Ապրիլ 01, 2020 13:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԼՂ ինքնահռչակ հանրապետության նախագահական ու ազգային ժողովի ընտրությունները /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն պայմաններում, երբ կորոնավիրուսն աշխարհի շատ երկրների բնակիչներին ստիպել է ինքնամեկուսանալ, ԼՂ-ում մարտի 31-ին անցկացվեցին նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 103 հազար 663 մարդ: Այս անգամ ընտրությունները ԼՂ-ում տեղի ունեցան ավելի մեծ ոգևորությամբ: Պետք է ասել, որ այս տարածքում, ընտրությունները նման մրցակցային մթնոլորտում տեղի են ունենում 3 տասնամյակի ընթացքում առաջին անգամ:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն անօրինական է համարել ընտրությունները:

Իսկ Իրանի ԱԳ նախարարությունը  հայտարարել է, որ դեմ է ցանկացած քայլի, որը կմեծացնի տարածաշրջանի լարվածությունը և կխորացնի տարաձայնությունները: Նախագահական նընտրություններն այս անգամ ավելի կարևոր են, քանի որ  2017թ սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ԼՂ կառավարաման համակարգը կիսանախագահականից անցել է նախագահականի: Այլ խոսքով, ԼՂ ինքնահռչակ  նախագահի պաշտոնը վարողն ունենում է ավելի մեծ հնարավորություներ, օրենսդիր և դատական կառույցների համեմատ: Իսկ դա գրավել է նաև տարածաշրջանային ու միջազգային շրջանակների ուշադրրությունը: Միևնույն ժամանակ, պետք է ասել, որ մարտի 31-ի ընտրությունները կարևոր էին նաև այն առումով, որ ընտրություններին ներկա էին Հաաստանի կառավարության ընդդիմադիր և կողմ ուժերի ներկայացուցիչներ: Իսկ դա ավելի էր կարևորում ընտրությունների անցկացումը:

Վիտալի Բալասնյանը, ով ԼՂ հերոսներից է և դեմ է ՀՀ իշխանություններին և Մասիս Մայիլյանը, ով ԼՂ գործող ԱԳ նախարարն է, որոշ փորձագետների կարծիքով, ունեն   ընտրվելու ամենամեծ շանսերը:

Բալասանյանը մշտապես քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ընդգծելով, որ արտաքին ուժեր են մասնակից եղել 2018թ. Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին: Իսկ Մասիս Մայիլյանը, ով Փաշինյանի կողմնակիցներից է, աջակցոթյուն է ստանում նաև ամերիկաբնակ սիոնիստ Ջորջ Սորոսի հետ կապված «Բաց հասարակություն հիմնադրամից»:

Վերջին ամիսների ընթացքում, հիմնադրամի ներկայացուցիչներ դիտորդի կարգավիճակում ներկա են եղել Լեռնային Ղարաբաղում:

Ընտրություններն ինչպես և կանխատեսվում էր, անցել են երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել  ձայների 50 տոկոսից ավելին:

Պիտակ

Մեկնաբանություններ