Մարտ 31, 2020 14:10 Asia/Tehran
  • Զարիֆը ներկայացրել է ԱՄՆ-ի անմարդկային վերաբերմունքի իրական բնույթը /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի օրը, ռուսական Կոմերսանտ օրաթերթում լույս է տեսել Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հեղինակած «Պատերազմե՛ք ո՛չ թե մեր, այլ վիրուսի դեմ» խորագրով հոդվածը, որում ասված է․ «Անցել են ԱՄՆ-ի բռնությունները հանդուրժելու ժամանակները»:

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է․ «Միջազգային հանրությունը պետք է ուշքի գա և վերջ  տա ԱՄՆ-ի տնտեսական ու առողջապահական ահաբեկչությանը»։ 

«Ընդդիմանալով ԻԻՀ դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներին, միջազգային հանրությունը կարող է վկայել, որ իր խիղճն արթուն է և երկրները հարգում են մարդու իրավունքները»,-ասված է Իրանի նախագահի հոդվածում:

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված ոճրագործություն են, հետևաբար այդ իրողությանը պետք է անդրադառնալ նաև մեդիայի դիվանագիտության մեջ:

Այդ հարցում Իրանի դիվանագիտությունը երկու ուղղվածություն ունի:

Նախ զգուշացում այն քայլերի մասին, որոնց շարունակվելը կարող է արգելք հանդիսանալ կորոնավիրուսի դեմ Իրանի և աշխարհի համագործակցության ճանապարհին:

Երկրորդ ուղղվածությունը ԱՄՆ-ի երկդիմության բացահայտումն է: Քայլ, որ վերջին օրերին իր թվիթերյան գրառումներում կատարում է Իրանի արտգործնախարարը և աշխարհի հանրային կարծիքի ուշադրության է արժանանում:

Կորմերսանտ օրաթերթում տպագրված Զարիֆի հոդվածը արտացոլանքն է այդ մեդիա դիվանագիտության, որը միջազգային օրենքների շրջանակում, մարտահրավեր է նետում ԱՄՆ-ի կամայականությանը:

Այսօր միջազգային հանրության համար պարզ է, որ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության պատճառով, Իրանում սահմանափակումներ ու դժվարություններ են առաջացել կորոնավիրուսի դեմ պայքարում և գլխավոր պատճառն այն է, որ ԱՄՆ-ի կողմից փակված են Իրանի առևտրատնտեսական ու ֆինանսական փոխանակումների բոլոր հնարավոր ուղիները:

Այս ծանր պայմաններում ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տալիս անգամ օգտվել մյուս երկրներում իր սառեցված ակտիվներից:

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը պատերազմական ոճրագործություն է ԱՄՆ-ի պետայրերի քաղաքական նպատակների իրագործման ճանապարհին:

ԻԻՀ արտաքին գերատեսչությունը, կարևորելով այս հարցը,  նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և մի շարք երկրների ղեկավարներին, զգուշացնելով ԱՄՆ-ի քայլերի հետևանքների կապակցությամբ:

Ինստագրամյան էջում Իրանի արտգործնախարարը գրել է, որ համաշխարհային ջանքերի արդյունավորման համար, պետք է հավատալ, որ ողջ երկիր մոլորակը պայքարում է կորոնավիրուսի դեմ և եթե որևէ երկիր այս պայքարում պարտվի, կնշանակի ամբողջ աշխարհն է պարտվել:

Զարիֆը գրել է.«Աշխարհը պարտական է Վուհանում, Թեհրանում, Միլանում, Մադրիդում և Նյու-Յորքում ձեռնարկված քայլերին: Կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացը խափանելը անմարդկային ու հակաբարոյական քայլ է լինելու»:

 

Մեկնաբանություններ