառավարական դրամաշնորհներ տրամադրելը  ներկա իրավիճակում եվրոպական տարբեր երկրների գործողությունների թվում են: Այնուամենայնիվ, եթե այս իրավիճակը շարունակվի, միակողմանի գործողությունները, եվրոպական երկրների միջև համագործակցության բացակայությունը և համատեղ գործողությունների պակասը, լրջորեն կվնասեն Եվրամիությանը:

Պիտակ

Մեկնաբանություններ