Մարտ 26, 2020 19:06 Asia/Tehran
  • Պատերազմը Եմենում թևակոխել է վեցերորդ տարին․Արաբիան ստիպված  ընդունել  է հրադադարի որոշումը

Եմենում պատերազմը մտել է վեցերորդ տարին։ Եմենի հրաժարված կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին հրադադար հաստատելու ՄԱԿ-ի առաջարկը, իսկ Սաուդյան կոալիցիան ստիպված ընդունել է այդ որոշումը:

2020 թվականի մարտի 26-ին Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի պատերազմը թևակոխել է վեցերորդ տարին, որն ուղեկցվել է ՄԱԿ-ի առաջարկած հրադադարի ընդունմամբ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից ներկայացված հրադադարի առաջարկը միայն եմենցիների համար չէր: Նա վերջերս աշխարհում զինված բախումներում ներգրավված բոլոր կողմերին   կոչ է արել ուշադրություններն ու ջանքերը կենտրոնացնել  ընդհանուր  թշնամուն, այն է, կորոնավիրուսին դիմակայելու վրա։ Փաստորեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որը վերջին տարիներին մեծապես գտնվում էր  արևմտյան գերտերությունների, հատկապես Միացյալ Նահանգների  քաղաքականության և վարքագծի ազդեցության տակ, կորոնավիրուսի հարցը որպես հնարավորություն է  օգտագործել՝ այդ կազմակերպությունն Արևմուտքի գերիշխանության տակից թեկուզ  ժամանակավորապես դուրս բերելու, և  բախումներն ու լարվածությունները նվազեցնելու համար։

Կարոր հանգամանքն այն է, որ նախ Անսար Ալլահից և նրա դաշնակիցներից կազմված Եմենի Ազգային փրկության կառավարությունն ընդունեց  հրադադար հաստատելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկը։ Սանայում Եմենի Ազգային փրկության կառավարության ԱԳ նախարար Հեշամ Շարաֆ Աբդուլլահը  կարևորել է  Եմենում պատերազմը դադարեցնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը, որն ուղղված է կորոնավիրուսի դեմ պայքարին։ Այնուհետև Եմենի հրաժարյալ կառավարությունը և ապա Արաբիայի գլխավորած Սաուդյան կոալիցիան համաձայնեցին հրադադարի առաջարկին։

Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում հրադադար հաստատելու որոշումն ընդունվելու հարցում կարևոր կետ կա։ Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի պատերազմի հետևանքով այդ երկիրը հայտնվեց հումանիտար մեծ աղետի առջև։ Բայց Ռիադը երբեք չհամաձայնվեց հրադադարի հաստատմանը,այլև բազմիցս խախտեց ՄԱԿ-ի վերահսկողությամբ Եմենի Ազգային փրկության կառավարության ու այդ երկրի հրաժարյալ կառավարության միջև ստորագրված Ստոկհոլմյան  համաձայնագիրը,որպեսզի այն ձախողման մատնի։ 

Սաուդյան Արաբիան այն պայմաններում է համաձայնել հրադադարի առաջարկին, երբ երկրի ներսում կան բազմաթիվ խնդիրներ։ Թվում է, որ Մալեք Սալմանին փոխարինողի հարցով ներքին մարտահրավերները, որոնց մասին ամեն օր նոր լուրեր են շրջանառվում, Ռուսաստանի դեմ նավթային պատերազմը և կորոնավիրուսի տարածումը պատճառ են դարձել, որ Ալե Սաուդը կորոնավիրուսը որպես հնարավորություն օգտագործի Եմենում իր ստեղծած ճահճից դուրս գալու համար։

Ի դեպ հրադադարի առաջարկին Ռիադի համաձայնության մյուս պատճառն այն է, որ Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիան չի գերազանցում եմենական կողմին, քանի որ  հատկապես պատերազմի հինգերորդ տարում ուժերի հավասարակշռությունը փոխվեց և Եմենի բանակն ու ժողովրդական կոմիտեներն ամրապնդելով  իրենց պաշտպանունակությունը,  ծանր հարվածներ հասցրին Արաբիային։ 

Մեկնաբանություններ