Մարտ 26, 2020 13:12 Asia/Tehran
  • Իրանի ժողովուրդը՝ ԱՄՆ-ի առողջապահական ահաբեկչության զոհ

Այս օրերին, երբ Իրանի ժողովուրդը պայքարում է մահացու կորոնավիրուսի դեմ, ԱՄՆ-ի տնտեսական և առողջապահական ահաբեկչությունը հակամարդկային հանցագործության բացահայտ օրինակ է:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, անցած 22 ամիսների ընթացքում  ԱՄՆ-ի կիրառած հակաիրանական պատժամիջոցները համարվում են միջազգային պարտավորությունների և մարդու նախանական իրավունքների խախտում: ԱՄՆ-ը արգելում է նույնիսկ սննդամթերքի, դեղամիջոցների ու բժշկական սարքավորումների մուտքը Իրան:

Չորեքշաբթի օրը «Մարդու իրավունքների կոպիտ խախտումների զոհերի ճշմարտությունն ու արժանապատվությունը իմանալու իրավունքի» օրվա առիթով հրապարակված հաղորդագրությամբ, Իրանի մարդու իրավունքների շտաբը հայտարարել է.«ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները խախտել են մարդու իրավունքների բոլոր սկզբունքներ: ԱՄՆ-ը նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի  պայմաններում է շարունակում սահմանափակումները և պատժամիջոցներ է կիրառում դեղամիջոցների վրա:

Այս օրերին, երբ կորոնավիրուսի տարածումը գոլբալ մարտահրավեր է դարձել բոլոր երկրների համար, ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները խախտում են Իրանի ժողովրդի իրավունքները:

Դեղամիջոցների ու բժշկական սարքավորումների վրա ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները և եվրոպական որոշ երկրների կողմից այդ պատժամիջոցներին հետևելը պատճառ է դարձել, որպեսզի Իրանում իջնի կորոնավիրուսով վարակված հիվանդներին մատուցվող ծառայությունների որակը, ինչը հակասում է մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 25-րդ հոդվածին: Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության հայտարարության համաձայն, յուրաքանչյուր 10 րոպեի ընթացքում, Իրանում մահանում է կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդ և պատճառներցի մեկն ԱՄՆ-ի սահամանած պատժամիջոցներն են:

Այս շրջանակներում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թվիթերում գրել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ բժշկականս արքվարումներն ու պարագաներն Իրանին անհասանելի դարձնելու նպատակով, խստացնում է անօրինական պատժամիջոցները, ինչի արդյունքում մահանում են բազմաթիվ իրանցիներ»:

Դեղամիջոցների ու բժշկական սարքավորումների վր ասահմանված պատժամիջոցները մարդկայնի կյանքերի դեմ ուղղված ուղղակի սպառնալիք են: Դրանք մարդու ամենահիմնական իրավունքի խախտում են»:

Այսպիսի պայմաններում, երբ կորոնավիրուսը սպառնում է Իրանի ու այլ ժողովուրդների  ապրելու իրավունքին, կորոնավիրուսի դեմ պայքարում բոլոր երկրների միասնությունն ու համագործակցությունը գերակայություն է: Այս ընթացքում միջազգային հանրությունը պետք է ամագործակցի ԻԻՀ-ի հետ և անտեսի ԱՄՆ-ի պատժամիջոցները:

Իրանը գիշեր ցերեկ մեծ ջանքեր է գործադրում՝ կորոնավիրուսին դեմ պայքարում իր բոլոր ռեսուրսները միավորելու ուղղությամբ, սակայն ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչիի ասելով. «ԱՄՆ-ի պարտադիր պատժամիջոցների, պատճառով այս հիվանդության կառավարման համար Իրանի հնարավորությունները սահմանափակ են»:

Այն դեպքում, երբ առայժմ ոչ մի լուսավոր հեռանկար չկա կորնավիրուսի կառավարման համար, բժշկական կարիքներին  հասանելիությունը բոլոր ժողովուրդների այդ թվում Իրանի ժողովրդի անվիճելի իրավունքն է:   Աշխարհի երկրների կողմից ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները անտեսելը կարևոր  նշանակություն ունի կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարում հաջողության հասնելու հարցում:

Պիտակ

Մեկնաբանություններ