Ապրիլ 07, 2020 19:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Շարունակվում են ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների չեղարկմանն ուղղված կոչերը

Աշխարհի մի շարք ղեկավարներ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում չեղարկել հակաիրանական պատժամիջոցները, որպեսզի իր դեղորայքը, սննդամթերքն ու բժշկական պարագաներն ապահովելու համար Թեհրանը կարողանա հասանելիություն ունենալ համաշխարհային շուկային։

Աշխարհի երկրների մի շարք նախկին  դիվանագետներ ու նախարարներ  ԱՄՆ նախագահին հղած նամակում նրանից պահանջել են հաշվի առնելով նոր կորոնավիրուսի պանդեմիան և դրա դեմ պայքարին ուղղված Իրանի ջանքերը, չեղարկել Թեհրանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ։

Թեև Իրանի իսլամական հանրապետության պաշտոնատարները տարբեր քաղաքականություններ կիրառելով փորձել են նվազեցնել ժողովրդի կյանքի վրա պատժամիջոցների ազդեցությունը, սակայն բժշկական սարքավորումների ու դեղորայքի ոլորտում սահմանված էմբարգոն մեծապես ճնշել է հատուկ, հատկապես  «թիթեռնիկի հիվանդությամբ» տառապող հիվանդներին, և անհրաժեշտ դեղերին հասանելություն չունենալու պատճառով նրանց մահվան պատճառ է դարձել;

Իրանի հարցով ԱՄՆ կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքն ասել է․ «Կշարունակենք Իրանի ռեժիմի նկատմամբ մեր առավելագույն ճնշման քաղաքականությունը»։

Այնուամենայնիվ կորոնավիրուսի տարածումը և բժշկական սարքավորումներին ու դեղորայքին առավել քան երբևէ ունեցած կարիքը բարդացրել է իրավիճակը։ Այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրներ կարևորում են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցելու անհրաժեշտությունը, ԱՄՆ-ի պատժամիջոցների շարունակումը կրկնապատկել է կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի բժշկական բաժնի նկատմամբ ճնշումները։ Իրանի պաշտոնատարները, այդ թվում ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, պաշտոնապես հայտարարել են, որ ԱՄՆ-ի շրջափակումները հանդիսանում են կորոնավիրուսի դեմ պայքարի  հիմնական խոչընդոտը և պահանջել են  չեղարկել դրանք։

Չնայած Վաշինգտոնի իշխանությունները հերքելով սննդի ու դեղորայքի ոլորտում պատժամիջոցների սահմանումը, շարունակում են Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը, հաղորդումները վկայում են, որ Իրանի բանկային համակարգի և նավթի արտահանումների նկատմամբ կիրառված պատժամիջոցները սահմանափակել են Թեհրանի կարողությունը՝ դեղորայք արատադրելու նպատակով արտերկրից անհրաժեշտ բժշկական սարքեր գնելու համար։

Եվ այս իրավիճակը պատճառ է դարձել, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիոցները չեղարկելուն ուղղված միջազգային ջանքերը շարունակվեն։ Որոշ ժամանակ առաջ մի խումբ երկրներ, նամակ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, հայտարարել են, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի իրականացրած տնտեսական ահաբեկչությունը հակասում է ՄԱԿ-ի կանոնագրին և այդ կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդունած օրենքներին։

Human Rights Watch միջազգայի իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Իրանի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները պետք է կրճատվեն, որպեսզի այս երկիրը  հասանելիություն ունենա անհրաժեշտ սարքավորումներին:

Կորոնավիրուսի տարածմամբ, աշխարհի շատ առաջնորդներ այն համարում են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ սպառնալիքը, որի դեմ  պետք է պայքարել համաշխարհային մասշտաբով։ Սակայն Վաշինգտոնի պաշտոնյաները, չըմբռնելով աշխարհի ներկա իրականությունը, շարունակում են իրենց պատժամիջոցների և միակողմանիության քաղաքականությունը։

Մեկնաբանություններ